Ղազախստանի Հանրապետության նախագահ (ղազ.՝ Қазақстан Республикасының Президенті), պետության բարձրագույն պաշտոնատար անձն է և Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նրա լիազորությունները սահմանվում են Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության հատուկ բաժնով։

Ղազախստանի նախագահ
Қазақстан Республикасының Президенті
Լիազորության ժամկետ5 տարի
ԿայքՀղում

1990 թվականի ապրիլի 24-ից Ղազախստանի նախագահն է Նուրսուլթան Նազարբաևը[1] (ղազ.՝ Нұрсұлтан Әбішұлы Назарбаев):

Սահմանադրական կարգավիճակ խմբագրել

Ղազախստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է, նրա բարձրագույն պաշտոնատար անձը, որը սահմանում է պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և Ղազախստանը ներկայացնում է երկրի ներսում և միջազգային հարաբերություններում։

Ղազախստանի Հանրապետության նախագահը ըստ սահմանադրության՝

  • ժողովրդի միասնության և պետական իշխանության, Սահմանադրության անսասանության, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների խորհրդանիշ և երաշխավոր։
  • ապահովում է պետական իշխանության բոլոր ճյուղերի և ժողովրդի առաջ պատասխանատու մարմինների համաձայնեցված գործունեությունը։
  • իրավունք ունի հանդես գալու ժողովրդի և պետության անունից։

Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի ապահովումը, սպասարկումը և պահպանությունը իրականացվում են պետության հաշվին։

Ղազախստանի Հանրապետության նախագահի տարբերանշաններ խմբագրել

Հանրապետության նախագահն ունի տարբերանշաններ՝ կրծքանշան և Ղազախստանի Հանրապետության նախագահի շտանդարտ։

Հանրապետության նախագահն ի պաշտոնե դառնում է Ալթին Կիրան շքանշանի ասպետ[2] («Ոսկե Արծիվ»

Ծանոթագրություններ խմբագրել