Թմբկաթաղանթը բարակ թաղանթ է, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: Այն անթափանցելի է օդի, հեղուկի համար և խոչընդոտում է օտարածին մարմինների մուտքը դեպի թմբկախոռոչ: Թմբկաթաղանթի միջոցով ձայնային տատանումները հասնում են ներքին ականջին: Թմբկաթաղանթ ունեն բոլոր ողնաշարավորները (բացառությամբ պոչավոր և անոտ երկկենցաղների և փորող օձերի [1]):

Մարդու թմբկաթաղանթ

Մարդկանց մոտ այն տեղադրված է արտաքին լսողական անցուղու խորքում:

ԲնութագրությունԽմբագրել

Թմբկաթաղանթին բնորոշ են`

  • Ձև` հասուն մարդու մոտ օվալաձև է, երեխաների մոտ՝ շրջանաձև,
  • Չափեր` հասուն մարդու մոտ թբկաթաղանթի երկար տրամագիծը 9.5-10 մմ է, կարճ տրամագիծը՝ 8.5-9 մմ,
  • Հաստություն` 0,1 մմ,
  • Գույն` մարգարտյա կամ մարգարտյամոխրագույն՝ թույլ փայլով:

Անատոմիական կառուցվածքԽմբագրել

Թմբկաթաղանթի մեմբրանը կազմված է երեք շերտից[2]՝

  1. Արտաքին շերտ` կազմված է էպիդերմիսից, որը արտաքին լսողական անցուղու շարունակությունն է համարվում:
  2. Միջին շերտ` բաղկացած է մանրաթելային երկու շերտից՝ ճառագայթային և շրջանաձև: Վնասվելու դեպքում միջին շերտը չի վերականգնվում:
  3. Ներքին շերտ` կազմված է թմբկախոռոչը պատող լորձաթաղանթից:

Ձայնի ընկալումԽմբագրել

Արտաքին ականջին հասնող ձայնային ալիքներն անցնում են լսողության անցուղով և առաջացնում թմբկաթաղանթի տատանումներ, որոնց հաճախականությունը կախված է ձայնի ուժգնությունից: Այդ տատանումները փոխանցվում են միջին ականջի լսողական ոսկրիկներին, որոնք 20 անգամ ուժեղացնում են այն, ապա հաղորդում ներքին ականջի ձվաձև պատուհանին: Ձվաձև պատուհանի թաղանթի տատանումները փոխանցվում են խխունջը լցնող հեղուկին և հիմային թաղանթին, որոնք նույն հաճախականությամբ սկսում են տատանվել և տատանման մեջ են դնում մազակազմ բջիջներին: Խխունջում տեղավորված ծածկող թաղանթը, հպվելով մազակազմ բջիջներին, առաջ է բերում ընկալիչների դրդում և նյարդային ազդակների առաջացում: Վերջիններս լսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի քունքային բլթում տեղակայված լսողության կենտրոնին, ուր կատարվում է ձայնի բնույթի, հաճախականության և ուժգնության զանազանում:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Барабанная перепонка Симкин Г. Н. Большая советская энциклопедия. 3-е изд. Т. 2. — М.: Советская энциклопедия, 1970. — 632 с.
  2. http://medic-lor.narod.ru/index.files/uho_anatom.htm

ԳրականությունԽմբագրել

  • Гапанович В. Я., Александров В. М. Оториноларингологический атлас. — Минск: «Вышейшая школа», 1989.
  • Funnell W. R. J. & Laszlo C. A. A critical review of experimental observations on eardrum structure and function (англ.). ORL J Otorhinolaryngol Relat Spec. 1982;44(4):181–205. audilab.bmed.mcgill.ca. Дата обращения 18 апреля 2013. Архивировано 30 апреля 2013 года. (PMID 7050811)
  • Balasubramanian T. Tympanic Membrane (англ.). drtbalu.com (2006). Дата обращения 18 апреля 2013. Архивировано 30 апреля 2013 года.