Կալիստո Տանզի (իտալ.՝ Calisto Tanzi, նոյեմբերի 17, 1938(1938-11-17), Կոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 1, 2022(2022-01-01)[1], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]), իտալացի գործարար, «Parmalat» ձեռնարկության հիմնադիրը[4]։ Դատապարտվել է խարդախության համար[5]։

Կալիստո Տանզի
իտալ.՝ Calisto Tanzi
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1938(1938-11-17)
ԾննդավայրԿոլեքիո, Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 1, 2022(2022-01-01)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՊարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մասնագիտությունձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրParmalat
Պարգևներ և
մրցանակներ
 Calisto Tanzi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քոլեջը թողնելուց հետո, 1961 թվականին հիմնադրել է Parmalat ընկերությունը։ 2003 թվականին Parmalat-ը սնանկացավ՝ իր հաշիվներին 14 միլիարդ եվրո պարտքով, ինչը Եվրոպայի պատմության մեջ ամենամեծ սնանկությունն էր[5]։ 2008 թվականին պարզվեց, որ նա ընկերությունից մոտ 800 միլիոն եվրո է յուրացրել և ապա բանտարկվել խարդախության համար[6]։ Թեև Կալիստո Տանզին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, նա երկու տարուց մի փոքր ավելի բանտարկություն է կրել մինչև տնային կալանքի տակ մնալը[7]։

Դատական հետապնդում խմբագրել

Խարդախություններ Parmalat-ում խմբագրել

2008 թվականի դեկտեմբերին Միլանի դատարանի կողմից նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խարդախության համար[5]։ Նա բողոքարկել է դատավճիռը, սակայն 2010 թվականի մայիսին Վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ[8]։ Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը պատիժը կրճատել է մինչև ութ տարի և մեկ ամիս, որից հետո նա ազատազրկվել է 2011 թվականի մայիսի 5-ին[9]։

Parmalat-ի սնանկացում խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 9-ին Պարմայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել սնանկության խարդախության և հանցավոր դավադրության մեջ և դատապարտել 18 տարվա ազատազրկման[10]։ Կալիստո Տանզին բողոքարկել է դատավճիռը և 2011 թվականի դեկտեմբերին բողոքարկման գործընթացը սկսվել է Բոլոնիայում[11]։

Պարմատուրի սնանկացում խմբագրել

2011 թվականի դեկտեմբերի 20-ին նա դատապարտվել է ևս ինը տարի 2 ամիս ժամկետով «Պարմատուր» ընկերության սնանկության համար[12]։

«Պարմա» ֆուտբոլային ակումբի սնանկացում խմբագրել

2002/03 մրցաշրջանում «Պարմա» ֆուտբոլային ակումբի ֆինանսական գործունեության մասին սուտ տեղեկության համար նա տուգանվել է 10 հազար եվրոյով և վեց ամսով արգելվել է մասնակցությունը ֆուտբոլում[13]։

Արվեստի գործերի առգրավում խմբագրել

2001 թվականին Forbes-ի տվյալներով՝ նա միլիարդատեր էր՝ մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար կարողությամբ։

2009 թվականի դեկտեմբերին իտալական իշխանությունները հայտարարեցին Կալիստո Տանզիին պատկանող 19 արվեստի գործերի առգրավման մասին, որոնք թաքցված էին նրա ընկերների տներում։ Արվեստի գործերը գնահատվել են ավելի քան 100 միլիոն եվրո և ներառում են նկարիչներ Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի և Վինսենթ վան Գոգի կտավները։ Կալիստո Տանզին հերքել է, որ թաքնված արվեստի գործեր ունի։ Պարմայի դատախազ Խերարդո Լագուարդիան ասել է, որ պաշտոնյաներն արագ առգրավել են նկարները այն բանից հետո, երբ պարզել են, որ դրանք վաճառվում են։ Իշխանությունները հայտնել են, որ Ստեֆանո Ստրինին՝ Տանզիի փեսան, հետաքննության է ենթարկվում արվեստի գործի հետ առնչություն ունենալու համար[14]։ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Միլանում աճուրդի է հանվում Կալիստո Տանզիի արվեստի հավաքածուն։ «Վերագտնված գանձեր. իմպրեսիոնիստական և ժամանակակից գլուխգործոցների մասնավոր հավաքածուն» ներառում էր այնպիսի նկարիչների գործեր, ինչպիսիք են Ջակոմո Բալլան, Պոլ Գոգենը, Պոլ Սեզանը, Վասիլի Կանդինսկին, Անրի Մատիսը, Ամեդեո Մոդիլիանին ու Վինսենթ վան Գոգը[15]։

Պարգևներ խմբագրել

1984 թվականին նա դարձել է Աշխատանքում ունեցած վաստակի համար շքանշանի ասպետ և 1999 թվականին «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։ Այնուամենայնիվ, նա զրկվեց երկու մրցանակներից՝ վստահության կորստի պատճառով, Parmalat-ի սնանկության գործից հետո, մինչև Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի կողմից վերջնական սնանկության վճիռը կայացնելը[16][17]։

Մահ խմբագրել

Մահացել է թոքաբորբից Պարմայի հիվանդանոցում 2022 թվականի հունվարի 1-ին 83 տարեկան հասակում[18][19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Tanzi era ricoverato da metà dicembre, infezione polmonare (իտալ.) — 2022.
  2. 2,0 2,1 2,2 https://www.elmundo.es/economia/2022/01/01/61d08db3fc6c83897c8b45b4.html
  3. https://www.unipr.it/ateneo/chi-siamo/lauree-honoris-causa#
  4. «È morto Calisto Tanzi, l'ex patron della Parmalat». corriere.it (իտալերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 «BBC NEWS - Business - Italian dairy boss gets 10 years». 2008 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «Tanzi says he milked Parmalat for $800m - www.smh.com.au». 2003 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Calisto Tanzi dies at 83». Italy24 News English (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  8. «Stangata per Calisto Tanzi in appello: 10 anni e 100 milioni di risarcimento». La Repubblica (Italian). 2010 թ․ մայիսի 26. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Tanzi in carcere: dovrà scontare 4 anni e 4 mesi». La Repubblica (Italian). 2011 թ․ մայիսի 5. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Parmalar Chief Calisto Tanzi sentenced to 18 years of jail over £11.7 bn collapse». The Telegraph. 2010 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Parmalat, il crac torna in aula: ora il giudizio d'appello». La Repubblica (Italian). 2011 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Parmatour, la sentenza: "Nove anni e 2 mesi a Tanzi"». La Repubblica (Italian). 2011 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Comunicato Ufficiale N°105/CDN (2008–09)» (PDF). Commissione Disciplinare Nazionale (Italian). Federazione Italiana Giuoco Calcio. 2009 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Parmalat founder Calisto Tanzi's art' seized». The BBC. 2009 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Sylvers, Eric (2019 թ․ սեպտեմբերի 18). «Parmalat Founder's Art Collection Heads to Auction in Milan». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  16. Tanzi non è più Cavaliere di Gran Croce: Alla base della decisione i 5 patteggiamenti e una condanna in secondo grado dell’ex patron Parmalat (Italian)
  17. Quirinale: «Tanzi è indegno …»: Revocato titolo di cavaliere (Italian)
  18. «Tanzi era ricoverato da metà dicembre, infezione polmonare». ANSA. 2022 թ․ հունվարի 1.
  19. «È morto Calisto Tanzi». Corriere della Sera. 2022 թ․ հունվարի 1.
  20. Pullella, Philip (2022 թ․ հունվարի 1). «Calisto Tanzi, Parmalat founder convicted over huge 2003 bankruptcy, dies at 83». Reuters (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիստո Տանզի» հոդվածին։