Տասը Վերստ (Ծաղկաձոր), գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Եղցահող, Կանաչ Թալա գյուղերի հետ միասին կազմում է Եղցահող համայնքը[1]։

Գյուղ
Տասը Վերստ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Շուշի
Համայնք Եղցահող համայնք
Մակերես1743,3 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն116 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Տասը Վերստ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Տասը Վերստ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ արևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկինում Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Բերձորից Լիսագոր տանող լեռնանցքում՝ Կանաչ թալայից 1 կմ հարավ-արևմուտք՝ Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու վրա։  Ծաղկաձորը կամ Տասը վերստը նախկինում կրել է  նաև Ենգիբար անունը։ Ըստ ավանդության՝ Ենգիբարն անձնավորություն է եղել և այս բնակավայրերում է քարավանսարա (Ենգիբարի քարավանսարա)[2]։

Պատմություն խմբագրել

Դարերի ընթացքում Շուշի-Գորիս ճանապարհի ուղևորների համար կարևոր իջևանատեղի է հանդիսացել։  Քանի որ գյուղը Շուշիից մոտ 10 վերստ հեռավորության վրա է գտնվում, հետևաբար 19-րդ դարից այն կրել է նաև Տասը վերստ անունը[2]։

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են միջնադարյան գյուղատեղիների,գերեզմանոցների,մատուռների հետքեր։

Խորհրդային տարիներին Տասը վերստը ներառված է եղել Բերդաձորի կոլտնտեսության կազմի մեջ[2]։

 Տասը վերստի բնակիչներն իրենց մասնակցությունն են ունեցել Հայրենական մեծ պատերազմին[2]։

Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից Տասը վերստի չափահաս  ազգաբնակչությունը մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը և ԱՀ Պաշտպանության  բանակի կազմում իր ներդրումն է ունեցել հաղթանակի կերտման գործում։

1992 թվականի մայիսի 17-ին ԱՀ ՊԲ զորամասերն ազատագրեցին Տասը վերստը։ Պատերազմից հետո գյուղը վերաբնակեցվել է[2]։

Արցախյան պատերազմի ժամանակ գյուղը լրիվ ավերվել է։ Բնակիչները բռնագաղթել են 1991 թվականին։ 1992 թվականից վերաբնակեցվում էր[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 7 6 6

Տնտեսություն խմբագրել

Մինչև բռնագաղթը զբաղվել են անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 572–573.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։