Ցելիում բլուր (լատին․՝ Collis Caelius, իտալ.՝ Celio), հանրահայտ Հռոմի յոթ բլուրներից մեկը։ Տուլլիոս Հոստիլիուսի կառավարման օրոք Ալբա Լոնգի ողջ բնակչությունը բռնի ուժով վերահաստատվեց Ցելիումի բլրի վրա[1]։ Ըստ ավանդույթի, որը պատմել է Տիտոս Լիվիոսը, բլուրն իր անվանումը ստացել է Ցելիուս Վիբեննայից, միգուցե այն պատճառով, որ նա բնակություն էր հաստատել այնտեղ, կամ էլ, որ նրա ընկեր Սերվիոս Տուլլիոսը ցանկանում էր հետմահու պատվել նրան։ Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում Ցելիումի բլուրը նորաձև բնակավայր էր և ունևոր հասարակության ռեզիդենցիան էր։ Կարակալայի բաղնիքների պեղումների ժամանակ հայտնաբերվեցին լիառատ վիլլաներ՝ ձևավորված որմնանկարչությամբ և խճանկարներով։ Ցելիումը նաև Սան Ջիովանի ի Պաոլո և հին Սան Ստեֆանո Ռոտոնդո բազիլիկների վայրն է։ Վիլլա Կելիմոնտանան և իր այգիները ևս զբաղեցնում է բլրի նշանակալի տարածքը։ Օգոստոս կայսեր օրոք բլրի վրա էին գտնվում Կարնա և Միներվա աստվածուհիների տաճարները։ 27 թվականի հրդեից հետո Տիբերիոսը զգալի գումար է տրամադրել այստեղ նոր շինություններ կառուցելու համար։ Կայսերական դարաշրջանում բլրի վրա կառուցվել էին Կլավդիոսի տաճարը՝ Օգոստոսի սյունասրահով։

Հռոմի յոթ բլուրները

Եկեղեցիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Titus Livy. "28-30".From the Founding of the City: Book 1: The Earliest Legends of Rome. Canon Roberts (translator). Retrieved 23 January 2011.

Աղբյուրներ խմբագրել

  • Livy, Book One
  • Hülsen. Caelius mons // Real-Encyclopädie der Klassischen Altertumswissenschaft" Pauly-Wissowa. — III т., 1 ч. — Stutgart, 1897.

Արտաքին հղումներ խմբագրել