Սենատորների պալատ (իտալ.՝ Palazzo Senatorio), վերածննդյան ժամանակաշրջանի հասարակական շենք, որը կառուցվել է 1573-1605-ական թվականներին Հռոմում՝ Կապիտոլիում բլրի վրա՝ Միքելանջելոյի նախագծով։ Այժմ այնտեղ տեղակայված է Հռոմի քաղաքապետարանը։

Սենատորների պալատ
Նկարագրություն
Տեսակպալացցո
Վարչական միավորՄունիսիպիո I[1]
Երկիր Իտալիա[1]
Կազմված է մասերիցՏաբուլարիում
Կառուցված1605
ՃարտարապետՄիքելանջելո և Ջակոմո դելլա Պորտա
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Roma Capitale?
Կայքmuseicapitolini.org/it/sede/piazza_e_palazzi/palazzo_senatorio(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ
 Palazzo Senatorio (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մ.թ.ա. 78 թվականին Սենատը դեսպան Կվինտ Լուտացի Կատուլին հանձնարարել էր Կապիտոլիումի բլրին պետական արխիվ կառուցել՝ Տաբուլարիում։ Շինարարությունը գլխավորում էր ճարտարապետ Լուցիոս Կորնելիոսը։ Միջնադարի ընթացքում արխիվի շենքը դատարկվել է, ինչպես քաղաքի այլ անտիկ շինություններ։ Ազնվական Կորսի ընտանիքը, օգտվելով վերջինիս տեղակայման դիրքից, այնտեղ դղյակ է կառուցել։

16-րդ դարի կեսին Հռոմի պապը հանձնարարել է Միքելանջելոյին վերակառուցել ամբողջ Կապիտոլիումը, գագաթին հրապարակ կառուցել՝ Պյացա դել Կամպիդոլյու անվամբ։ Ճարտարապետի մտահղացմամբ հրապարակի ծայրերը պետք է երեք պալատ կազմեին, որոնցից գլխավորը պետք է դառնար սենատորների պալատը։

1538 թվականին Կամպիդոլո հրապարակի կենտրոնում տեղադրել են Մարկոս Ավրելիանոսի արձանը։

Միքելանջելոյի վեհակերտ նախագիծը իրականացվել է նրա մահից հետո, աշակերտների՝ Ջակոմո դելլա Պորտի և Ջիրոլամո Ռայնալդի (մինիմալիզմի ներկայացուցիչներ) կողմից։ Նոր շենքում պահպանվել է անտիկ Տաբուլարիումի ներքևի հատվածը։ Կողքի երկու աշտարակները ևս մնացել են Կորսի ամրության ժամանակաշրջանից։ Այս ամենը կանցնի ամրոցին, չնայած դրա վերածննդյան ճակատին։

Քաղաքապտարանի աշտարակը կառուցվել է 1575-1582 թվականներին ճարտարապետ Մարտինո Լոնգիի կողմից։

1871 թվականից պալատներից մեկը ծառայում է որպես Հռոմի քաղաքապետի նստավայր և քաղաքային այլ պաշտոնյաների կացավայրը, այդ իսկ պատճառով շինության մեծ մասը փակ է զբոսաշրջիկների համար։ 1957 թվականի մարտի 25-ին կնքվել է Հռոմեական պայմանագիրը։ Շենքի ներքևի մասում (անտիկ) ցուցադրվում են Կապիտոլիական թանգարանների որոշ ցուցադրանմուշներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենատորների պալատ» հոդվածին։