Շաբաթվա հոդված 11
< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Նետաձգության պատմություն, անդրադառնում է նետաձգությանը, նետի ու աղեղի օգտագործմանը, որը հավանաբար զարգացել է Աֆրիկայում միջին քարի դարի վերջերին (մոտավորապես 70․000 տարի առաջ): Այն դասական ժամանակաշրջանից (որտեղ այն ներկայացված է բազմաթիվ մշակույթների դիցաբանության մեջ) փաստագրված էր որպես պատերազմի և որսորդության մաս, ինչը տևեց մինչև 19-րդ դարի վերջ, երբ բազմալիցք հրազենների գյուտն ու տարածումը նետն ու աղեղը դարձրին գործնականում հնացած (թեև որսորդության մեջ դրանք դեռ օգտագործվում են):

Դասական ժամանակաշրջանում նետաձիգները լայնորեն տարածված էին զինված ուժերում որպես օժանդակող ուժեր, և կռվում էին որպես հետևակ, հեծելազոր կամ ձիավոր նետաձիգներ։ Ուշ միջնադարում նետաձգությունը մեծ կարևորություն ձեռք բերեց Եվրոպայում, որտեղ Ազենկուրի ճակատամարտի նման հաղթանակներից հետո երկար աղեղները կայուն դիրք զբաղեցրին ռազմական պատմության մեջ։

Եվրոպայում ուշ միջնադարի և վաղ ժամանակակից շրջանում թե՛ որսորդության, թե՛ ռազմական ոլորտում նետաձգությունը ի վերջո փոխարինվեց հրազենով: Հրազենն աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրասիայում Վառոդային կայսրությունների միջոցով՝ հետզհետե նվազեցնելով նետաձգության կարևորությունը ռազմական գործում:

Այսօր նետաձգությունը դեռևս կիրառվում է թե՛ որսորդության նպատակով, թե՛ որպես թիրախային մարզաձև։

Նետերի մասին ամենահին վկայությունները հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սիբուդու քարանձավը, որտեղ գտնվել են, ենթադրաբար, նետասլաքներ, որոնք թվագրվում են մոտավորապես 72.000-60.000 տարվա վաղեմությամբ, և որոնց մի մասի վրա հնարավոր է, որ օգտագործվել են թույներ։

Ֆրանսիայի հարավում գտնվող Մանդրինի քարանձավից հայտնաբերված, մոտ 54.000 տարի առաջ օգտագործված փոքրիկ քարե ծայրակալները վնասված էին, ինչը վկայում է, որ դրանք կիրառվել են որպես նետողական զենքեր։ Դրանց մի մասը չափազանց․․․ Ավելին