Կամբյուսեսի դատը
Կամբյուսեսի դատը (հոլ.՝ Het Oordeel van Cambyses) կամ Ծախված դատավորին մաշկելը, նիդերլանդացի նկարիչ Գերարդ Դավիդի 1498 թվականին նկարած երկպատկերը[Ն 1][4]։ Նկարվել է Բրյուգեի քաղաքապետարանի դատական նիստերի դահլիճի համար։ Նկարի նպատակն էր հիշեցնել, որ հարկավոր է արդար դատել։ Ներկայումս ցուցադրվում է Բրյուգեի Գրունինգե թանգարանում։
Կամբյուսեսի դատը | |
---|---|
տեսակ | diptych?, գեղանկարների շարք և գեղանկար |
նկարիչ | Դավիդ Գերարդ[1] |
տարի | 1498 |
բարձրություն | 182,3 սանտիմետր[1] |
լայնություն | 318,6 սանտիմետր[2] |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության |
ժանր | justice panel? |
նյութ | յուղաներկ[1] և oak panel?[1] |
գտնվում է | Գրունինգե թանգարան |
հավաքածու | Գրունինգե թանգարան[1] և Ֆլամանդական արվեստի հավաքածու[3] |
հատվածն է | Judgement of Cambyses: The Arrest of Sisamnes? և Judgement of Cambyses: The skinning of Sisamnes? |
պատկերված են
| |
http://www.wga.hu/html/d/david/1/cambyse.html, https://www.museabrugge.be/collecties/collecties-musea-brugge/oordeel-van-cambyses-gerard-david, http://www.vlaamsekunstcollectie.be/collection.aspx?p=0848cab7-2776-4648-9003-25957707491a&inv=0000.GRO0040.I-0041.I կայք | |
Ծանոթագրություններ | |
The Judgment of Cambyses by Gerard David Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՆկարի սյուժեն վերաբերում է այդ ժամանակվա նիդերլանդական արվեստին հատուկ և ժողովրդականություն վայելող խրատական ժանրին, հիմնված է Հերոդոտոսի Պատմության մեջ հիշատակվող մի պատմությանը[5]։
Այսպես էր ասում Դարեհը։ Հետո թագավորը Սարդիսի սատրապ նշանակեց իր խորթ եղբայր Արտափենոսին և Հիստեոսի հետ մեկնեց Շոշ։ Օթանին նշանակեց է Մերձծովյա շրջանի բանակի հրամանատար։ Օթանի հայրը՝ Սիսամնոսը արքայական դատավոր էր։ Այն պատճառով, որ Սիսամնոսը կաշառվելով անարդար որոշում էր կայացրել, Կամբյուսեսը հրամայեց նրան մահապատժի ենթարկել և մաշկել։ Թագավորը հրամայեց կաշին դաբաղել, գոտիներ կտրատել և ձգել դատավորի նստարանին։ Կամբյուսեսը դատավոր նշանակեց մահապատժի ենթարկված և մաշկված դատավորի տղային, և հրամայեց նրան հիշել, թե ինչ աթոռի նստած է նա դատում։ - Հերոդոտոս[6]
|
Նկարագրություն
խմբագրելՊատկերը նկարված է փայտե տախտակի վրա տեմպերայով։ Բաղկացած է երկու փեղկերից, ձախի չափերն են 182 x 159 սմ, աջինը՝ 202 х 178,2 սմ։ Երկու մասի վրա էլ պատկերված են պարսից արքա Կամբյուսեսը, դատի և մահապատժի բազմաթիվ վկաները։
Ձախ նկար
խմբագրելՁախ հատվածում պատկերված է կաշառք վերցնելուց բացահայտված, անարդար դատավոր Սիսամնիսի ձերբակալումը։ Արքա Կամբյուսեսը դատավորին մատերի վրա թվարկում է կաշառքի դեպքերը։ Զինվորներից մեկը բռնել է Սիսամնիսի ձեռքը։ Դատավորի աթոռի ետևում կանգնած է ապագա դատավոր, երիտասարդ Օթանուսը։
Թեև նկարագրվում է անտիկ պատմություն, բայց կերպարները հագնված են նկարչի ժամանակի նորաձևությամբ, բազկաթոռի ետևում նշված է տարեթիվը՝ «1498», իսկ գործողությունները տեղի են ունենում դուքս Ֆիլիպ I Գեղեցիկի և նրա կնոջ՝ Խուաննա I Խելահեղի զինանշանների ներքո։ Դուքսի դիմանկարը ավելացվել է նկարում նրա գահակալելու սկզբից՝ 1494 թվականից։ Մնացած կերպարները նկարչի ժամանակակիցներն են։ Ետին պլանում պատկերված են Բրյուգեի առևտրական շարքերը, որոնք պահպանվել են մինչև այսօր։ Ետին պլանում սանդղամուտք է պատկերված է , որտեղ մի մարդ դատավորին քսակ է երկարում։
Ընդհանուր կոմպոզիցիան հիշեցնում է Դիրկ Բաուտսի Լուվենի ռատուշայի համար 1468 թվականին ստեղծած «Կրակով փորձություն» նկարը, որը այժմ գտնվում է Բրյուսելի գեղեցիկ արվեստների թանգարանում։
Աջ նկար
խմբագրելՆկարի աջ մասում պատկերված է, թե ինչպես է դահիճը մաշկազերծում դատավորին։ Ետին պլանում, դատավորի կաշվով երեսպատված աթոռին նստած է Օթինոսը։ Նոր դատավորի աթոռից ձախ կախված են Ֆլանդրիայի և Բրյուգեի դրոշները։
Գրականություն
խմբագրել- Степанов А. В. Искусство эпохи Возрождения: Нидерланды, Германия, Франция, Англия. — СПб.: Азбука-классика, 2009.
Նշումներ
խմբագրել- ↑ Երկպատկերը ընդհանուր գաղափարով կապված արվեստի ստեղծագործություն է՝ բաղկացած երկու պատկերից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://balat.kikirpa.be/object/93136
- ↑ http://www.vlaamsekunstcollectie.be/collection.aspx?p=0848cab7-2776-4648-9003-25957707491a&inv=0000.GRO0040.I-0041.I
- ↑ http://vlaamsekunstcollectie.be/collection/work/data/0000_GRO0040_I-0041_I
- ↑ Медкова Е. Искусство (журнал) Золотой век живописи Нидерландов // 2009. — № 11 (419), 1—15 июня. — С. 20.
- ↑ Геродот. История. Книга 5, глава 25 // Геродот. История в девяти книгах / Пер. с греч. Г. А. Стратановского; Под общ. ред. С. Л. Утченко. — М., 1972. — С. 245)
- ↑ Սիմոն Կրկյաշարյան, Պատմահայր Հերոդոտոսը, Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, էջ 568-569, գիրք 5-րդ, գլուխ 25։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Давид, Герард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ирина Львова. «И больше взяток не возьмут!». Борщ.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 25 марта 2018-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կամբյուսեսի դատը կատեգորիայում։ |