Մամլուք (ֆիլմ)
Մամլուք (վրաց.՝ მამლუქი), 1958 թվականին Վրացֆիլմ կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ։ Այն պատմական դրամա է՝ նկարահանված Ուիարագոյի (Կոնդրատե Թաթարիշվիլու) «Մամլուք» վիպակի հիման վրա[1]։
Մամլուք ռուս.՝ Мамлюк | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պատմական դրամա |
Թվական | 1958 |
Պրեմիերա | սեպտեմբեր, 1958 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Դավիթ Ռոնդելի |
Սցենարի հեղինակ | Դավիթ Ռոնդելի |
Դերակատարներ | Դաթո Դանելիա Օթար Կոբերիձե Վ. Ջոջուա |
Օպերատոր | Լև Սուխով |
Երաժշտություն | Անդրեյ Բալանչիվաձե |
Նկարիչներ | Ռևազ Միրզաշվիլի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 98 րոպե |
Սյուժե
խմբագրել«Մամլուք» բառն արաբերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ ստրուկ, գերի։ Եգիպտոսում մամլուք էին կոչում գերված ռազմիկներին, որոնց բերում էին թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներից, Վրաստանից ու կովկասյան այլ երկրներից։
Ֆիլմի գործողություններն սկսում են Վրաստանում XVIII դարի վերջում։ Օտարականները առևանգում են երեխաների, որպեսզի նրանց դարձնեն հավատարիմ ու անգութ ռազմիկներ։ Երկու ընկերների առևանգում են և վաճառում ստրկության։ Նրանցից մեկն ընկնում է Եգիպտոս, մյուսը՝ Վենետիկ։ Խվիչան դառնում է եգիպտական մամլուք Մահմուդ անունով։ Տարիներ անց նրանք հանդիպում են անապատում, որտեղ տեղի է ունենում ճակատամարտ Նապոլեոնի ու Ալի բեյի՝ Եգիպտոսի կառավարչի զորքերի միջև։ Մամլուքը մենամարտում է ֆրանսիական զորքի սպայի հետ ու վիրավորում նրան։ Սպան, ձիուց ընկնելով ավազների վրա, վրացերեն գոռում է՝ «Վայ, նանա» («Օյ, մայրիկ»)։ Եվ այդ պահին Մահմուդը ճանաչում է իր ընկերոջը։
Դերերում
խմբագրել- Դաթո Դանելիա - Խվիչա
- Օթար Կոբերիձե - Մահմուդ, Խվիչիան հասուն տարիքում
- Վ. Ջոջուա - Գոչա
- Մ. Լոնդարիձե
- Ակակի Խորավա
- Լիա Էլիավա
- Գեորգի Շավգուլիձե
- Դուդուխանա Ցերոձե
- Միխայիլ Վաշաձե
- Էդիշեր Մաղալաշվիլի
- Բուխուտի Զաքարիաձե
- Վերիկո Անջափարիձե
- Գուրամ Սաղարաձե - Իբրահիմ
- Կախի Կավսաձե