Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա (ռուս.՝ Конвенция о правовом статусе Каспийского моря, պարս.՝ رژیم حقوقی دریای خزر), միջազգային պայմանագիր Ադրբեջանական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի միջև, որը կնքվել է 2018 թվականի օգոստոսի 12-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացվող կասպիական միջկառավարական հանդիպման ընթացքում[1][2]։

Կասպիական սամիթ
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա

Վեհաժողովի մասնակիցները բանակցային կլոր սեղանի շուրջ
Պայմանագրի տիպ միջազգային պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
օգոստոսի 12, 2018
Ղազախստան
Կողմեր Ադրբեջան Ադրբեջան
Ռուսաստան Ռուսաստան
Իրան Իրան
Ղազախստան Ղազախստան
Թուրքմենստան Թուրքմենստան
Լեզու ռուսերեն
Լեզուներ ռուսերեն, ադրբեջաներեն, պարսկերեն, ղազախերեն

Կոնվենցիան ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Կոնվենցիայի բովանդակություն

խմբագրել

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան փոխարինել է խորհրդա-իրանական 1921 և 1940 թվականների համաձայնագրերին։ Կոնվենցիայի համաձայն Կասպիցը, չնայած օվկիանոսի հետ անմիջական կապի բացակայության, ճանաչվում է ծով, այլ ոչ թե լիճ։ Այս որոշման համար հիմք է ծառայել վերջինիս կենսական նշանակությունը, ջրային ավազանի մեծությունը և իրավական կարգավորումը։

Կասպից ծովի ավազանի սահմանային բաժանումը կատարվում է միջազգային իրավունքի հիման վրա։ Ձկնորսության, գիտահետազոտական աշխատանքների կամ խողովակաշարների անցկացման գործընթացները կատարվում են մյուս բոլոր կողմերի համաձայնության դեպքում։ Բացի այդ, խողովակաշարերի անցկացման համար անհրաժեշտ է նաև երկրորդ կամ երրորդ պետության անմիջական թույլտվությունը։ Կոնվենցիան արգելում է ռազմածովային ուժերի տեղակայքումը Կասպից ծովում, ինչպես նաև Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Ղազախստանին և Թուրքմենստանին ճանաչում որպես ավազանի ծովային անվտանգության և ռեսուրսների կառավարման գլխավոր երաշխավոր։

Ծանոթագրություններ

խմբագրել