Կապիտալը 21-րդ դարում
«Կապիտալը 21-րդ դարում» (ֆր.՝ Le Capital au XXIᵉ siècle), ֆրանսիացի տնտեսագետ Թոմ Պիկետիի գիրքը տնտեսական անհավասարության մասին Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ սկսած 18-րդ դարից։ 2013 թվականի օգոստոսին հրատարակվել է ֆրանսերեն, 2014 թվականի ապրիլին՝ անգլերեն[1]։ Գրքի կենտրոնական թեզն այն է, որ երբ կապիտալի (r) եկամտաբերությունը երկարաժամկետ հեռանկարում գերազանցում է տնտեսական աճի տեմպը (g), արդյունքը հարստության կենտրոնացումն է, և հարստության այս անհավասար բաշխումը առաջացնում է սոցիալական և տնտեսական անկայունություն։ Պիկետին առաջարկում է ստեղծել հարստության պրոգրեսիվ հարկերի գլոբալ համակարգ՝ հավասարության պայմաններ ապահովելու և հարստության առյուծի բաժինը բացարձակ փոքրամասնության վերահսկողության տակ չհայտնվելու համար։
Կապիտալը 21-րդ դարում ֆր.՝ Le Capital au XXIe siècle | |
---|---|
Հեղինակ | Թոմաս Պիկետի |
Տեսակ | էսսե |
Թեմա | Կապիտալիզմ, տնտեսական պատմություն և Տնտեսական անհավասարություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 2013 |
Կայք | piketty.pse.ens.fr/en/capital21c2(ֆր.) և msz.co.jp/book/detail/07876.html(ճապոներեն) |
Capital in the Twenty-First Century Վիքիպահեստում |
2014 թվականի կեսերի դրությամբ գրքի ֆրանսերեն հրատարակությունը վաճառվել է 50,000 օրինակով, 2014 թվականի ապրիլի 24-ի անգլերեն հրատարակությունը՝ 80,000 տպագիր և ավելի քան 13,000 թվային օրինակով։ Հարվարդի համալսարանի հրատարակչությունը նախատեսում է վաճառել լրացուցիչ 200,000 օրինակ[2]։ 2014 թվականի մայիսի 18-ին գիրքը զբաղեցրել է առաջին տեղը Նյու Յորք Թայմսի («New York Times») բեսթսելլերների ցանկում։ Գիրքը ռուսերեն լույս է տեսել 2015 թվականին[3]։
2019 թվականի վերջի դրությամբ գիրքն ուներ ավելի քան 2,5 միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակ 40 լեզուներով[4]։ 2019 թվականի սեպտեմբերին թողարկվել է «Կապիտալ և գաղափարախոսություն» վերնագրով «Կապիտալը 21-րդ դարում» գրքի շարունակությունը։
Գրքի բովանդակությունը
խմբագրելԳրքի կենտրոնական թեզն այն է, որ անհավասարությունը պատահական չէ, այլ կապիտալիզմի անհրաժեշտ հատկանիշն է և կարող է կանխվել միայն պետական միջամտությամբ[5]։ Գրքում ասվում է, որ կապիտալիզմը, եթե չբարեփոխվի, կարող է վտանգել ժողովրդավարությունը[5]։ Պիկետին իր փաստարկը հիմնում է բանաձևի վրա, որը հաստատում է կապիտալի եկամտաբերության փոխարժեքի ( , անգլ.՝ rate of return on capital) և տնտեսական աճի մակարդակի ( , անգլ.՝ rate of economic growth) հարաբերակցությունը, որտեղ -ը ներառում է շահույթը, դիվիդենդները, տոկոսագումարները, վարձավճարները և այլն։ Իսկ -ն չափվում է որպես եկամտի (անգլ.՝ income) կամ արտադրանքի (անգլ.՝ output) աճ։ Նա պնդում է, որ այն ժամանակաշրջաններում, երբ աճը ցածր է, հարստությունը հակված է ավելի արագ կուտակվելու -ից (այսինքն, կապիտալի շահույթից), քան աշխատուժից ստացված եկամուտից, և այդպիսով կենտրոնանում է վերին դեցիլի կամ նույնիսկ վերին ցենտիլի ձեռքերում՝ մեծացնելով անհավասարությունը։ Այսպիսով, դիվերգենցիայի (լատին․՝ divergentia , տարամիտում, անջատում[6]) և հարստության ավելի մեծ անհավասարության հիմնական աղբյուրը կարող է արտահայտվել մաթեմատիկական անհավասարությամբ՝ : Պիկետին հարստության ժառանգումը դիտարկում է նույն բանաձեւով։
Գրքի հեղինակը պնդում է, որ պատմականորեն Եվրոպայում և ԱՄՆ-ում աճող անհավասարության միտում կար, որը շրջվեց 1913-1970 թվականներին մի քանի եզակի հանգամանքների պատճառով՝ երկու համաշխարհային պատերազմներ, Մեծ դեպրեսիա և հսկայական պետական պարտքի հետևանքով առաջացած անկում։ Այս հանգամանքները ոչնչացրեցին մեծ հարստություն, հատկապես՝ էլիտաների[7] հարստությունը։ Այս իրադարձությունները դրդել են կառավարություններին քայլեր ձեռնարկել եկամուտների վերաբաշխման ուղղությամբ, բացի այդ, արագ տնտեսական աճը հանգեցրել է ժառանգական հարստության դերի նվազմանը[7]։
Ավելին, հեղինակը պնդում է, որ աշխարհը վերադառնում է «ժառանգական կապիտալիզմին» (անգլ.՝ «patrimonial capitalism»), որտեղ տնտեսության մեծ մասը վերահսկվում է ժառանգական կապիտալի կողմից, և որ նրա հզորությունը մեծանում է, ինչը հանգեցնում է օլիգարխիայի[8]։ Կուտակված կապիտալի վրա հիմնված քարացած դասակարգային կառուցվածք ունեցող հասարակությունը պատկերացնելու համար Պիկետին օրինակներ է օգտագործում Օնորե դը Բալզակի, Ջեյն Օսթինի և Հենրի Ջեյմսի գրական ստեղծագործություններից[7]:Պիկետիի առաջարկների համաձայն՝ տարեկան մինչև 2 տոկոս հարստության համաշխարհային հարկը, որը զուգորդվում է մինչև 80 տոկոս պրոգրեսիվ եկամտահարկի հետ, կնվազեցնի անհավասարությունը[7]։
Արձագանքներ
խմբագրելՏնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Կրուգմանը գիրքը նկարագրեց որպես «անհավասարության գերազանց, լայնածավալ ուսումնասիրություն»[9] և «այս տարվա և գուցե տասնամյակների ամենակարևոր գիրքը տնտեսական տեսության վերաբերյալ»[8]։ Նա առանձնացնում է գիրքը տնտեսագիտության մյուս բեսթսելլերներից, քանի որ այն ներկայացնում է «լուրջ գիտական ձեռքբերում, որը փոխում է դատողությունների ընթացքը»[10]։
Այն ժամանակ, երբ մի քանիսի ձեռքում հարստության և եկամուտների կենտրոնացումը կրկին ի հայտ է եկել որպես կենտրոնական քաղաքական խնդիր, Պիկետին ավելին է անում, քան ներկայացնում է անգնահատելի փաստաթուղթ այն մասին, ինչ տեղի է ունենում այժմ անզուգական պատմական խորությամբ։ Նա նաև առաջարկում է անհավասարության մի տեսակ «դաշտի միասնական տեսություն», որը միավորում է տնտեսական աճը, եկամտի բաշխումը կապիտալի և աշխատանքի միջև, հարստության և եկամտի բաշխումը անհատների միջև։ Կապիտալը 21-րդ դարում չափազանց կարևոր գիրք է բոլոր առումներով։ Պիկետին փոխել է մեր տնտեսական դիսկուրսը, մենք երբեք չենք խոսի հարստության և անհավասարության մասին, ինչպես նախկինում - Փոլ Կրուգման[9]
|
At a time when the concentration of wealth and income in the hands of a few has resurfaced as a central political issue, Piketty doesn’t just offer invaluable documentation of what is happening, with unmatched historical depth. He also offers what amounts to a unified field theory of inequality, one that integrates economic growth, the distribution of income between capital and labor, and the distribution of wealth and income among individuals into a single frame. ... Capital in the Twenty-First Century is an extremely important book on all fronts. Piketty has transformed our economic discourse; we’ll never talk about wealth and inequality the same way we used to.[9]
Համաշխարհային բանկի նախկին ավագ տնտեսագետ Բրանկո Միլանովիչը գիրքն անվանեց «տնտեսական մտքի ջրբաժաններից մեկը»[11][12]։
Ըստ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Սոլոուի, Պիկետին «նոր և հզոր ներդրում է ունեցել հին հարցի մեջ. քանի դեռ եկամտաբերությունը գերազանցում է աճի տեմպերը, հարուստների եկամուտն ու կապիտալը կաճի ավելի արագ, քան սովորական աշխատանքային եկամուտը»[13]։
Ֆրանսիացի պատմաբան և քաղաքագետ Էմանուել Թոդը «Կապիտալը 21-րդ դարում» գիրքը անվանել է «գլուխգործոց» և «գիրք, որը համաշխարհային տնտեսական և սոցիալական էվոլյուցիայի աղբյուրն է»[14]։
Քննադատություն
խմբագրելՈրոշ քննադատներ Պիկետիին մեղադրում է անհավասարությունը իր վերլուծության կենտրոնում դնելու համար՝ առանց որևէ բացատրության, թե ինչու։ Ըստ Մարտին Վուլֆի, Պիկետին միայն ենթադրում է, որ անհավասարությունը կարևոր է, բայց ոչ մի տեղ չի բացատրում, թե ինչու, այլ միայն ցույց է տալիս, որ այն գոյություն ունի և խորանում է[15]։
2014 թվականի մայիսի 23-ին Financial Times-ի (FT) տնտեսական նորությունների խմբագիր Քրիս Ջայլսը մատնանշեց այն, ինչ նա անվանեց «անբացատրելի սխալներ» Պիկետիի տվյալների մեջ, մասնավորապես՝ կապված հարստության աճող անհավասարության հետ՝ սկսած 1970-ականներից[16][17][18][19][20][21]։
Պրոֆեսոր Պիկետիի 577 էջանոց հատորի հիմքում ընկած տվյալները, որոնք վերջին շաբաթների ընթացքում գերակշռում էին բեսթսելերների ցանկում, պարունակում են մի շարք սխալներ, որոնք շեղում են նրա եզրակացությունները։ FT-ն իր աղյուսակներում գտել է սխալներ և անհասկանալի թվեր, որոնք նման են այն սխալներին, որոնք խաթարել են Կարմեն Ռայնհարթի և Քենեթ Ռոգոֆի անցյալ տարվա աշխատանքը պետական պարտքի և տնտեսական աճի վերաբերյալ։
Գրքի կենտրոնում պրոֆ. Պիկետին գտնում է այն միտքը, որ հարստության անհավասարությունը հակված է վերադառնալու այն մակարդակին, որը վերջին անգամ նկատվել է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Մեր հետազոտությունը ոչնչացնում է այս պնդումը՝ ցույց տալով, որ պրոֆ. Պիկետին չունի ապացույցներ, որոնք հաստատում են այն թեզը, որ ընդհանուր հարստության աճող մասնաբաժինը գտնվում է ամենահարուստ քչերի ձեռքում - Քրիս Ջայլս[22]
|
The data underpinning Professor Piketty’s 577-page tome, which has dominated best-seller lists in recent weeks, contain a series of errors that skew his findings. The FT found mistakes and unexplained entries in his spreadsheets, similar to those which last year undermined the work on public debt and growth of Carmen Reinhart and Kenneth Rogoff.
The central theme of Prof Piketty’s work is that wealth inequalities are heading back up to levels last seen before the first world war. The investigation undercuts this claim, indicating there is little evidence in Prof Piketty’s original sources to bear out the thesis that an increasing share of total wealth is held by the richest few.[22]
Պիկետին պատասխան գրեց՝ պաշտպանելով իր եզրակացությունները և պնդելով, որ վերջին հետազոտությունը (նա մեջբերում է Էմանուել Սաեսի և Գաբրիել Զուկմանի 2014 թվականի մարտի շնորհանդեսը՝ «The Distribution of US Wealth, Capital Income and Returns since 1913», սատարում է իր բացահայտումները հարստության աճող անհավասարության և նույնիսկ ցույց են տալիս ԱՄՆ-ում անհավասարության ավելի մեծ աճ, քան իր գրքում[23]։ Ֆրանսպրեսին (ֆր.՝ Agence France-Presse, AFP) տված հարցազրույցում նա մեղադրեց FT-ին «անազնիվ քննադատության» մեջ և ասաց, որ Ջայլսի հոդվածը «ծիծաղելի էր, քանի որ մնացած բոլոր հրապարակումները խոստովանում են, որ ամենամեծ հարստությունն ավելի արագ է աճում»[24]։
Հրատարակություններ
խմբագրել- (Ֆրանսերեն) Le Capital au XXIe siècle, Éditions du Seuil, Paris, 2013, ISBN 9782021082289
- (անգլերեն) Capital in the Twenty-First Century, Harvard University Press, 2014, ISBN 9780674430006
- (գերմ.) Das Kapital im 21. Jahrhundert, Verlag C. H. Beck[de], München, 2014, ISBN 978-3-406-67131-9 (выходит осенью 2014)
- (ռուս.) Капитал в XXI веке, Ad Marginem, Москва, 2015, ISBN 978-5-91103-252-4
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Piketty’s Capital: An Economist’s Inequality Ideas Are All the Rage by Megan McArdle, Bloomberg Businessweek, May 29, 2014
- ↑ Marc Tracy (24 April 2014). Piketty’s 'Capital': A Hit That Was, Wasn’t, Then Was Again: How the French tome has rocked the tiny Harvard University Press. The New Republic. Retrieved 27 April 2014.
- ↑ Томас Пикетти. ««Капитал в XXI веке»». Ad Marginem. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Thomas Piketty Is Back With a 1,200-Page Guide to Abolishing Billionaires» (անգլերեն). .bloomberg.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 5,0 5,1 Ryan Cooper (2014 թ․ մարտի 25). «Why everyone is talking about Thomas Piketty's Capital in the Twenty-First Century». The Week.
- ↑ Դիվերգենցիան բառարանում
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Steven Pearlstein (2014 թ․ մարտի 28). «'Capital in the Twenty-first Century' by Thomas Piketty». The Washington Post.
- ↑ 8,0 8,1 Paul Krugman (2014 թ․ մարտի 23). «Wealth Over Work». The New York Times.
- ↑ 9,0 9,1 9,2 Paul Krugman (May 8, 2014). Why We’re in a New Gilded Age. New York Review of Books. Retrieved April 14, 2014
- ↑ Paul Krugman (April 24, 2014). The Piketty Panic. The New York Times. Retrieved April 26, 2014
- ↑ John Cassidy (March 31, 2014). Forces of Divergence: Is Surging Inequality Endemic to Capitalism? The New Yorker. Retrieved April 13, 2014.
- ↑ Branko Milanovic (October 2013). The return of «patrimonial capitalism»: review of Thomas Piketty’s «Capital in the 21st century», Munich Personal RePEc Archive. Retrieved April 20, 2014.
- ↑ Robert M. Solow. Thomas Piketty Is Right. The New Republic.
- ↑ Emmanuel Todd (September 14, 2013). Piketty décrypte le come-back des héritiers Արխիվացված 2014-04-24 Wayback Machine. Marianne.
- ↑ Martin Wolf, «‘Capital in the Twenty-First Century’, by Thomas Piketty», Financial Times, April 15, 2014
- ↑ Chris Giles (May 23, 2014). Thomas Piketty’s exhaustive inequality data turn out to be flawed. Financial Times. Retrieved May 23, 2014.
- ↑ Mark Gongloff (May 23, 2014). Thomas Piketty’s Inequality Data Contains 'Unexplained' Errors: FT. The Huffington Post. Retrieved May 23, 2014.
- ↑ Kevin Drum (May 23, 2014). Chris Giles Challenges Thomas Piketty’s Data Analysis. Mother Jones. Retrieved May 23, 2014.
- ↑ Irwin, Neil (2014 թ․ մայիսի 23). «Did Thomas Piketty Get His Math Wrong?». The New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Doward, Jamie (2014 թ․ մայիսի 24). «Thomas Piketty's economic data 'came out of thin air'». The Guardian. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Джайлс, Крис. ««Капитал в 21 веке»: проблемы с данными» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 22,0 22,1 Weissmann, Jordan (2014 թ․ մայիսի 23). «Financial Times: Piketty's Data Is Full of Errors». Slate. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Thomas Piketty (May 23, 2014). Piketty response to FT data concerns. Financial Times. May 23, 2014
- ↑ Jennifer Rankin (May 26, 2014). Thomas Piketty accuses Financial Times of dishonest criticism. The Guardian. Retrieved May 26, 2014.
Արտաքին հղումներ
խմբագրել- The book’s official website
- Карен Шаинян «Капитал» Пикетти за 10 минут
- Text from Introduction to Capital in the Twenty-First Century
- All the raw data from the book Արխիվացված 2014-10-22 Wayback Machine
- Newsnight’s explainer about Capital (video) on BBC Newsnight (3:10)
- YouTube video of Thomas Piketty describing Capital in the Twenty-First Century
- A handy summary of the book with six charts by John Cassidy
- Дэвид Харви. Впечатления от «Капитала» Томаса Пикетти
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտալը 21-րդ դարում» հոդվածին։ |