Իննա Չուրիկովա
Իննա Միխայլովնա Չուրիկովա (ռուս.՝ Инна Михайловна Чурикова, հոկտեմբերի 5, 1943[1], Բելեբեյ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2023[2][3], Մոսկվա, Ռուսաստան[4]), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի (1997), ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1986) և Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1976) դափնեկիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լրիվ ասպետ։
Իննա Չուրիկովա ռուս.՝ Инна Чурикова | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1943[1] |
Ծննդավայր | Բելեբեյ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 14, 2023[2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, սցենարիստ և դերասանուհի |
Աշխատավայր | Լենկոմ թատրոն |
Ամուսին(ներ) | Գլեբ Պանֆիլով |
Պարգևներ և մրցանակներ | |
lenkom.ru/actors/profile/1 | |
Կենսագրություն
խմբագրելԻննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ նրա մայրը տարհանված էր Բաշկիրական ԻԽՍՀ Բելեբեյ քաղաք։ Տասնհինգ տարեկան հասակում մասնակցել է Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնին կից երիտասարդական ստուդիայի ներկայացումներին։
Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո փորձել է ընդունվել Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, բայց չի հաջողվել։ Նույն թվականին փորձել է ընդունվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ստուդիա, սակայն նույնպես ձախողել է քննությունները։ Միայն երրորդ անգամից ընդունվել է Բ. Շչուկինի անվան թատերական դպրոց։ 1965 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետը (ԳԻՏԻՍ-ի և ԲԹՈՒ-ի համատեղ դասընթաց, մանկավարժներ՝ Վենիամին Ցիգանկով և Լեոնիդ Վոլկով)։
1965 թվականին դարձել է Մոսկվայի երիտասարդ հանդիսատեսի թատրոնի դերասանուհի, 1968 թվականից աշխատել է պայմանագրերով, 1975 թվականին դարձել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան (ներկայում՝ Լենկոմ) թատրոնի դերասանուհի։
Կինոյում նորամուտը կատարել է ուսանողական տարիներին՝ 1960 թվականին նկարահանվելով «Ամպեր Բորսկի վրա» ֆիլմում։ Հետագայում նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ ամուսնու՝ կինոռեժիսոր Գլեբ Պանֆիլովի ստեղծած ֆիլմերում։
1994 թվականին ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է «Ռյաբա հավիկը» (ռուս.՝ «Курочка Ряба») ֆիլմը՝ «Ասյա Կլյաչինայի մասին պատմությունը» ֆիլմի սիքվելը։ Գլխավոր դերը տրվել է դերասանուհի Իա Սավվինային, սակայն նա սցենարն անարժան է համարել։ Այդպես Ասյայի դերը բաժին է հասել Իննա Չուրիկովային[6]։
Իննա Չուրիկովայի առավել հայտնի կինոդերերից են նրա աշխատանքները «Մորոզկո», «Կրակի միջով ճանապարհ չկա», «Սկիզբ», «Այն նույն Մյունխհաուզենը», «Վասա», «Ռազմադաշտային սիրավեպ», «Ցրիչը», «Ադամի կողը», «Ապուշը», «Առաջին շրջանում», «Շիրլի-միրլի» ֆիլմերում։
2007-2009 թվականներին եղել է Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային կինոփառատոնի նախագահը, որն ամեն տարի անցկացվում է Իվանովո քաղաքում (Ռուսաստան)։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի անդամ է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[7]։
2015 թվականի սեպտեմբերի 25-ին դերասանուհին մասնակցել է Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների «Չեխովը կենդանի է» թատերական առցանց ընթերցումներին։
Անձնական կյանք
խմբագրել- Հայրը՝ Միխայիլ Կուզմիչ Չուրիկովը, եղել է գյուղատնտես-սելեկցիոներ, Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան պետական համալսարանի աշխատակից, խորհրդա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմների մասնակից։ Մահացել Է Ալմաթիում։
- Մայրը՝ Ելիզավետա Զախարովնա Մանտրովան (1917-2012), եղել է ագրոքիմիկոս, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1972), Մոսկվայի պետական համալսարանի բուսաբանական այգու աշխատակից[8]։
- Ամուսինը՝ Գլեբ Պանֆիլով (Ծն. 1934), կինոռեժիսոր և սցենարիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։
- Որդին՝ Իվան Պանֆիլով (ծնվ.՝ 1978), իրավաբան-միջազգայնագետ, ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, պրոդյուսեր։
Հասարակական դիրքորոշում
խմբագրել2001 թվականին ստորագրել է բաց նամակ՝ ի պաշտպանություն ՆՏՎ հեռուստաընկերության[9][10]։ 2003 թվականին եղել է Ռուսաստանի մշակույթի և գիտության այն գործիչների շարքում, որոնք կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել պատերազմը Չեչնիայում և անցնել բանակցային գործընթացի[11][12][13]։ 2006 թվականին միացել է Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիների հարկադիր արտաքսումը, դրա հետ կապված էթնիկ խտրականության դեպքերը և երկրների միջև հարաբերությունների ընդհանուր վատթարացումը դատապարտող դիմումին[14]։ Հանդես է եկել Գրիգորի Պասկոյի[15][16], Վասիլի Ալեքսանյանի[17][18][19], Սվետլանա Բախմինայի[20][21] ազատ արձակման օգտին։ Դեմ է արտահայտվել ԱՄՆ քաղաքացիների կողմից Ռուսաստանում որբ երեխաների որդեգրումն արգելող օրենքի ընդունմանը[22]։ Բազմիցս աջակցել է Կենդանիների պաշտպանության նախաձեռնություններին[23][24][25]։
2004 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Իրինա Խակամադայի կողմնակիցների հանրային խորհրդի անդամ[26][27][28]։ Մեկնաբանելով 2008 թվականի ընտրությունների արդյունքները՝ դրական է գնահատել Դմիտրի Մեդվեդևին և Վլադիմիր Պուտինին՝ նրանց բնութագրելով որպես «շատ գրավիչ երիտասարդ տղամարդիկ»[29]։
Մահ
խմբագրելԻննա Չուրիկովան մահացել է սրտի կանգից 2023 թվականի հունվարի 14-ին Մոսվայում[30][31]։ Դերասանուհու մահվան առթիվ նրա հարազատներին իր ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը[32]։
Աշխատանքներ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրելՄոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն
- 1966 — «Բանտի պատից այն կողմ», Յուրի Գերման
- 1970 — «Зайка-зазнайка», Սերգեյ Միխալկով — Աղվես
- «Երկու թխկի», Եվգենի Շվարց — Բաբա Յագա
- «Трусохвостик», Սերգեյ Միխալկով
Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոն
- 1974 — «Тиль», Գրիգորի Գորին, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Նելե (նորամուտը թատրոնի բեմում)
- 1975 — «Իվանով», Անտոն Չեխով, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Աննա Պետրովնա, ի ծնե՝ Սառա
- 1976 — «Համլետ», Շեքսպիր, բեմադրությունը՝ Անդրեյ Տարկովսկու— Օֆելյա
- 1983 — «Լավատեսական ողբերգություն», Վսևոլոդ Վիշնևսկի, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Կոմիսար
- 1985 — «Երկնագույն հագած երեք աղջիկները», Լյուդմիլա Պետրուշևսկայա, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Իրա
- 1986 — «Համլետ», Շեքսպիր, բեմադրությունը՝ Գլեբ Պանֆիլովի — Գերտրուդա
- 1989 — «Իմաստունը», Ալեքսանդր Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» կատակերգության թեմայով, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Մամաևա
- 1992 — «…Sorry», Ալեքսանդր Գալին, բեմադրությունը՝ Գ. Պանֆիլովի — Իննա
- 1994 — «Ճայը», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Մարկ Զախարով — Արկադինա
- 1997 — «Բարբարոսն ու հերետիկոսը», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի, ռեժիսորներ՝ Կ. Անտրոպով, Մ. Զախարով — Անտոնիդա Վասիլևնա
- 2000 — «Միլիոնատերերի քաղաքը», ըստ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի, ռեժիսոր՝ Ռոման Սամգին — Ֆիլումենա
- 2004 — «Tout payé, կամ Ամեն ինչի համար վճարված է», ըստ Իվ Ժամիակի կատակերգության, ռեժիսոր՝ Էլմո Նյուգանեն — Էլեոնորա
- 2007 — «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, բեմադրությունը՝ Մարկ Զախարովի — Ֆյոկլա Իվանովնա
- 2010 — «Ակվիտանի առյուծը», Ջեյմս Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի մոտիվներով, բեմադրությունը՝ Գ. Պանֆիլովի — Ալիենորա Ակվիտանացի[33][34]
- 2012 — «Սուտ հանուն փրկության», Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մեռնում» պիեսի մոտիվներով, բեմադրությունը՝ Գ. Պանֆիլովի — տատ
Ազգերի թատրոն
- 2017 — Աուդիենցիա, Պիտեր Մորգան — թագուհի Եղիսաբեթ II
Անտրեպրիզային ներկայացումներ
- «Պառավ օրիորդ», Նադեժդա Պտուշկինա, ռեժիսոր՝ Բորիս Միլգրամ — Տատյանա (Ն. Կոլեսնիկի անտրեպրիզա, «ТеатрДом» պրոդյուսերական կենտրոն)
- «Խառը զգացմունքներ», Ռ. ԲԱեր, ռեժիսոր՝ Լեոնիդ Տրուշկին — Քրիստինա Միլման (Անտոն Չեխովի թատրոն)
- «Овечка», Նադեժդա Պտուշկինա — Լիա (Օ. Բերեզովսկու անտրեպրիզա, «Арт-клуб XXI»)
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1960 | ֆ | Ամպեր Բորսկի վրա | Тучи над Борском | Ռայկա, համադասարանցի |
1963 | ֆ | Ես քայլում եմ Մոսկվայում | Я шагаю по Москве | աղջիկ մրցույթում |
1964 | ֆ | Մորոզկո | Морозко | Մարֆուշկա, Նաստենկայի խորթ քույրը |
1964 | ֆ | Ո՞ւր ես դու հիմա, Մաքսիմ | Где ты теперь, Максим? | Անժելիկա |
1965 | ֆ | Խոհարարուհին | Стряпуха | Վարվառա |
1965 | ֆ | Երեսուներեք | Тридцать три | Ռոզոչկա Լյուբաշկինա, Տրավկինի երկրպագուհին |
1966 | ֆ | Ավագ քույրը | Старшая сестра | Նելլի |
1966 | ֆ | Անորսալի վրիժառուները | Неуловимые мстители | «Սպիտակամաշկ Ռոզի», երգչուհի |
1967 | ֆ | Կրակի միջով ճանապարհ չկա | В огне брода нет | Տանյա Տյոտկինա |
1967 | ֆ | Պատրույգ (կինոամսագիր, սյուժե № 64 «Խնդիրը» | Фитиль (сюжет №64 «Проблема») | երիտասարդ մայր |
1970 | ֆ | Սկիզբը | Начало | Պաշա Ստրոգանովա |
1975 | ֆ | Խնդրում եմ ձայն | Прошу слова | Ելիզավետա Ուվարովա |
1979 | ֆ | Այն նույն Մյունխհաուզենը | Тот самый Мюнхгаузен | Յակոբինա ֆոն Մյունխհաուզեն, բարոնի կինը |
1979 | ֆ | Թեմա | Тема | Սաշա Նիկոլաևա |
1981 | ֆ | Վալենտինա | Валентина | Աննա Վասիլևնա Խորոշիխ |
1982 | ֆ | Վասա | Васса | Վասա Ժելեզնովա |
1983 | ֆ | Ռազմադաշտային սիրավեպ | Военно-полевой роман | Վերա Նետուժիլինա |
1984 | ֆ | Մեռած հոգիներ | Мёртвые души | տիկին |
1986 | ֆ | Ցրիչը | Курьер | Լիդիա Ալեքսեևնա, Իվանի մայրը |
1989 | ֆ | Էսթեր Էգետյո | Égetö Eszter (Հունգարիա) | Էսթեր Էգետյո |
1989 | ֆ | Մայրը | Мать | Նիլովնա |
1990 | ֆ | Ադամի կողը | Ребро Адама | Նինա Ելիզարովնա, էքսկուրսավար |
1993 | ֆ | Կազանովայի անձրևանոցը | Плащ Казановы | Խլոյա |
1993 | ֆ | Ազատություն կամ մահ | Свобода или смерть | մնացել է անավարտ |
1994 | ֆ | Շան տարի | Год собаки | Վերա Մորոզովա |
1994 | ֆ | Ռյաբա հավիկը | Курочка Ряба | Ասյա Կլյաչինա |
1995 | ֆ | Ширли-мырли | Պրասկովյա Ալեքսեևնա Կրոլիկովա | |
2002 | ֆ | Казус Белли | Մաշա | |
2003 | ֆ | Օրհնեցեք կնոջը | Благословите женщину | Կունինա |
2003 | ս | Ապուշը | Идиот | Լիզավետա Պրոկոևնա Եպանչինա |
2004 | ֆ | Նեղ կամուրջ | Узкий мост | Ռոզա Բորիսովնա |
2004 | ս | Մոսկովյան սագա | Московская сага | Մերի Գրադովա |
2004 | ֆ | Պտուտակաձև սանդուղք | Винтовая лестница | Օլգա Միխայլովնա |
2006 | ս | Առաջին շրջանում | В круге первом | Նատալյա Պավլովնա Գերասիմովիչ |
2007 | ֆ | Պարահանդեսային գիշեր 2, կամ 50 տարի անց | Карнавальная ночь 2, или 50 лет спустя | Ինեսա Պառնասկայ, ատամնաբույժ, բանաստեղծուհի |
2007 | ֆ | Лузер | կամեո | |
2008 | ֆ | Անմեղ մեղավորները | Без вины виноватые | Օտրադինա-Կրուչինինա |
2008 | ֆ | Պալատական հեղաշրջումների հաղտնիքները։ Ֆիլմ 7. «Վիվա՛տ, Աննա» | Тайны дворцовых переворотов. Фильм 7 «Виват, Анна!» | Աննա Յոհանովնա |
2009 | ֆ | Որովհետև դա ես եմ | Потому что это я (կինոալմանախ, նովել «Близкое объятие») | կին |
2011 | ֆ | Արևից կիզվածները 2։ Ցիտադել | Утомлённые солнцем 2: Цитадель | գյուղացի պառավ կին |
2015 | ֆ | Առանց սահմանների | Без границ | Նինա |
2015 | ֆ | Աշնան հիշողությունը | Память осени | Վերա Իկոննիկովա |
2015 | ֆ | Ամենալավ օրը | Самый лучший день | Լյուբով Վասյուտինա |
2015 | ֆ | Օզ երկիրը | Страна Оз | մայր |
2019 | ֆ | Առանց մեկնաբանությունների | Без комментариев | կույր, մայր |
2020 | ֆ | Իվան Դենիսովիչ | Иван Денисович | Ստարիցա |
Հեռուստաներկայացումներ
խմբագրել- 1966 – Քե՛զ, պատանություն (ռուս.՝ Тебе, юность!) – Իրա
- 1977 – Լյուբով Յարովայա (ռուս.՝ Любовь Яровая) – Լյուբով
- 1988 – Երկնագույն հագած երեք աղջիկներ (ռուս.՝ Три девушки в голубом) – Իրա
- 2004 – Իմաստունը (ռուս.՝ Мудрец) – Մամաևա
- 2005 – Բարբարոսը և հերետիկոսը (ռուս.՝ Варвар и еретик) – Անտոնիդա Վասիլևնա
- 2005 – Ճայը (ռուս.՝ Чайка) – Իրինա Նիկոլաևնա Արկադինա
- 2009 – Միլիոնատերերի քաղաքը (ռուս.՝ Город миллионеров) – Ֆիլումենա Մարտուրանո
- 2009 – Ամուսնություն (ռուս.՝ Женитьба) – Ֆյոկլա Իվանովնա
- 2011 – Խառը զգացմունքներ (ռուս.՝ Смешанные чувства) – Քրիստինա Միլման
- 2013 – Ակվիտանիայի առյուծը (ռուս.՝ Аквитанская львица) – Ալիենորա Ակվիտանացի, թագուհի, Հենրիխ II-ի կինը
- 2015 – Սուտ հանուն փրկության (ռուս.՝ Ложь во спасение) – տատ
Հնչյունավորում
խմբագրել- 1974 – Գունավոր երազներ (ռուս.՝ Цветные сны) – կադրից դուրս ձայն
- 1981 – Խալիֆ արագիլը (ռուս.՝ Халиф-аист, անիմացիոն) – Փարի
- 1986 – Հովանոց նորապսակների համար (ռուս.՝ Зонтик для новобрачных) – Վերա (Նիյոլե Օժելիտեի դերը)
- 1988 – Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (ռուս.՝ Кошка, которая гуляла сама по себе, անիմացիոն) – Կատու
- 2000 – Ռոմանովներ։ Թագակիր ընտանիքը (ռուս.՝ Романовы. Венценосная семья) – Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Լինդա Բելինգհեմի դերը)
- 2005 – Ֆրիդան Ֆրիդայի ֆոնին (ռուս.՝ Фрида на фоне Фриды) – Ֆրիդա
- 2015 – Պահպանիր իմ խոսքն ընդմիշտ (ռուս.՝ Сохрани мою речь навсегда, վավերագրական)
Կինոսցենարներ
խմբագրելՄասնակցություն ֆիլմերում
խմբագրել- 2006 – Գլեբ Պանիլով։ Իր թեման (ռուս.՝ Глеб Панфилов. Своя тема, վավերագրական)
- 2007 – Ինչո՞ւ քեզանից երկար ապրեցի, սեր իմ (ռուս.՝ Зачем пережила тебя любовь моя..., վավերագրական)
- 2007 – Միխայիլ Ուլյանով։ Մարդը, որին հավատում էին (ռուս.՝ Михаил Ульянов. Человек, которому верили, վավերագրական)
- 2008 – Леонид Броневой. Под колпаком у Мюллера (վավերագրական)
- 2008 – Իմ խաբուսիկ մռայլությունը։ Մարկ Զախարով (ռուս.՝ Моя обманчивая мрачность. Марк Захаров, վավերագրական)
- 2008 – Իննա Չուրիկովա («Острова» վավերագրական շարքից)
- 2009 – Ալեքսանդր Աբդուլով։ Սիրավեպ կյանքի հետ (ռուս.՝ Александр Абдулов. Роман с жизнью, վավերագրական)
- 2009 – Վլադիմիր Իվաշով։ Բալլադ սիրո մասին (ռուս.՝ Владимир Ивашов. Баллада о любви, վավերագրական)
- 2009 – Նիկոլայ Կարաչենցով։ Սիրո արժեքը որոշված չէ (ռուս.՝ Николай Караченцов. Любви не названа цена, վավերագրական)
- 2010 – Գրիգորի Գորինի վերջին կատակը (ռուս.՝ Последняя шутка Григория Горина, վավերագրական)
- 2010 – Ես քայլում եմ Մոսկվայով։ Երիտասարդության հավերժական հմայքը (ռուս.՝ Я шагаю по Москве. Вечное обаяние молодости, «Ֆիլմ ֆիլմի մասին» վավերագրական շարքից)
- 2011 – Մենախոսություն չորս մասով։ Գլեբ Պանֆիլով (ռուս.՝ Монолог в четырёх частях. Глеб Панфилов, վավերագրական)
- 2012 – Իմ սիրտը սառցե չէ (ռուս.՝ У меня не ледяное сердце, վավերագրական)
- 2013 – Ալեքսանդր Զբրուև։ Ոչ մեծ դասամիջոց (ռուս.՝ Александр Збруев. Небольшая перемена, վավերագրական)
- 2013 – Իննա Չուրիկովա։ «Ոչ թե արքայադուստր, այլ թագուհի» (ռուս.՝ Инна Чурикова. «Не принцесса! Королевна!!!», վավերագրական, կենսագրական ֆիլմ՝ նվիրված դերասանուհու ծննդյան 70-ամյակին, Առաջին ալիք, ռեժիսոր՝ Անդրեյ Լուկով)[35]
- 2014 – Օլեգ Յանկովսկի։ Վերջին որսը (ռուս.՝ Олег Янковский. Последняя охота, վավերագրական)
- 2014 – Այն նույն Մյունխհաուզենը (ռուս.՝ Тот самый Мюнхгаузен, «Խորհրդային կինոյի գաղտնիքները» վավերագրական ֆիլմերի շարքից)
- 2014 – Յանկովսկի (ռուս.՝ Янковский, վավերագրական)
- 2018 – Մեռած հոգիներ (ռուս.՝ Мёртвые души, «Կինոյի գաղտնիքները» վավերագրական շարքից)
- 2018 – Փոքրիկ ողբերգություններ (ռուս.՝ Маленькие трагедии, «Կինոյի գաղտնիքները» վավերագրական շարքից)
Արխիվային կադրեր
խմբագրել- 2013 – Ալեքսանդր Անտիպենկո («Կղզիներ» (ռուս.՝ «Острова») վավերագրական շարքից)
Մրցանակներ
խմբագրելԿոչումներ
խմբագրել- 1977 – ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (23 դեկտեմբերի) – խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[36]
- 1985 – ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (3 հուլիսի) – խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[37]
- 1991 – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (16 մայիսի) – խորհրդային թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[38]
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ
Շքանշաններ և մեդալներ
խմբագրել- 1997 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (օգոստոսի 25) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար[39]
- 2007 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (հուլիսի 27) – թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած մեծ ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[40]
- 2010 – Արվեստի և գրականության շքանշանի սպա (Ֆրանսիա)[41]
- 2013 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (սեպտեմբերի 13) – հայրենական թատերական արվեստի զարգացման բնագավառում ունեցած ակնառու ավանդի և երկարամյա ստեղծագործական գործունեության համար[42].
- 2018 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (հունիսի 29) – հայրենական մշակույթի և արվեստի, զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[43]։
Մրցանակներ կինոփառատոններում
խմբագրել«Նիկա» կինոփառատոն
խմբագրել- Մրցանակներ
- 1992, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Ադամի կողը» (1990)
- 2004, «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Օրհնեցեք կնոջը» (2003)
- 2013, «Նիկա» փառատոնի հատուկ մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում Գլեբ Պանֆիլովի հետ միասին, հանձնվել է ռուսական կինոյի ականավոր գործիչներին, որոնց անուններն անքակտելիորեն կապված են ոչ միայն համատեղ բեղմնավոր աշխատանքով, այլև ամբողջ կյանքի համար
- 2016, «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Օզ երկիրը» (2015)
- Անվանակարգեր
- 1994, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգ, «Կազանովայի անձրևանոցը» (1993)
- 1995, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգ, «Ռյաբա հավիկը» (1994)
«Ոսկե արծիվ» կինոմրցանակ
խմբագրել- Մրցանակներ
- 2004, «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Ապուշը» (2004)
- 2007, «Կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում», «Առաջին շրջանում» (2007)
«Կինոտավր» կինոփառատոն
խմբագրել- Մրցանակներ
- 1994, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Շան տարի» (1994)
- 1994, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Կազանովայի անձրևանոցը» (1993)[44]
- «Արծաթե արջ» մրցանակ
- 1984, «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմ
Այլ մրցանակներ, պարգևներ և խրախուսանքներ
խմբագրել- 1969 – Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ դերի լավագույն կատարման համար («Կրակի միջով ճանապարհ չկա» ֆիլմ, 1967)
- 1970 – «Տարվա լավագույն դերասանուհի» կոչում «Սովետսկի էկրան» ամսագրի հարցման համաձայն («Սկիզբը» ֆիլմում կատարած Պաշա Ստրոգանովայի դերի համար, 1970)
- 1976 – Լենինյան կոմերիտմիության մրցանակ – կինոյում ժամանակակիցների կերպարներ ստեղծելու համար
- 1984 – Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» («Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմ, 1983)[45]
- 1986 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ՝ «Վասա» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար
- 1991 – Կինոյի միջազգային ֆեդերացիայի մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում («Ադամի կողոսկրը» ֆիլմ, 1990)
- 1993 – Կինոյի միջազգային ֆեդերացիայի մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում («Կազանովայի անձրևանոցը» ֆիլմ, 1993)
- 1993 – «Տրիումֆ» մրցանակ «Տարվա դերասանուհի» անվանակարգում
- 1994 – Նաբերեժնիե Չելնի քաղաքում անցկացված «Կանանց աշխարհ» կինոփառատոնի մրցանակ – «ռուս կնոջ կերպարի դասական մարմնավորման համար» («Շան տարի» ֆիլմ, 1994)
- 1994 – Սանկտ Պետերբուրգի «Փառատոնների փառատոն» միջազգային կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Շան տարի» ֆիլմ, 1994)
- 1994 – «Էքսպրես-կինո» հեռուստահաղորդման մրցանակ «Կանացիության, տաղանդի, մարդկայնության համար» Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոնում («Շան տարի» ֆիլմ, 1994)
- 1995 – «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, «Լենկոմ» «Ճայը» ներկայացման մեջ Արկադինայի դերը կատարելու համար
- 1997 – Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում 1996 թվականի համար (1997 թվականի մայիսի 29) – Մոսկվայի «Լենկոմ» պետական թատրոնում Ա. Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Ճայը», Մ. Անդերսոնի «Աննա Բոլեյնի 1000 օրը» պիեսի մոտիվներով բեմադրված «Թագավորական խաղեր» ներկայացումներում գլխավոր դերերի կատարման համար[46]
- 1997 – «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, «Լենկոմ» թատրոնի «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ Անտոնիդա Վասիլևնայի դերը կատարելու համար
- 1997 – Ստանիսլավսկու միջազգային մրցանակ (Կ. Ստանիսլավսկու միջազգային հիմնադրամ, 1997)[47] – Հայրենական և համաշխարհային թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, «Լենկոմ» թատրոնի «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ դերակատարման համար[48]
- 2001 – «Ոսկե դիմակ» մրցանակի դրամատիկական թատրոնի և տիկնիկային թատրոնի ժյուրիի հատուկ մրցանակ, «Լենկոմ» թատրոնում Է. դե Ֆիլիպոյի պիեսի հիման վրա բեմադրված «Միլիոնատերերի քաղաք» ներկայացման մեջ կատարած դերի համար (Ա. Ջիգարխանյանի հետ միասին)
- 2002 – Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (2002 թվականի սեպտեմբերի 16) – թատերական արվեստի զարգացման գործում մեծ ներդրման համար[49]
- 2003 – «ՏԷՖԻ» մրցանակ «Հեռուստատեսային ֆիլմում/սերիալում կնոջ դերակատար» անվանակարգում («Ապուշը» ֆիլմ, 2003)
- 2003 – Կինոքննադատության և կինոմրցանակաբաշխության «Ոսկե խոյ» ազգային մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Օրհնեցեք կնոջը» ֆիլմ, 2003)[50]
- 2004 – Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բնագավառում «Տարվա կուռքը» դերասանական մրցանակ «Լենկոմ» թատրոնի «Tout paye, Կամ ամեն ինչի համար վճարված է» ներկայացման մեջ Էլեոնորայի դերի կատարման, ինչպես նաև «Ապուշը» հեռուստասերիալում (2003) գեներալի կնոջ՝ Եպանչինայի դերի կատարման համար[51]
- 2004 – Ցարսկոյե Սելոյի արվեստի մրցանակ – ռուսական մշակույթի ու արվեստի զարգացման և միջազգային մշակութային կապերի ամրապնդման գործում ստեղծագործական ներդրման համար
- 2004 – Նիկոլայ Մորդվինովի անվան «Золотой Витязь» II միջազգային թատերական ֆորումի ոսկե մեդալ – թատերական արվեստում ունեցած նշանակալի ավանդի համար[52]
- 2009 – Սանկտ Պետերբուրգում անցկացված «Վիվատ, Ռուսաստանի կինո» կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման» համար («Պալատական հեղաշրջումների գաղտնիքները։ Ֆիլմ 7 «Վիվատ, Աննա»», 2008)
- 2011 – «ЖЖивой театр» հանդիսատեսի մրցանակ «Տարվա դերասանուհի» անվանակարգում, Լենկոմի թատրոնի «Ակվիտանիայի առյուծը» ներկայացման մեջ կատարած դերի համար[53]
- 2011 – «Բյուրեղապակյա Տուրանդոտ» 20-րդ հոբելյանական մրցանակաբաշխության մրցանակ «Թատերական Ժառանգություն» անվանակարգում
- 2011 – «Звезда Театрала» անկախ մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում «Լենկոմ» թատրոնի «Ակվիդանիայի առյուծը» ներկայացման մեջ կատարած դերի համար
- 2013 – Ռուսաստանի Անդրեյ Միրոնովի անվան «Ֆիգարո» ազգային դերասանական մրցանակ – ռուսական խաղացանկային թատրոնին ծառայելու համար
- 2017 – «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում Ազգերի թատրոնի «Аудиенция» ներկայացման մեջ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դերի կատարման համար[54]
- 2019 – «Ոսկե դիմակ» մրցանակ – թատերական արվեստում ակնառու ներդրման համար[55]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 Умерла Инна Чурикова (ռուս.) // РИА Новости — Россия сегодня, 2023.
- ↑ 3,0 3,1 3,2 Умерла Инна Чурикова (ռուս.) // Интерфакс — 2023.
- ↑ 4,0 4,1 4,2 Сидорова Е. Названа предварительная причина смерти Инны Чуриковой (ռուս.) // Российская газета — Россия: 2023. — ISSN 1606-5484; 1560-0823
- ↑ https://naukaprava.ru/catalog/1/127/154/46122?view=1
- ↑ «Курочка Ряба - биография фильма». Konchalovsky.ru. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Cписок членов Национальной Академии кинематографических искусств и наук России
- ↑ Ботанический сад Биологического факультета Московского университета 1706—2011. М.: Т-во КМК. 2012. 311 с.
- ↑ «Письмо видных деятелей науки, культуры и политики в защиту НТВ». NEWSru.com. 2001 թ․ մարտի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Приучив людей к молчанию, государство быстро входит во вкус». Новая газета. 2001 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Остановим чеченскую войну вместе». Новая газета. 2003 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «60 известнейших деятелей культуры и науки призывают государство и народ России остановить войну в Чечне». Грани.ру. 2003 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «В Москве прошел митинг против войны в Чечне». Коммерсантъ. 2003 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Антигрузинская кампания Кремля: мнение российской общественности». Кавказский узел. 2006 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «За Григория Пасько заступились артисты и писатели». Время новостей. 2002 թ․ փետրվարի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Наталия Алексеева, Георгий Ильичев (2002 թ․ հունվարի 30). «Путин получит новое письмо в защиту Пасько». Известия. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Суд приостановил процесс по делу Алексаняна, направив его на лечение в СИЗО». NEWSru.com. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Алексаняна вытащили из СИЗО всем миром». Коммерсантъ. 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Деятели культуры готовы лично поручиться за Алексаняна». Грани.ру. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «В защиту Светланы Бахминой». Новая газета. 2008 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Администрация президента России не получала прошение о помиловании от Светланы Бахминой». NEWSru.com. 2008 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Целый ряд деятелей культуры одобрили идею марша против «антимагнитского» закона». Эхо Москвы. 2013 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Защита животных — это и защита людей». Новая газета. 2004 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «В Москве может появиться уполномоченный по правам животных». Фонтанка.ру. 2010 թ․ հունվարի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Вера Цветкова (2010 թ․ օգոստոսի 18). «Бездомным животным выносят смертный приговор». Независимая газета. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Дмитрий Волчек (2004 թ․ փետրվարի 22). «Кого на предстоящих выборах поддержит либеральная интеллигенция?». Радио «Свобода». Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Актеры и поп-звезды создали совет в поддержку Хакамады». Грани.ру. 2004 թ․ փետրվարի 16. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Сергей Варшавчик (2004 թ․ փետրվարի 17). «Во-первых – женщина. Во-вторых – умная». Независимая газета. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Чем Медведев лучше Путина». Коммерсантъ. 2008 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Умерла народная артистка СССР Инна Чурикова». TACC. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Скончалась народная артистка СССР Инна Чурикова». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Путин выразил соболезнования родным и близким Инны Чуриковой
- ↑ Инна Чурикова сыграет «Аквитанскую львицу» Российская газета, 8 октября 2010
- ↑ Аквитанская львица. Театр Ленком. Пресса о спектакле Театральный смотритель
- ↑ Документальный фильм «Инна Чурикова. „Не принцесса! Королевна!!!“» // 1tv.ru (5 октября 2013 года)
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 23 декабря 1977 года «О присвоении почетного звания заслуженного артиста РСФСР артистам Московского театра имени Ленинского комсомола»
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 3 июля 1985 года «О присвоении почётного звания «Народный артист РСФСР» Чуриковой И. М.»
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР от 16 мая 1991 года № УП-1975 «О присвоении почётного звания «Народный артист СССР» тов. Чуриковой И. М.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 августа 1997 года № 939 «О награждении государственными наградами работников Московского государственного театра «Ленком»
- ↑ Указ Президента Российской Федерации от 27 июля 2007 года № 991 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» III степени Чуриковой И. М.»
- ↑ L’Année croisée France-Russie Արխիվացված 2010-03-02 Wayback Machine(ֆր.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 13 сентября 2013 года № 718 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 29 июня 2018 года № 377 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ «Призёры открытого российского кинофестиваля «Кинотавр» 1991 г. — 2005 г. // kinotavr.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Официальный сайт МКФ в Вальядолиде. Призёры Международного кинофестиваля в Вальядолиде 1984 года // seminci.es Արխիվացված 2012-04-24 Wayback Machine
- ↑ Указ Президента Российской Федерации от 29 мая 1997 года № 532 «О присуждении государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1996 года»
- ↑ «Лауреаты премии имени Станиславского». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Лауреаты Премии Станиславского сезона 1996—1997// stanislavskyfestival.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 16 сентября 2002 года № 427-рп «О поощрении работников Московского государственного театра «Ленком»
- ↑ «Лауреаты кинопремии «Золотой Овен» (1998—2004) и «Белый слон» (2005—2012) // kinopressa.ru». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Инна Чурикова – лауреат актёрской премии в области театра, кино и телевидения «Кумир» 2004 года // premiakumir.ru». Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին. Վերցված է 2023-01-28-ին.
- ↑ Итоги Международного театрального форума «Золотой Витязь» 2004 года // russkoekino.ru
- ↑ Зрительская премия «ЖЖивой театр» – 2011: победители // couscousyo.livejournal.com (7 февраля 2011 года)
- ↑ «Лауреатами театральной премии "Хрустальная Турандот" стали Чурикова и Шадрин». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ В Большом театре объявили имена лауреатов премии «Золотая маска» | Новости | ОТР - Общественное Телевидение России
Գրականություն
խմբագրել- Гербер А. Е. Инна Чурикова: судьба и тема. — М.: АСТ, 2013. — 254 с., 3000 экз., ISBN 978-5-17-079625-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Իննա Չուրիկովան Լենկոմի թատրոնի կայքում
- Իննա Չուրիկովան «Наш Фильм» կայքում
- «Золотая маска — 98»
- Իննա Չուրիկովա — կենսագրությունը և հարցազրույց 7Дней.ру կայքում
- Իննա Չուրիկովայը հոբելյանը «Сегодня вечером» հաղորդման ժամանակ, 2013 թվականի հոկտեմբերի 19-ի թողարկում
- Сегодня вечером. Инна Чурикова: Я абсолютно радостный человек. 2019 թվականի ապրիլի 20-ի թողարկում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննա Չուրիկովա» հոդվածին։ |