«Կենտավրոսներ» (ռուս.՝ «Кентавры»), խորհրդային երկմաս ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիտաուտաս Ժալակյավիչյուսը սոցիալ-քաղաքական դրամայի ժանրում։ «Լատինականաամերիկյան եռերգության» եզրափակիչ մասն է («Ողջ ճշմարտությունը Կոլումբոսի մասին» (ռուս.՝ «Вся правда о Колумбе»), «Այս քաղցր բառը՝ ազատություն» (ռուս.՝ «Это сладкое слово — свобода!»)[3][4]։ Խորհրդային Միության, Հունգարիայի, Չեխոսլովակիայի և Կոլումբիայի կինոգործիչների համատեղ արտադրություն է։

Կենտավրոսներ
ռուս.՝ Кентавры
Երկիր ԽՍՀՄ[1]
 Հունգարիա[1]
 Չեխոսլովակիա
 Կոլումբիա
Ժանրդրամա և պատմական ֆիլմ[2]
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիտաուտաս Ժալակյավիչյուս
Սցենարի հեղինակՎիտաուտաս Ժալակյավիչյուս
ԴերակատարներԴոնատաս Բանիոնիս, Մարգիտ Լուկաչ[2], Ռեգիմանտաս Ադոմայտիս[2], Բրունո Օյա[2], Գյուլա Բենկո[2], Յիտկա Զելենոգորսկա[2], Վալենտին Գաֆտ[2], Միհայ Վոլոնտիր[2], Jožka Stoklasa?[2], Vít Pešina?[2], Կախի Կավսաձե[2], Daniela Vacková?[2], Zbyněk Krákora?[2] և Géza Benkő?[2]
ԿինոընկերությունՄոսֆիլմ[1], Barrandov Studios[1], Mafilm[1] և անհայտ[1]
Տևողություն140 րոպե

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Լատինական Ամերիկայի անանուն նահանգում (ենթադրվում է՝ Չիլի)։ Ռազմական շրջանակներում դավադրություն է հասունանում, որը խրախուսվում է օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից։ Ակցիան, որը կրում է «Կենտավրոս» ծածկանունը, մտահղացվել է Վաշինգտոնում։ Ժողովուրդը հավատում է նախագահին, բայց դավադիրները գեներալ Պինի գլխավորությամբ ուժ են ստանում հեղաշրջում կազմակերպելու համար։

Դերերում խմբագրել

  • Դոնատաս Բանիոնիսնախագահ (հնչյունավորել է Իգոր Կվաշան)
  • Ռեգիմանտաս ԱդոմայտիսՕռլանդո, հետաքննությունների բյուրոյի տնօրեն (սերիա 1), պաշտոնաթող (սերիա 2) (հնչյունավորել է Վյաչեսլավ Շալևիչը)
  • Մարգիտ Լուկաչ – Անխելիկա, նախագահի կինը
  • Եվգենի Լեբեդև – Պին, գեներալ, 1-ին սերիայում՝ Հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ, 2-րդ սերիայում՝ Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար
  • Դյուլա Բենկյո – Կատալան, գեներալ, Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատար (սերիա 1), պաշտոնաթող (սերիա 2) (հնչյունավորել է Ֆելիքս Յավորսկին)
  • Ելենա Իվոչկինա – Աննա Մարիա, Օռլանդոյի կինը
  • Իրեն Շյուտյո – Աննա Մարիայի մայրը
  • Գենադի Բորտնիկով – Անիբալ, Աննա Մարիայի եղբայրը
  • Իտկա Զելենոգորսկայա – Ջուլի (հնչյունավորել է Սվետլանա Ստարիկովան)
  • Վալենտին ԳաֆտԱնդրես, Օռլանդոյի օգնականը, 2-րդ սերիայից՝ հետաքննությունների բյուրոյի տնօրեն, դավադիր
  • Իոն Ունգուրյանու – Սերխիո Թորոա, նախարար, 2-րդ սերիայից՝ Հանրապետության Անվտանգության գլխավոր տնօրեն
  • Գենադի Բորտնիկով – Անիբալ, Աննա Մարիայի եղբայրը
  • Միխայ Վոլոնտիր – Էվարիստո, Օռլանդոյի ընկերը և գործակալը
  • Բրունո ՕյաԲրունո Նիլսոն, շվեդ լրագրող (հնչյունավորել է Օլեգ Մոկշանցևը)
  • Վալերի Անիսիմով – Գրեց, կապիտան
  • Կախի ԿավսաձեՈւգո, բարմեն (հնչյունավորել է Լեոնիդ Կանևսկին)
  • Վալերի Կուզին – Հանրապետության բանակի գեներալ
  • Նոդար Մգալոբլիշվիլի – Միգել, նախարար
  • Յուոզաս Բուդրայտիս – Ռայմոն (հնչյունավորել է Ռուդոլֆ Պանկովը)
  • Դումիտրու Ֆուսու

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի № 25 սոլ մինոր սիմֆոնիայից։

Մրցանակներ խմբագրել

  • 1979 թվական - «Ազատության փառատոնի» գլխավոր մրցանակ Սոպոտայում
  • 1979 թվական - 12-րդ համամիութենական կինոփառատոն Աշխաբադում[5]
  • Գեղարվեստական ֆիլմերի բաժնի գլխավոր մրցանակ
  • Լավագույն սցենարի մրցանակ (Վիտաուտաս Ժալակյավիչյուս)
  • Մրցանակ օպերատորական աշխատանքի համար (Պավել Լեբեշև)
  • Մրցանակ կերպարվեստի լուծման համար (Լևան Շենգելիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 DEFA film database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Кентавры». Encyclopedia of Russian Cinema. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  4. Grazhina Arlitskaite. «Витаутас Жалакявичюс: "О чем мы молчим?"». Iskusstvo Kino.
  5. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.83

Արտաքին հղումներ խմբագրել