Կախի Դավիթի Կավսաձե (վրաց.՝ კახი დავითის ძე კავსაძე, 5 հունիսի, 1935, Տղիբուլ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 27 ապրիլի, 2021, Թբիլիսի, Վրաստան), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի աստղ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981

Կախի Կավսաձե
վրաց.՝ კახი დავითის ძე კავსაძე
Ծնվել էհունիսի 5, 1935(1935-06-05)
ԾննդավայրՏղիբուլ, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էապրիլի 27, 2021(2021-04-27) (85 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանSaburtalo Cemetery[1]
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել
 

Կախի Կավսաձեն ծնվել է 1935 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում, Վրաստանի երգի ու պարի ժողովրդական անսամբլի ղեկավարի ընտանիքում։

Հայրը՝ Դավիթ Կավսաձեն, ծնվել է երաժիշտ-բանահյուսագետ Սանդրո Կավսաձեի (1873-1939[2]) ընտանիքում, ով Իոսիֆ Ստալինի մոտ ընկերն է եղել Թիֆլիսի սեմինարիայում սովորելու տարիներին։ Սանդրո Կավսաձեն հիմնադրել է Վրաստանի երգի ու պարի ժողովրդական անսամբլը։ Հոր մահից հետո անսամբլի ղեկավար է դարձել Դավիթ Կավսաձեն։

1941 թվականին Դավիթ Կավսաձեն մեկնել է ռազմաճակատ։ Նա մասնակցել է Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողությանը[2]։ 1943 թվականին գերի է ընկել և ուղարկվել համակենտրոնացման ճամբար Գերմանիայում։ 1944 թվականին Ֆրանսիայում ապրող վրացի գաղթականների ջանքերով ազատվել է և մեկնել Փարիզ, որտեղ կազմակերպել է երգչախումբ[3]։ Վերադարձել է Խորհրդային Միություն, բռնադատման է ենթարկվել, ուղարկվել Սիբիր՝ Ուրալ, որտեղ էլ մահացել է 1952 թվականին։ Կախիին ու նրա եղբորը՝ որպես ժողովրդի թշնամու որդիների, հեռացրել են տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական դպրոցից։ Մայրը եղել է բժիշկ՝ մանկաբույժ, ապա՝ թոքախտաբույժ։ Աշխատել է թոքախտավորների դիսպանսերում[4]։

1959 թվականին Կախի Կավսաձեն ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը։ Համամիութենական ճանաչում է ձեռք բերել «Անապատի սպիտակ արևը» (1969) ֆիլմում Աբդուլայի դերը կատարելուց հետո։ 1974-1980 թվականներին նկարահանվել է նկարահանվել է Ռեզո Գաբրիաձեի կարճամետրաժ ֆիլմերի շարքում՝ կատարելով ուժեղ, բայց պարզասիրտ Կախիի դերը։ 1981 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1988 թվականին նկարահանված «Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը» ֆիլմում կատարել է Դոն Կիխոտի դերը։

2001 թվականին Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում խաղացել է «Թռչուններ» բեմադրության մեջ՝ ըստ դրամատուրգ Ժենյա Ունգարդի համանուն պիեսի։ Բեմականացմանը մասնակցում էին նաև ռուս դերասաններ Գենադի Խազանովն ու Վյաչեսլավ Վոյնարովսկին։

Ընտանիք

խմբագրել
  • Կինը՝ Բելա Միրիանաշվիլի, դերասանուհի (մահացել է 1992 թվականին),
  • Եղբայրը՝ Իմերի Կավսաձե, օպերային երգիչ։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1957 – Էթերիի երգը – Մուրման
  • 1957 – Անձամբ ճանաչում եմ – Կարաչոխելի
  • 1958ՄամլուքՌեզո
  • 1960 – Դարի տարեկիցը – Լադո
  • 1961 – Սատանի դյուժին – վրացի
  • 1965 – Մրցանակ (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում) – Միխո
  • 1965Հիմա ժամանակներն ուրիշ ենկոմս
  • 1965 – Լեբեդևն ընդդեմ Լեբեդևի – Վալկա Սմիրնովի գործընկերը Թբիլիսիից
  • 1966Մացի ԽվատիաՋամլետ Դադիանի
  • 1968 – Պիտանի է ոչ շարայինի – Վախթանգ Սխիրթլաձե
  • 1969Անապատի սպիտակ արևըՍև Աբդուլա
  • 1970 – Աղջիկն ու զինվորը – դասախոս (նովել «Գնդակը, ձեռնոցն ու կապիտանը» կինոալմանախում)
  • 1971 – Վզնոց իմ սիրելիի համար – Զաուր
  • 1973 – Վերա թաղամասի մեղեդիները – իտալացի բալետմեյստեր
  • 1973ՏնկիներԴավիթ
  • 1974 – Գրազ – Կախի
  • 1975 – Սանդուղք
  • 1975ԻրարանցումՍաշիկո
  • 1975 – Շաբաթ երեկո – Կախի
  • 1975 – Սեր առաջին հայացքից – Սելիմ
  • 1976 – Երեք ռուբլի – Կախի
  • 1976 – Ջերմաչափ – Կախի
  • 1976Իվանիկան և Սիմոնիկան
  • 1976 – Անարա քաղաքը
  • 1976Կառլոս Էսպինոլայի օրագիրըԱնտոնիո Էսպինոլա
  • 1977 – Կիտրոնով տորթ – Կախի
  • 1977 – Թիթեռ – Կախի
  • 1977 – Լեռների տիրակալները – Կախի
  • 1977 – Երազանքների ծառը – Իորամի
  • 1978 – Երեք փեսացու – Կախի
  • 1978Կենտավրոսներբարմեն Ուգոր
  • 1978 – Թագավորներն ու կաղամբը – Սաբաս
  • 1978 – Ընդմիջում
  • 1979 – Դյուման Կովկասում – Աթաժուկ Վախվարի
  • 1979 – Աշխատասեր խոճկորը
  • 1980 – Հաջողություն – Կախի
  • 1980Սերը պետք է բոլորինԿոլա
  • 1981 – Թիֆլիս-Փարիզ և հետ – Մանուչար
  • 1982 – Դիմիտրի II – կաթողիկոս
  • 1982 – Սուրբ դարբնոցի զանգը – Զակաբեյ Զվանդո
  • 1982 – Ընդունեք մարտահրավերը, սենյորներ – կավալեր Ռիպոֆրատա
  • 1983 – Երդմնագիր
  • 1983 – Ես պատրաստ եմ ընդունել մարտահրավերը – ատաման Գայդուկով
  • 1984 – Խփում են՝ փախիր – գործարանի տնօրեն
  • 1984ԶղջումՄեխեիլ Կորիշելի
  • 1984 – Փորձառու օդաչուի պատմածը
  • 1985 – Անմահության սպիտակ վարդ – ջրոգի
  • 1985 – Մինչ անցնի աշնանային անձրևը
  • 1985 – Մի փոքր քաղաքում – Ջանիկո Կվարիանի
  • 1985 – Պարոնայք խարդախներ – Բուչա Գվիներիա
  • 1988 – Հանցագործությունը կատարվեց – Անդրո
  • 1988 – Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը – Դոն Կիխոտ
  • 1989 – Բեսամե – Մաեստրո
  • 1989 – Միայնակ որսորդ – Վախթանգ
  • 1991 – Փախուստ դեպի աշխարհի ծայրը – շրջիկ կրկեսի տեր
  • 1991 – Ես Պելեի կնքահայրն եմ – Լադո (գլխավոր դեր)
  • 1991 – Ցար Իվան Ահեղ – Իվան Ահեղ
  • 1992 – Ոսկե սարդ
  • 1993 – Ծաղրածուի վրեժը
  • 1993 – Շեյլոկ – Շեյլոկ
  • 1994 – Օրորոցային – Քեթո
  • 1994 – Պարզասիրտը – դատավոր
  • 1996 – Օրֆեյի մահը – նկարիչ
  • 1996 – Սիրահարված խոհարարի հազար ու մի բաղադրատոմսեր – Վրաստանի նախագահ
  • 1997 – Դրախտային թռչուններ
  • 1999 – Շղթայված ասպետներ- Դոն Կիխոտ
  • 2000 – Տապան
  • 2001 – Ժառանգորդուհիներ – Դավիթ Խետովանի, հրատարակիչ
  • 2004 – Կոմս Կրեստովսկի – Տիտո Շարիա
  • 2005 – Եվ գնում էր գնացքը – Լեստանբեր
  • 2005 – Ժառանգորդուհիներ 2 – Դավիթ Խետովանի, հրատարակիչ
  • 2006 – Ոսկե հորթ – Գիգիենիշվիլի
  • 2013Կույր ժամադրություններգլխավոր հերոսի հայրը
  • 2014 – Ч/Б – ծեր Մուհամեդ.
  • 2014 – Տելին ու Տոլին – Կախի Կիպիանի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://1tv.ge/en/news/actor-kakhi-kavsadze-buried-at-saburtalo-cemetery/
  2. 2,0 2,1 Коллектив авторов Глава V. Родные лица // Сталин. Большая книга о нём. — М.: АСТ, 2014. — ISBN 978-5-17-085544-5
  3. (ռուս.) // журнал «Смена». — М.: Пресса. — № 1566-1568.
  4. Татьяна Зайцева. «Актер, исполнивший роль Абдуллы в фильме «Белое солнце пустыни», рассказал о работе в кино, личной жизни и письме, которое его дед получил от Сталина». tele.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կախի Կավսաձե» հոդվածին։