Միխայիլ Պապավա

խորհրդային լրագրող և սցենարիստ

Միխայիլ Պապավա (ռուս.՝ Михаил Григорьевич Папа́ва, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1906, Խարկով, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1975(1975-01-27)[2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային սցենարիստ, լրագրող, քննադատ։ Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)։

Միխայիլ Պապավա
Ծնվել էհոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1906
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 27, 1975(1975-01-27)[2][3] (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող և սցենարիստ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Պապավան ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 6-ին Խարկով քաղաքում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը, 1938 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի սցենարիստական ֆակուլտետը։ Տպագրվել է 1930 թվականից։ Կինոյում է 1938 թվականից։ Որպես խմբագիր աշխատել է նաև Կինեմատոգրաֆիայի կոմիտեում և Մոսֆիլմ կինոստուդիայում։

Միխայիլ Պապավան մահացել է 1975 թվականի հունվարի 27-ին։ Թաղված է Մոսկվայում, Դոնսկոյ գերեզմանատանը։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1938` Կատվի տունը (մուլտֆիլմ)
  • 1944` Հարազատ դաշտեր
  • 1949` Ակադեմիկոս Իվան Պավլովը
  • 1950` Մոսկվայից հեռու
  • 1950` Դեղին արագիլը (մուլտֆիլմ, Բ. Բրոդսկու հետ)
  • 1952` Կաշտանկա (մուլտֆիլմ, Բ. Ա. Բրոդսկիմ)
  • 1953` Ալբանիայի Մեծ ռազմիկ Սկանդերբեգը
  • 1957` Բարձրություն. ոչ իր տեղում
  • 1962` Իվանի մանկությունը (Վ. Բոգոմոլովի հետ)
  • 1965` Մի մոլորակում (Սավա Դանգուլովի հետ)
  • 1969` Ես նրա հարսնացուն եմ (Ալեքսանդր Չակովսկու հետ)
  • 1972` Կյանքը փորձում է մեզ (Վ. Բաբալինի հետ)
  • 1979` Գործընթաց (Մ. Կանևսկու հետ)

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Առաջին աստիճանի Ստալինյան մրցանակ (1950) - «Ակադեմիկոս Իվան Պավլովը» ֆիլմի սցենարի համար (1949)
  • Պատվո շքանշան (1956 թվականի նոյեմբերի 22)
  • ևս երկու շքանշան
  • մեդալներ

Աղբյուրներ խմբագրել

  1. Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966—1970
  2. Кино: Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987 — 100 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Папава Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներ խմբագրել