Իվանիկան և Սիմոնիկան
«Իվանիկան և Սիմոնիկան» (վրաց.՝ ივანიკა და სიმონიკა), 1976 թվականի վրացական կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ստեղծվել է «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում[1][2]։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Պավլե Չարկվիանին իր իսկ սցենարով։ Այն ստեղծվել է առակի ժանրում։ Ֆիլմը նկարահանվել է վրացական ժողովրդական հեքիաթների հիման վրա։
![]() | |
Երկիր | ![]() |
Թվական | 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պավլե Չարկվիանի |
Սցենարի հեղինակ | Պավլե Չարկվիանի |
Երաժշտություն | Ջանսուգ Կախիձե |
Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Հեյդար Պալավանդիշվիլին, Գիա Պերաձեն և Լևան Լազարաշվիլին։ Այն նկարահանվել է հատուկ հեռուստատեսության համար։ Ֆիլմը կարելի է դիտել ցանկացած տարիքի երեխաներին, այն նախատեսված է ընտանեկան դիտման համար։
Սյուժե
խմբագրելԱռակը նկարահանվել է վրացական հեքիաթների մոտիվներով։ Այն պատմում է չար ու բարի երկու եղբայրների մասին։ Բարի եղբոր անունն Իվանիկա է, նա կրտսերն է, իսկ չարի անունը, որն ավագն է, Սիմոնիկա է։ Երբ Սիմոնիկան ինչ-որ չար գործ է կատարում, Իվանիկան, ընդհակառակը, ինչ-որ լավ բան է անում։
Գալիս է մի պահ, երբ մեծ եղբոր չար խարդավանքներն ուղղվում են հենց նրա դեմ, և Իվանիկայի բարի հոգին չի արձագանքում և չի պաշտպանում Սիմոնիկային։
Դերերում
խմբագրել- Հեյդար (Գուրամ) Պալավանդիշվիլի – Իվանիկա
- Գիա Պերաձե – Սիմոնիկա
- Լևան Ազարաշվիլի – մարդուկ
- Կախի Կավսաձե – սարկավագ
- Նոդար Պիրանիշվիլի – հովիվ
- Բադրի Բեգալիշվիլի – որսորդ
- Ելենա Կիպշիձե – որսորդի կինը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Պավլե Չարկվիանի
- Ռեժիսոր՝ Պավլե Չարկվիանի
- Օպերատոր՝ Գուրամ Շենգելայա
- Կոմպոզիտոր՝ Ջանսուղ Կախիձե
- Նկարիչ՝ Շոթա Գոգոլաշվիլի
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- ԽՍՀՄ, 1976 թվական, Վրաստան-ֆիլմ, հեռուստաֆիլմ,
- Առակ, ընտանեկան ֆիլմ,
- Գունավոր («Սվեմա»), կարճամետրաժ, 35-47 րոպե, մոնո,
- Բնօրինակ լեզուն վրացերեն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իվանիկան և Սիմոնիկան» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Իվանիկան և Սիմոնիկան» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իվանիկան և Սիմոնիկան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում