Էսկվիլին բլուր (լատ.՝ Collis Esquilinus, իտալ.՝ Esquilino), Հռոմի յոթ բլուրներից մեկը։ Էսկվիլին բլուրը ընդգրկում է երեք լեռնագագաթ՝ Ցիսպիուս (հյուսիսային), Օպպիոս (հարավային) և Ֆագուտալ (արևմտյան)։ Էսկվիլինը շքեղ բնակելի շրջան էր, քանի որ մոտ էր այն հովտին, որտեղ հետագայում կառուցվեց Կոլիզեումը:

Էսկվիլին
Esquilino - tempio di Minerva medica - Horti liciniani 2059.JPG
Տեսակբլուր
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
Մասն էՀռոմի բլուրներ
Էսկվիլին հրապարակը և Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը

ՍտուգաբանությունԽմբագրել

Էսկվիլին անվան առաջացումը դեռևս վիճելի է։ Կան տարբեր տեսակետներ։ Մեկն այն է, որ բլուրն անվանվել է տեղի իտալական կաղնիների՝ aesculi առատության պատճառով։ Մեկ այլ տեսակետով էլ՝ նորաստեղծ Հռոմի ժամանակաշրջանում Կապիտոլիումը, Պալատինը և Ցելիումի հյուսիսային եզրերը ամենաբնակեցված տարածքներն էին, որոնց բնակիչները համարվում էին քաղաքաբնակներ (իտալ.՝ inquilini), իսկ Ավրելիան, Օպյան, Ցիսպյան և Ֆագուտալ շրջաններում ապրողները՝ արվարձանաբնակներ (իտալ.՝ exquilini

ՊատմությունԽմբագրել

 
Ներոնի Domus Aurea՝ Ոսկե Տունը
 
Էսկվիլինի գանձերը Բրիտանական թանգարանում

Ըստ Տիտոս Լիվիոսի՝ Էսկվիլինի վրա բնակավայրը տարածվեց Հռոմի 6-րդ թագավոր Սերվիոս Տուլիոսի օրոք Ք.ա. 6-րդ դարում։ Արքան ևս իր բնակավայրը տեղափոխեց բլրի վրա, որպեսզի բարձրացնի նրա հեղինակությունը[2]։
Քաղաքական հարցերով խորհրդատու և արվեստի հովանավոր Գայոս Մեկենասը (մ.թ.ա. 74-64 - մ.թ. 8) իր հանրահայտ այգիները տեղակայեց Էսկվիլին բլրի վրա, Սերվիան Պատի վերևում, Լամիայի պարտեզների կողքին։ Այն ներառում էր պատշգամբներ, գրադարաններ և հռոմեական մշակույթի այլ ասպեկտներ։
Օպյան լեռնաճյուղի վրա Ներոնը (37-68 թթ.) առգրավում է ունեցվածք, որպեսզի կառուցի իր «Ոսկե Տունը»[3], իսկ հետագայում Տրայանոսը (53-117 թթ.) կառուցեց իր բաղնիքային համալիրը, և այսօր երկուսի ավերակներն էլ տեսանելի են այնտեղ։
3-րդ դարում Horti Liciniani այգիների խումբ հիմնվեցին Էսկվիլին բլրի վրա։
Հետագայում բլրի հյուսիսարևելյան մասում, Ցիսպիուսի գագաթին կառուցվեց Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը։
1781 թվականին Միրոնի հայտնի մարմարե «Սկավառականետորդ» արձանը հայտնաբերվեց Էսկվիլին բլրի վրա Վիլլա Պալոմբարայում՝ Մասսիմո ընտանիքի կալվածքում։
Հանրահայտ Tesoro dell'Esquilino (բառացի՝ Էսքվիլին գանձը), որը ներկայումս Բրիտանական թանգարանում է, նույնպես հայտնաբերվել է Էսկվիլին բլրի վրա։

Եկեղեցիներ և բազիլիկներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://topostext.org/place/419125LEsq
  2. Livy, Ab urbe condita, 1.44
  3. Roth, Leland M. (1993). Understanding Architecture: Its Elements, History and Meaning (First ed.). Boulder, CO: Westview Press. p. 227. ISBN 0-06-430158-3.

ԳրականությունԽմբագրել