Կաղապար:ԸԻ/Շաբաթ 4, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- 2022 թվականին՝ 60 տարվա մեջ առաջին անգամ, Չինաստանի բնակչությունը քիչ ծնելիության և մահացության աճի պատճառով պակասել է 850 000 մարդով։
- հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի մոտ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մահացել է 15 զինծառայող, իսկ 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
- հունվարի 16-ին Պալերմոյում հատուկ ծառայությունների հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է Իտալական մաֆիայի «կնքահայր» Մատեո Մեսինա Դենարոն (նկարում)։
- Արքայազն Հարրիի գրած «Պահեստային» վերնագրով հուշագրությունը, որը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 10-ին, Իսպանիայի գրախանութներում հայտնվել է հունվարի 5-ին, բայց շտապ հանվել է վաճառքից։ Գրքում բրիտանական թագավորական ընտանիքի հետ կապված բացահայտումներ կան։
- առնվազն 71 մարդ զոհվել է, ավելի քան 1,5 միլիոնը՝ հոսանքազրկվել, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում չեղարկվել են ավելի քան 7000 չվերթ «ռումբ փոթորկի» և ձյան առատ տեղումների հետևանքով, որը տարածվել է Քվեբեկից Տեխաս։
- Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին; Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սահմանել է աշխարհի առաջնության ռեկորդ և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
- Դուբայում անցկացվող 2022 թվականի պարածանրամարտի աշխարհի գավաթի առաջնությունում 55 կգ քաշային կարգում Գրետա Վարդանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։
Վերջերս մահացածներ՝ Զազա Ալեքսիձե • Ջինա Լոլոբրիջիդա • Վախթանգ Կիկաբիձե • Իննա Չուրիկովա • Վրեժ Մարկոսյան • Լիզա Մարի Փրեսլի • Լիպարիտ Սարգսյան