Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023)

Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023), խոշոր հրդեհ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ին, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր[2]։ Զորամասը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում։ Սա Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատմության մեջ ոչ մարտական զոհերի ամենամեծ միջադեպերից է[3]։

Հրդեհ ՀՀ ՊՆ N զորամասում (2023)
Տեսակաղետ
ՎայրԱզատ, Գեղարքունիքի մարզ
ՏեղադրանքԱզատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տարեթիվհունվարի 19, 2023
Զոհվածներ15 զինծառայող
Վիրավորներ3[1]
Պատճառհրդեհային անվտանգության կանոնների խախտում (նախնական)

Իրադարձություն խմբագրել

Զորամասում հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին` ժամը 01:30-ի սահմաններում։ Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է զորամասի վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում, ինչն արգելված է ՀՀ զինված ուժերում։ Նույն նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ փորձ է արվել բացել և բենզինի 5 լիտրանոց տարայով բենզին լցնել վառարանի մեջ, որի հետևանքով հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որն էլ վառվող բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։ Բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին։ Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)[4]։

Հետևանքներ խմբագրել

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 պարտադիր ժամկետային զինծառայող, 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ[5]։

Հրդեհին հաջորդել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը[6][7], 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Էդիկի Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Սերգոյի Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Նվերի Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Գեղամի Սարգսյանը[8]։

Քրեական գործ խմբագրել

ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար[9]։

Արձագանք խմբագրել

  •   ԱՄՆ – Հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթել։
  •   ՀԱԵ – ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
  •  Արցախի Հանրապետություն
    • Նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»[10]։
    • Զոհված զինծառայողների ընտանիքներին իր խորին ցավակցությունն է հայտնել նաև պետական նախարար Ռուբեն Վարդանյանը[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://hetq.am/hy/article/152251
  2. «Հրդեհ Ազատ գյուղի մոտ գտնվող զորամասում. կա 15 զոհ, 3 վիրավոր». Hetq.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  3. «Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, քննություն է ընթանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  4. Mamikonyan, Armine (2023 թ․ հունվարի 19). «Գեղարքունիքի զորամասի հրդեհը մարելու համար ավելի քան 5 ժամ է պահանջվել. մանրամասներ». ԳԱԼԱ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  5. LLC, Helix Consulting. «Կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները՝ զորամասում տեղի ունեցած դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար. Դատախազություն - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  6. Author (2023 թ․ հունվարի 19). «2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  8. «2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և 8 այլ սպաներ պաշտոնանկ կարվեն». CIVILNET. 2023 թ․ հունվարի 19. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  9. «Զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում. միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  10. «Ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին․ Արայիկ Հարությունյան». news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  11. «Կիսում եմ զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը. Ռուբեն Վարդանյան». news.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.