Սիմոն Կրկյաշարյան
Սիմոն Միսակի Կրկյաշարյան (1923, դեկտեմբերի 7, Աթենք, Հունաստան - 2011, հունվարի 5[1], Երևան), հայ պատմաբան, թարգմանիչ, աղբյուրագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1982), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ (1987), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1977)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից:
Սիմոն Կրկյաշարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1923 Աթենք, Հունաստան |
Մահացել է | մայիսի 1, 2011 (87 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոց, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Աթենքի համալսարան (1946), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1954) և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1982) և թղթակից անդամ (2000) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Արշալույս Մարգարյան |
ԿենսագրությունԽմբագրել
Սիմոն Կրկյաշարյանը ծնվել է Աթենքում։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հունաստանի դիմադրական շարժմանը։ 1944-1946 թվականներին սովորել է Աթենքի ազգային համալսարանում: 1946 թվականին Աթենքում լույս է տեսել Կրկյաշարյանի հունարեն գրած «Ցայգալույս» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն։ 1947 թվականին հայրենադարձել է։ 1954 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը: Որպես Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ սովորել է Լենինգրադի համալսարանում: 1948-1950 թվականներին եղել է Երևանի թիվ 48 դպրոցի ուսուցիչ, 1955-1958 թվականներին՝ Հայպետհրատի թարգմանիչ, 1962-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կրտսեր, 1968-1986 թվականներին՝ ավագ, 1986-1990 թվականներին՝ առաջատար, 1990-1992 թվականներին՝ գլխավոր գիտաշխատող։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ 1966-1975 թվականներին և 1996 թվականին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1976-1992 թվականներին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1977 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության, 1987 թվականից՝ Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ[2][3]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Հիմնական աշխատությունները վերաբերում են հին Հայաստանի հասարակական, տնտեսական և քաղաքական պատմությանը, աղբյուրագիտությանը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ հին հունական աղբյուրներից։ Միաժամանակ զբաղվել է հին ու նոր հեղինակների մեծարժեք ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ։ Նրա թարգմանությամբ Երևանի թատրոններում բեմադրվել են Եվրիպիդեսի «Իփիգենիա Ավլիսում», Սոֆոկլեսի «Անտիգոնե», ողբերգությունները, Արիստոֆանեսի «Լիլիստրատե» կատակերգությունը։
Կրկյաշարյանը շատ ուշագրավ նկատումներ ունի Շամիրամի պատմության վերաբերյալ։ Նրա կարծիքով Շամիրամի մասին Խորենացու պատմածներն իրենց հիմքում ունեն Դիոդորոսի երկի ընդարձակ պատումը։ Ըստ պատմաբանի՝ արդեն 5-րդ դարում Դիոդորոսի գրադարանի շատ գրքեր կորած էին, և Խորենացին նրա երկից օգտվել է հատվածաբար։ Նրա կարծիքով Դիոդորոսի երկն ազդել է Խորենացու աշխարհայացքի վրա՝ հեթանոսական ժամանակներում նշանավոր պատմական անձերին աստվածացնելու ավանդույթի ընկալումներում։
Շամիրամի «Կախյալ պարտեզների» մասին նա գրում է.
Այս «կախյալ պարտեզները» իրականում կառուցել է բաբելոնյան թագավոր Նեբուկագրեզարը (605-562 թթ.) իր կնոջ՝ մարական իշխանուհի Ամյուհայի համար: Այս մասին հաղորդում է նաև հրեա մատենագիր Հովսեպոս Փլավիոսը[4]: |
ԵրկերԽմբագրել
- Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Երևան, 1970, 216 էջ:
- Թագավորական իշխանությունը Արշակունյաց Հայաստանում, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 1971, թիվ 1:
- Երվանդունիների արքայատոհմի մասին, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 1973, թիվ 4:
Սիմոն Կրկյաշարյանի ԹարգմանություններըԽմբագրել
- Հոմերոս, Ոդիսական, Երևան, 1957, 368 էջ:
- Կոստաս Վառնալիս, Սոկրատեսի ճշմարիտ պաշտպանականը, Երևան, 1963, 68 էջ:
- Էֆի Պոնսելինու, Աթենքի փողոցները (վեպ), Երևան, 1968, 290 էջ:
- Քսենոփոն, Անաբասիս, Երևան, 1970, 284 էջ:
- Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, պրակ 9. Հովսեփոս Փլավիուս, Դիոն Կասիոս, Երևան, 1976, 266 էջ:
- Ալեքսանդուլոս Միցոս, Հայերը (Ուղևորություն նրանց երկրում և պատմության մեջ), Երևան, 1984, 240 էջ:
- Հին հունական աղբյուրներ, պրակ 2: Դիոդորոս Սիցիլիացի, Երևան, 1955, 202 էջ:
- Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, 652 էջ:
ՄրցանակներԽմբագրել
- ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակի, 1986:
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» թարգմանական մրցանակ, 2003:
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 261-262:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան, 1979, էջ 694:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 3, Երևան, 1999, էջ 21:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 694)։ |