Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 23, 2012 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Դանիայի լուսանկարը տիեզերքից
Դանիայի լուսանկարը տիեզերքից

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում` Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։

Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից` հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց` Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից` Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թ. Դանիան դարձավ Եվրոմիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրոմիություն չմտնել։

Սկզբում լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, որոնք ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և բնակվեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը`Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում շարունակել...