Վրեժ Մարկոսյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վրեժ Վարանցովի Մարկոսյան (մարտի 15, 1950(1950-03-15)[1], Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 12, 2023(2023-01-12)[2]), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Վրեժ Մարկոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1950(1950-03-15)[1]
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 12, 2023(2023-01-12)[2] (72 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1972)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վրեժ Մարկոսյանը ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ապարանում[4]։ 1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ-հաշվապահ։

1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ զավակ

Պարգևներ խմբագրել

2006 թվականին Պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1021&lang=eng
  2. 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրենը
  3. Վախճանվել է մերօրյա գրատպության երախտավոր Վրեժ Մարկոսյանը
  4. «Վրեժ Վարանցովի Մարկոսյան – Deputat» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  5. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  6. «Մարկոսյան Վրեժ Վարանցովի». https://persons.anau.am/. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)