«Անապատի սպիտակ արևը» (ռուս.՝ Бе́лое со́лнце пусты́ни), 1970 թվականին նկարահանված խորհրդային ֆիլմ։
Ֆիլմը թերևս կարելի է համարել խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը, հերոսների կերպարները, նրանց արդեն գրեթե թևավոր դարձած խոսքերը, արկածային սյուժեն անսպասելի լուծումներով, և մանավանդ ֆիլմում հնչող Բուլատ Օկուջավայի բառերով գրված հայտնի «Ваше благородие, госпожа удача» երգը, որը կատարում է Պավել Լուսպեկաևը այս ֆիլմը շատ սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։

Անապատի սպիտակ արևը
ռուս.՝ Белое солнце пустыни
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրարկածային
Թվական1970
Պրեմիերամարտի 30, 1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Մոտիլ[1]
Սցենարի հեղինակՎալենտին Եժով, Ռուստամ Իբրահիմբեկով և Մարկ Զախարով
ԴերակատարներՍպարտակ Միշուլին[2], Պավել Լուսպեկաև[2], Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Նիկոլայ Գոդովիկով, Ռաիսա Կուրկինա, Կախի Կավսաձե[2], Մուսա Դուդաև և Նիկոլայ Բադև
ՕպերատորԷդուարդ Ռոզովսկի
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ՄոնտաժՎալենտինա Նեստերովա
Պատմվածքի վայրԹուրքմենստան
Կինոընկերություն«Լենֆիլմ», «Մոսֆիլմ»
Տևողություն83 րոպե
Բյուջե650,000 ռուբլի
IMDbID 0066565
 White Sun of the Desert Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1920 ական թթ. Կասպից ծովի արևելյան ափին տեղակայված անապատային փոքրիկ քաղաքում։
Գլխավոր հերոս կարմիրբանակային Ֆյոդոր Սուխովը վերադառնում է տուն։ Ճանապարհին նա տեսնում է անապատի ավազների մեջ մարմինը ամբողջապես ավազի մեջ թաղված (միայն գլուխը ավազներից դուրս) մի տեղացու՝ Սաիդի։ Սաիդը պատմում է որ իր նպատակը տեղի ավազակներից մեկին՝ Ջավդետին գտնելն ու սպանելն ՝. վերջինս սպանել էր իր հորը, իսկ իրեն թաղել ավազների մեջ՝ տանջամահ անելու նպատակով։

Ճանապարհին Սուխովը հանդիպում է կարմիր բանակային հրամանատար Ռախիմովին, ով հետապնդում էր հայտնի ավազակ Աբդուլային ու նրա ավազակախմբին՝ նրանց ձերբակալելու նպատակով։ Աբդուլան փախել էր տեղի բանտերից մեկից այնտեղ թողնելով իր 9 կանանց։ Տեղյակ լինելով նրանց սովորություններին Ռախիմովը գիտեր, որ եթե Աբդուլան չի կարողացել իր հետ տանել իր կանանց, ապա նա պետք է սպաներ բոլորին։ Դրա հետ կապված Ռախիմովը համոզում է Սուխովին պահպանել կանանց Աբդուլայից ու, չստանալով Սուխովի համաձայնությունը, պարզապես հեռանում է՝ որոնելու Աբդուլային՝ հանձնելով կանանց Սուխովի հսկողությանը և որպես օգնական թողնելով երիտասարդ Պետրուխային։

Իմանալով Աբդուլայի մտադրությունների մասին՝ Սուխովը օգնության համար դիմում է տեղի ցարական մաքսատան պետ՝ նախկին զինվորական Պավել Վերեշչագինին՝ զինամթերք ստանալու նպատակով, բայց մերժում է ստանում։ Օգնական ունենալով միայն Սաիդին՝ նա գտնում է մի հին գնդացիր և որոշում դիմակայել Աբդուլային ...

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Անատոլի Կուզնեցով Ֆյոդոր Սուխով Ֆյոդոր Սուխով
Սպարտակ Միշուլին Սաիդ Սաիդ
Կախի Կավսաձե Աբդուլա Աբդուլա
Նիկոլայ Գոդովիկով Պետրուխա Պետրուխա
Պավել Լուսպեկաև Պավել Վերեշչագին Պավել Վերեշչագին
Ռաիսա Կուրկինա Նաստասյա Նաստասյա Վերեշչագինի կինը
Գալինա Լուչայ Կատերիան Մատվեևա Կատերիան Մատվեևա Սուխովի կինը
Նիկոլայ Գոդովիկով Պետրուխա Պետրուխա
Մուսա Դուդաև Ռախիմով Ռախիմով
Նիկոլայ Բադև Լեբեդև Լեբեդև
Վլադիմիր Կադոչնիկով սպա Սեմյոն սպա Սեմյոն
Տատյանա Ֆեդոտովա Գյուլչիթայ Գյուլչիթայ Աբդուլայի ամենափոքր կինը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատի սպիտակ արևը» հոդվածին։