Բացել գլխավոր ցանկը

Կամորա («morra» նեապոլերենից՝ «հրոսակախումբ, բանդա»), նեապոլական քրեական կազմավորում, որը նման է մաֆիային: Հիմնադրվել է 18-րդ դարում[1]:

Կամորա
Camorra Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿառուցվածքԽմբագրել

Կամորան այլ մաֆիայի խմբերի կառուցվածքից տարբերվում է իր հիերարխիկ կառուցվածքով: Ընդհանուր առմամբ կամորան բաղկացած է տարբեր կլաններից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաջնորդը: Օրինակ, Կոզա նոստրա մաֆիան ունի մեկ առաջնորդ՝ Դոն[2]:

Բրիտանական «The Economist» շաբաթաթերթի տվյալներով, ներկայումս կամորան ընդգրկում է մոտավորապես 115 հանցավոր խմբավորում, որոնք տարբերվում են ուժով և անդամների թվաքանակով, յուրաքանչյուրի կազմում միջինում կա 500 անդամ[3]:

ՊատմությունԽմբագրել

 
Կամորայի անդամները 1906 թվականին

Ի սկզբանե կամորան առաջացել է բանտերում, բանտային վարչակազմի հետ հարաբերություններում բանտարկյալների շահերը պաշտպանելու համար[4]: Բուրբոնի վերականգնման ժամանակ կամորիստները վայելում էին մոնարխիստների պաշտպանությունը՝ նրանց կազմակերպությունը լրտեսներ և դահիճներ էր մատակարարել իշխանություններին: XIX դարի վերջում կամորան իր գործունեությունը ծավալել է ԱՄՆ-ում, բայց հետագայում միացվել է իտալո-ամերիկյան մաֆիայի ընդհանուր ալիքին:

Կա նաև մի տարբերակ, որ կամորան հայտնվել է իսպանացիների գաղտնի համայնքներում, որոնք գոյություն են ունեցել Իտալիայում՝ 16-րդ դարում[5]:

ԳործունեությունԽմբագրել

Իտալական քրեական կառույցների շարքում կամորան առավել արյունռուշտ է, քան մաֆիան և նդրանգետան[6]: Կամորայի ռազմավարությունը կենտրոնանում է թմրամիջոցների՝ մասնավորապես կոկաինի առևտրի վրա: Խմբավորումը վերահսկում է Եվրոպայի գրեթե բոլոր թմրամիջոցների թրաֆիքինգը: Նեապոլ քաղաքին կից Սեկոնդիլյանո շրջանում գտնվում է Եվրոպայի ամենախոշոր բաց նարկոշուկան[3]: Թմրանյութերից բացի, կամորան եկամուտներ է ստանում մարմնավաճառությունից, մարդկանց թրաֆիքինգից և ռեկետից: Կա նույնիսկ տեղեկություն, որ քրեական սինդիկատը փորձել է գումար վաստակել Սիլվիո Բերլուսկոնի սկանդալային լուսանկարների միջոցով[7]: Այնուամենայնիվ, կազմակերպությունների եկամուտների հիմնական աղբյուրը հանդիսանում են թմրամիջոցները:

Բացի ապօրինի գործողություններից, կամորան զբաղվում է նաև օրինական բիզնեսով (սովորաբար, ռեստորանային և շինարարական բիզնես)[8]: The Economist ամսագրի տվյալներով, սինդիկատի հանցավոր գործունեությունը բնութագրվում է արդյունավետության և կառավարման բարձր մակարդակով[3]:

Կազմակերպության ձերբակալված ղեկավարներԽմբագրել

  • Ռոբերտո Մանգանիելո (Roberto Manganiello)
  • Ֆրանչեսկո Սկյավոնե (Francesco Schiavone)
  • Էդոարդո Կոնտինի (Edoardo Contini)
  • Լուչո Դե Լուչիա (Lucio De Lucia)
  • Սալվատորե Ռուսո (Salvatore Rousseau)

Հասարակության վերաբերմունքԽմբագրել

Ոստիկանական արշավանքների ժամանակ տեղացիները ավանդաբար աջակցում են գանգստերներին՝ նրանք ոստիկանների համար ստեղծում են խոչընդոտներ, նրանց նետում են աղբի մեջ և այրում ոստիկանական մեքենաներ[3]:

2009 թվականի մարտի 21-ին Նեապոլում առաջին անգամ քաղաքացիները բողոքի լայնածավալ ակցիա կազմակերպեցին կամորայի գոյության և գործունեության դեմ: Ակցիային մասնակցում էին ավելի քան 100 հազար մարդ[9][ծան. 1]:

Իրավապահ մարմինների գործողություններԽմբագրել

1911-1912 թվականներին Կուոկոլոյի դատավարության ընթացքը ցույց տվեց, որ կարաբինյերի հուսահատ փորձերը ճնշելու են կամորայի բռնկումները և ավարտվում են ծանր դատավճիռով: Կամորայի հետ հաշիվները կարգավորելու համար գործընթացը բնութագրվում էր բազմաթիվ խախտումներով և խարդախություններով[10]:

2009 թվականի ապրիլի 4-ին Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է «Կամորայի» առաջնորդներից մեկին՝ Ջուզեպե Սարնոյին[11]: 2009 թվականի մայիսի 4-ին Իտալիայի հարավում գտնվող Կազալ դի Պրիչիպե (Casal di Principe) քաղաքում ձերբակալվել է Ռաֆայել Դիանան[12]: 2009 թվականի հոկտեմբերի 31-ին ոստիկանությունը ձերբակալեց Սալվատոր Ռուսոյին[13][14]: 2009 թվականի նոյեմբերի 1-ին ձերբակալվեց նրա եղբայրը՝ Պասկալ Ռուսոն: 2011 թվականի մայիսի 24-ին, Նեապոլի հարևանությամբ գտնվող մի բնակավայրում, ձերբակալվեց Ջուզեպե Դել Ակվիլան, որը ներգրավվեց Իտալիայի 30 ամենավտանգավոր հանցագործների ցուցակում[15]: Իսկ 2013 թվականի հունիսի 12-ին՝ Մարկո դի Լաուրոն, ով «Կամորայի» այսօրվա ղեկավարն է[16]:

Կամորայի որոշ կլաններԽմբագրել

  • Ալֆերի կլան
  • Կազալեզի կլան
  • Կոնտինի կլան
  • Դի Լաուրո կլան
  • Լակիարդի կլան
  • Լո Ռուսո կլան
  • Մալարդո կլան
  • Նուվոլետա կլան
  • Ռուսա (Նոլա) կլան
  • Վոլարո կլան
  • Կամորա Օրգանիզետա կլան
  • Նուովա կլան
  • Լա Տորե կլան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ռոբերտո Սավիանոն ակցիայի պատվավոր մասնակիցն էր , «Գոմորրա» հայտնի գրքի հեղինակը, որը նկարագրում է կամորայի հանցագործությունները և դրա կապը կոռումպացված քաղաքական պաշտոնյաների հետ: Գիրքը թարգմանվել է 42 լեզուներով և դարձել նույն անունով ֆիլմի սցենարի հիմքը, ապա 2014 թվականին սերիան նկարահանվեց
Նշումներ
  1. Любин В. П. 2012.04. 007—008. ИТАЛЬЯНСКАЯ МАФИЯ В ГЕРМАНИИ.(Сводный реферат) //Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 11: Социология. Реферативный журнал. — 2012. — №. 4. — С. 51-56.
  2. Неаполитанская каморра: мафия, которая старше Италии
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Mafia management»
  4. Олейник А. Н. « Жизнь по понятиям»: институциональный анализ повседневной жизни" российского простого человека" //ПОЛИС: Политические исследования. — 2001. — №. 2. — С. 40-51.
  5. «КАМОРРА (CAMORRA)»։ www.cult-turist.ru։ Վերցված է 2017-09-18 
  6. «Каморра — самая кровожадная мафия Италии»։ echo.msk.ru։ Վերցված է 2017-09-20 
  7. «На амурных делах Берлускони решила заработать каморра»։ www.vesti.ru։ Վերցված է 2017-09-22 
  8. «Неаполитанская каморра: мафия, которая старше Италии»։ ria.ru։ Վերցված է 2017-09-20 
  9. «В Италии арестован один из наиболее опасных мафиози страны»։ svpressa.ru։ Վերցված է 2017-09-16 
  10. Gigi De Fiore La camorra. Storie e documenti. — Torino: UTET, 2006. — С. 101, 105, 117, 120, 124. — ISBN 88-02-07632-4
  11. Mächtiger Mafia-Boss gefasst(գերմ.)
  12. Camorra-Boss in Süditalien verhaftet(գերմ.)
  13. Hochrangiger Camorra-Boss bei Neapel festgenommen(գերմ.)
  14. Каморра обезглавлена. На юге Италии арестованы боссы мафии
  15. Итальянская полиция арестовала одного из главарей «каморры»(ռուս.)
  16. «Полиция Италии задержала около сотни членов неаполитанской мафии» 

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Любин В. П. 2012.04. 007—008. ИТАЛЬЯНСКАЯ МАФИЯ В ГЕРМАНИИ.(Сводный реферат) //Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 11: Социология. Реферативный журнал. — 2012. — №. 4. — С. 51-56.
  • Шайдуллин А., Кочережко С. С. Мафия в Италии и США конца XIX—XX веков: сравнительный анализ.
  • Олейник А. Н. « Жизнь по понятиям»: институциональный анализ повседневной жизни" российского простого человека" //ПОЛИС: Политические исследования. — 2001. — №. 2. — С. 40-51.