«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հնդկաստան (հինդի՝ भारत, Բհարաթ), պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն (հինդի՝ भारत गणराज्य), երկիր Հարավային Ասիայում։ Զբաղեցրած տարածքով աշխարհի յոթերորդ, իսկ բնակչությամբ՝արդեն առաջին երկիրն է (ավելի քան 1.4 միլիարդ մարդ), ինչպես նաև ամենաբնակեցված ժողովրդավարական երկիրը։

Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանին, հյուսիս-արևելքում սահմանակցում է Չինաստանին, Նեպալին և Բութանին, իսկ արևելքում՝ Մյանմային և Բանգլադեշին։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները ծովային սահման ունեն են Թաիլանդի և Ինդոնեզիայի հետ։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելին է, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանգալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։

Հնդկաստանն ունի հնագույն պատմություն և զարգացած մշակույթ...Ավելին