Կառլո Ադեմոլլո (իտալ.՝ Carlo Ademollo, հոկտեմբերի 9, 1824(1824-10-09)[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - հուլիսի 15, 1911(1911-07-15)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նկարիչ։ Ռիսորջիմենտոյի մասնակից։

Կառլո Ադեմոլլո
իտալ.՝ Carlo Ademollo
Ծնվել էհոկտեմբերի 9, 1824(1824-10-09)[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Վախճանվել էհուլիսի 15, 1911(1911-07-15)[1][2][3] (86 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունՖլորենցիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Carlo Ademollo Վիքիպահեստում

Պրիմիտիվիստ նկարիչ Լուիջի Ադեմոլլոյի թոռն է (1764-1849)։

Կենսագրություն խմբագրել

1838 թվականից գեղանկարչություն է սովորել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ Եղել է Ջուզեպպե Բեցցուոլեի աշակերտը։

Ազատական հայացքների աջակից լիենլով` նա կամավոր մեկնել է բանակ։ 1848 թվականին մասնակցել է Իտալա-ավստրիական պատերազմին։ Նաև մասնակցել է Իտալա-ֆրանս-ավստրիական և Ավստրո-պրուսա-իտալական (1866) պատերազմներին։ Կառլո Ադեմոլլոն եղել է Ֆլորենցիայում Ազգային գվարդիայի հրամանատարի օգնականը։

1848 թվականին մասնակցել է «Promotrice Fiorentina» ցուցահանդեսին, որտեղ էլ ցուցադրել է իր նկարներից մի քանիսը։ Այցելել է Ֆլորենցիայում գտնվող Միքելանջելո հայտնի սրճարանը, որտեղ հավաքվում էին տեղի շատ հայտնի նկարիչներ, այդ թվում` Սիլվեստրո Լեգան, Ջիովաննի Ֆաթթորին, Տելեմակո Սինիորինին, Նիկոլա Կաննիչչին, որոնք դժգոհ էին այն ժամանակվա իտալական արվեստի վիճակից և սխալ էին համարում կլասիցիզմի և ակադեմիզմի ավանդույթների վերադարձը։

Լինելով պահպանողական իր աշխատանքում` նա չէր ընդունում մաքիայոլի նկարիչների խմբի շարժման գաղափարները։ Նրա բնկարներից շատերում առկա էին Տոսկանայի Ապենինյան գյուղական տեսարանները։

Ռոմանտիզմի ներկայացուցիչ է։ Մասնագիտացել է պատմական գեղանկարչության մեջ։

Նրա հայտնի նկարներից են «Էնրիկո Կաիրոլիի մահը» (1868), «Հռոմի գրավումը» (1880), «Ռաֆայել Կադորնայի դիմանկարը» և այլն։

1869 թվականի մարտին նշանակվել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Ադեմոլլո» հոդվածին։