Եղցահող (համայնք, Շուշիի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղցահող (այլ կիրառումներ)

Եղցահող, համայնք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[2][3]՝ 2020 թվականին ձևավորված հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։

Եղցահող համայնք
Բերդաձորի առանձին մոտոհրաձգային գումարտակի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր Եղցահող գյուղի մուտքի մոտ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՇուշիի շրջան
Ներառում էԵղցահող գյուղ,
Տասը Վերստ գյուղ,
Կանաչ թալա գյուղ,
ՎարչկենտրոնԵղցահող գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)138
Տարածք4306,6 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Եղցահող համայնքի կողքով է անցնում Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո մնացած տարածքին կապող Տեղ-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 4306,6 հա է, որից 1913,17 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հագարի գետի վտակը[2]։

Շուշի շրջկենտրոնից հեռու է 30 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 45 կմ[2]։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Եղցահող համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Եղցահող գյուղում են գտնվում 18-ից 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, 17-ից 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, 18-րդ դարով թվագրվող աղբյուր-հուշարձանը, 17-ից 19-րդ դարով թվագրվող սրբատեղին, 2003 թվականին կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցն և այլն։ Կանաչ Թալա գյուղում են գտնվում մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանները, 12-ից 13-րդ դարերով թվագրվող գյուղատեղին 19-րդ դարով թվագրվող գերեզմանոցը և այլն[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Եղցահող համայնքն իր մեջ ներառում է Եղցահող, Տասը Վերստ, Կանաչ թալա գյուղերը[2]։

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, դպրոցներ, առևտռրային օբյեկտներ[2]։

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, ունի գազամատակարարման համակարգ, հասանելի են բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Բնակչություն խմբագրել

Եղցահող համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 138 մարդ, որոնք կազմել են 39 տուն։ Նույն թվականի դրությամբ Եղցահող գյուղում բնակվել է 118 մարդ, որոնք կազմել են 33 տուն։ Տասը Վերստ գյուղում բնակվել է 4 մարդ, որոնք կազմել են 3 տնտեսություն։ Կանաչ Թալա գյուղում բնակվել է 16 մարդ, որոնք կազմել են 3 տուն[2]։

Կրթություն խմբագրել

Եղցահող համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 19 աշակերտ։ Համայնքում գործում է նաև Շուշիի մանկական երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ի Եղցահողի մասնաճյուղը[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 2319,28 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Առկա են պղնձի և պեմզայի հանքային պաշարներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.