Բացել գլխավոր ցանկը

Դիրկ Բաուտս (հոլ.՝ Dirk Bouts 1415[1][2][3][4][5][6][7][8][9][10][9], Հառլեմ - մայիսի 6, 1475[11], Լյուվեն, Arrondissement of Leuven, Բելգիա), նիդեռլանդացի գեղանկարիչ, դասվում է ֆլամանդացի պրիմիտիվիստների շարքին։ Հյուսիսային վերածննդի ներկայացուցիչ։

Դիրկ Բաուտս
Theodoro Harlemio.jpg
Ի ծնեDirk Bouts
Ծնվել է1415[1][2][3][4][5][6][7][8][9][10][9]
ԾննդավայրՀառլեմ
Վախճանվել էմայիսի 6, 1475[11]
Մահվան վայրԼյուվեն, Arrondissement of Leuven, Բելգիա
ՔաղաքացիությունDuchy of Burgundy?
Մասնագիտություննկարիչ
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության
Ուշագրավ աշխատանքներԽորհրդավոր ընթրիք, Քրիստոսը Սիմոնի տունը և The Entombment?
ԱշակերտներՔվինտեն Մասեյս
ԶավակներDieric Bouts the Younger? և Aelbrecht Bouts?
Dieric Bouts Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Դրախտի ճանապարհ կամ ընտրյալի համբարձումը Գեղեցիկ արվեստների պալատ, Լիլլ

Ըստ Կարել վան Մանդերի Բաուտսը ծնվել է Հարլեմում։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել Լյովենում և 1468 թվականից եղել է քաղաքի նկարիչը։ Կարել վան Մանդերը "Dieric of Haarlem" և "Dieric of Leuven" կենսագրականները գրելիս շփոթմունք է առաջացրել, չնայած խոսել է նույն արվեստագետի մասին։

Դիրկ Բաուտսի վաղ մանկությունից քիչ տեղեկություններ կան։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Յան վան Էյքը և Ռոգիր վան դեր Վայդենը, ով եղել է նրա ուսուցիչը։ Լյովենում նա հաստատվել է 1457 թվականց և մինչև կյանքի վերջն աշխատել է այնտեղ։

Հյուսիսային նկարիչներից Բաուտսն առաջինն էր, որ ցույց տվեց մեկ անհետացող կետի կիրառումը (արտացոլված է նրա «Խորհրդավոր ընթրիք» կտավում)։ Նրա աշխատանքներում առկա է որոշակի պարզունակ նկարչություն, նրա կերպարները հաճախ անհամամասնորեն երկար և անկյունային են, բայց նրա կտավները արտահայտիչ են, լավ մշակված, հարուստ գույներով, հատկապես լանդշաֆտային հետնապլանները։

ՍտեղծագործություններԽմբագրել

Նկարչին բնորոշ են դետալների մանրամասն մշակումը և լուսաստվերի հմուտ օգտագործումը[12]։ Նրա նկարներում առկա է թաքնված դրամատիզմը, չնայած, որ Բաուտսի անգամ ամենաողբերգական սյուժետների մեկնաբանությունները արտաքինից անկիրք են թվում[12]։

Բաուտսի առավել հայտնի նկարներից է «Սուրբ հաղորդության խորհուրդը» (1464-1467 թթ.), որը նա նկարել է Սուրբ Հաղորդության եղբայրության պատվերով։ Կենտրոնական հատվածը պատկերում է Խորհրդավոր ընթրիքը, կողքերից ներկայացված են Հին կտակարանից չորս պատկեր։ Նկարի յուրօրինակությունը նրանում է, որ Բաուտսին հաջողվել է իրական կյանքի հավաստիությամբ միացնել հայեցողականությունն ու ինքնամփոփությունը[13]: Կերպարների դիմագծերում իդեալականացում չկա, կրոնական թեմային բնականոն ներառված է առօրյա կենցաղային իրեր՝ կավե սովորական ամանեղեն, անագե ափսեներ, կտրված հաց և այլն, պատկերող նատյուրմորտը[13]։ Այսպիսով հասարակ դիտողը, նկարչի ժամանակիցը, կարող էր ավելի խորը վերապրել ներկայացվող իրադարձությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Swartz A. Dieric Bouts — 2007.
  4. 4,0 4,1 Kunstindeks Danmark
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 AGORHA
  7. 7,0 7,1 Faceted Application of Subject Terminology
  8. 8,0 8,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Artsy
  10. 10,0 10,1 Art UK artist identifier
  11. 11,0 11,1 11,2 RKDartists
  12. 12,0 12,1 И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — 208 с. — ISBN 978-609-456-105-4. (ռուս.)
  13. 13,0 13,1 Василенко Н.В. Северное Возрождение. — Москва: ОЛМА Медиа Групп, 2009. — С. 42-43. — 128 с.