Տոկոսագումար
Տոկոսագումար, ֆինանսներում և տնտեսագիտության մեջ պարտապանի կամ պարտապան ֆինանսական կազմակերպության կողմից պարտատիրոջը կամ ավանդառուին փոխանցվող գումար, բացի հիմնական գումարից (այն գումարն է, որը պերտք է վերցվել), սահմանված տոկոսով[1]։ Այն տարբերվում է միջնորդավճարից, որի դեպքում պարտապանը կարող է վճարել երրորդ կողմին։ Այն նաև տարբեր է շահաբաժնից, որը վճարում է ընկերությունը իր բաժնետերեին իր շահույթից, սակայն ոչ նախապես որոշված տոկոսադրույթով[2][3]։
Օրինակ՝ հաճախորդը պարբերաբար տոկոսագումար է վճարում բանկին վարկի համար, այսպիսով նրանք վճարում են ավելի շատ, քան պարտք են վերցնում, կամ հաճախորդը կարող է ստանալ տոկոսագումարներ իր խնայողությունների համար և ստանալ իր ներդրած ավանդից ավելի շատ։ Խնայողությունների դեպքում բանկը պարտապանն է, հաճախորդը դառնում է պարտատերը։
Տոկոսագումարը տարբեր է շահույթից քանի որ տոկոսագումարը ստանում է պարտատերը, իսկ շահույթը՝ ակտիվի սեփականատերը։
Տոկոսադրույքը հավասար է որևէ ժամանակաշրջանի համար վճարված տոկոսագումարը հարաբերված որպես պարտավորություն վերցված գումարին։
Բարդ տոկոս նշանակում է տոկոսագումարի ավելացում պարտավորությանը և տոկոսադրույքի հաշվարկում նոր պարտավորության համար։ Քանի որ բարդ տոկոսադրույքի դեպքում պարտավորությունը աճում է էքսպոնենցիալ եղանակով, այն որոշվում է e մաթեմատիկական հաստատման միջոցով[4]։ Գործնականում տոկոսագումարը հաշվարկվում է օրական, ամսական կամ տարեկան հիմքով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Definition of interest in English»։ English Oxford Living Dictionaries։ Oxford University Press։ Արխիվացված է օրիգինալից 27 December 2017-ին։ Վերցված է 27 December 2017։ «Money paid regularly at a particular rate for the use of money lent, or for delaying the repayment of a debt.»
- ↑ «Definition of dividend»։ Merriam Webster։ Merriam Webster։ Վերցված է 27 December 2017։ «a share in a pro rata distribution (as of profits) to stockholders.»
- ↑ «Profit»։ Economics Online։ Վերցված է 27 December 2017
- ↑ O'Connor J J։ «The number e»։ MacTutor History of Mathematics։ Վերցված է 26 August 2012