Ճրագալույց
Ճրագալույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրը[1]։ «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել։ Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին։
Ճրագալույց | |
---|---|
Տեսակ | պետական տոն, Քրիստոնեական տոն, տոնածառի լեգենդը և ընթրիք |
Ենթադաս | Քրիստոնեական տոներ, Christmastide?, Advent? և Սուրբ Ծնունդ |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 24 |
Անվանված է | Սուրբ Ծնունդ |
Նման | Nochebuena? |
Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։
Սուրբ Ծննդյան ճրագալույց
խմբագրելՀայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին։ Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը։ Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ։
Հունվարի 5-ի աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան։ Ատյանում խնկարկում են և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Հիսուս Քրիստոսի գալուստը։ Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից[2]։ Առավոտյան ժամը 9-ին բոլորը հավաքվում են եկեղեցում։ Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում։ Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում։ Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Հիսուս Քրիստոսի գալուստը վկայող մարգարեությունները։ Ապա ընթերցվում են Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է սուրբ խորանի վարագույրը։ Սկսվում է սուրբ պատարագի արարողությունը։ Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու։ Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը։ Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է։
Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև Խթում[3]. այն ուտիքի նախատոնակն է։ Հետո սկսվում է ավանդական ընթրիքը. նախընտրելի է՝ այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկից, չամիչով և բրնձով փլավից, բայց չպարունակի միս։
Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում։
Սուրբ Զատիկի ճրագալույց
խմբագրելՍուրբ Զատկի ճրագալույցի պատարագի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն։ Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»[4] i:
Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկան, ձվի և յուղի համտեսմամբ։
Պատարագի ավարտին հավատացյալները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները։ Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։
Թե՛ Սուրբ Ծննդյան, թե՛ Սուրբ Հարության տոներին միմյանց ողջունելը ունի հին սովորություն և մեզ է հասել Քրիստոսի առաքյալներից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ճրագալույցի մասին
- ↑ http://ter-hambardzum.net/s-tcnndyan-tonakan-oreri-xorhurdeh-ev-p/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ http://www.surbzoravor.am/post/view/avag-shabat-chragaluyc-surb-zatk