Հոլանդացիներ կամ նիդերլանդացիներ (հոլ.՝ Nederlanders), ազգ, Նիդերլանդների հիմնական բնակչությունը (13 մլն.)։ Մոտ 5 միլիոն հոլանդացիներ բնակվում են ԱՄՆ-ում, 1 մլն՝ Կանադայում, Վեստ Ինդիայում, Ինդոնեզիայում և այլ երկրներում։

Հոլանդացիներ
Nederlanders (nl)

Ընդհանուր քանակ

25-ից 28 միլիոն

Բնակեցում
Նիդերլանդներ Նիդերլանդներ՝
13 186 600[1]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝
5 087 191[2]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն՝
մոտ. 5 մլն[3]
Կանադա Կանադա՝
923,310[4]
Բրազիլիա Բրազիլիա՝
մոտ. 850 հազ.[5]
Ավստրալիա Ավստրալիա՝
մոտ. 270 հազ.[6]
Գերմանիա Գերմանիա՝
մոտ. 164 հազ., նրանցից 41 հազարը մերձսահմանային շրջանում[7]
Սուրինամ Սուրինամ՝
մոտ. 151 հազ.[8]
Բելգիա Բելգիա՝
121 489, նրանցից 59,0-ը մորձսահմանային շրջանում[9]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա՝
մոտ. 100 հազ.[10]
Ֆրանսիա Ֆրանսիա՝
մոտ 83 հազ.[11]
Շրի Լանկա Շրի Լանկա՝
40 հազ.[12]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝
40 հազ.[11]
Դանիա Դանիա՝
մոտ. 26 հազ.[13]
Իսպանիա Իսպանիա՝
մոտ. 20 հազ.[13]
Շվեյցարիա Շվեյցարիա՝
16,143[14]
Իռլանդիա Իռլանդիա՝
4,292[15] ||align="right"| ||style="padding-left:1em;"|

Լեզու(ներ)
հոլանդերեն
Հավատք(ներ)
բողոքականություն, կաթոլիկություն, ագնոստիցիզմ, աթեիզմ[16][17]

Խոսում են հոլանդերեն։ Հավատացյալների մեծ մասը բողոքականներ են (կալվինականներ և այլն), կան կաթոլիկներ, բապտիստներ և այլն։

XIV— XV դարերում ձևավորված հոլանդական ազգության միջուկը կազմել են գերմանական ցեղերը (ֆրիզներ, բատավներ, սաքսեր և ֆրանկներ), որոնք միասերվել են կելտերի հետ։ XVI դարում Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը և ազգային-ազատագրական պայքարն Իսպանիայի դեմ նպաստեցին հոլանդացիների ազգային համախմբմանը։

Հոլանդացիների մեծ մասն աշխատում է արդյունաբերության մեջ, համեմատաբար փոքր մասը կազմում է գյուղական բնակչությունը (զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ)։ Լեզվով, ծագմամբ և մշակույթով հոլանդացիները շատ մոտ են երկրի հարավում բնակվող ֆլամանդացիներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմատական բնակչություն, ապրիլի 1, 2006, Կենտրոնական վիճակագրական բյուրո
  2. Ամերիկյան մարդահամարի բյուրո
  3. Պրոֆեսոր Ջ. Ա. Նեյզեն իր «Die Herkoms van die Afrikaner» (The Origins of Afrikaners) - «Աֆրիկնացիների ծագումնաբանությունը» գրքում պնդում է, որ ժամանակակից աֆրիկանացիներն (4.5 մլն.) ունեն 35 % Հոլանդական ժառանգականություն։
  4. Կանադայի վիճակագրություն, 2001 թվականի մարդահամար
  5. Հոլանդացիների ներգաղթ Բրազիլիա Imigração Holandesa no Brasil
  6. Ավստրալիայի վիճակագրություն, 2001 թ.
  7. Joshua Project-ի տվյալներով Գերմանիայում ապրում է 164 հազ. հոլանդացի։
  8. Infoplease.COM
  9. Բելգիական միգրացիոն վիճակագրություն
  10. Հոլանդացիները արտասահմանում։
  11. 11,0 11,1 Han Nicholaas, Arno Sprangers, Հոլանդացիները արտասահմանում։
  12. Շրի Լանկա, Ժողովրդագրական վիճակագրություն
  13. 13,0 13,1 Joshua Project-ի տվյալներ
  14. Schweizerische Eidgenossenschaft, Bundesamt für Migration. Ständige ausländische Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, 12/2006
  15. Իռլանդիայի մարդահամար, 2006թ.
  16. Կալվանիզմն ու հանդուրժողականությունը Նիդերլանդներում։
  17. Կրոնը Նիդերլանդներում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդացիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 510