Արվեստի ստեղծագործություն

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեղծագործություն

Արվեստի ստեղծագործություն, գեղարվեստական ստեղծագործություն՝ էսթետիկ նշանակություն ունեցող առարկա. գեղարվեստական ստեղծագործական գործունեության նյութեղեն արտադրություն (արվեստ)[1], ստեղծված մարդու գործունեության արդյունքում[2]:

Արվեստի ստեղծագործություն հասկացությունը իր մեջ ներառում է կերպարվեստի ստեղծագործություն (գեղանկաչություն, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն, լուսանկարչություն և այլն). գեղարվեստական գրական տեքստեր.  (վեպեր, վիպակներ, պատմվածքներ և այլն). ճարտարապետական կամ բնապատկերային դիզայն. երաժշտական կոմպոզիցիաներ և հանկարծաստեղծումներ. թատրոնի բեմադրություն. բալետի կամ օպերայի բեմադրություն. կինեմատոգրաֆիա. մուլտիպլիկացիոն. ինչպես նաև այն բոլոր առարկաները, որոնք, առաջին հերթին, գեղարվեստական արժեքի տեսանկյունից, հետաքրքրական են: Փորձեր կան այստեղ ներառել որոշ այլ ստեղծագործության տեսակներ, օրինակ՝ համակարգչային խաղերը (մշակութաբանների շրջանում սա վիճելի հարց է[3], սակայն, 2011 թվականից, համակարգչային խաղերը ԱՄՆ-ում պաշտոնապես արվեստի առանձին տեսակ են ճանաչվել) և այլն:

Արվեստի ստեղծագործությունը համապատասխանում է էսթետիկ արժեքների կատեգորիաներին[4]: Վ. Կանդինսկիի կարծիքով «իսկական արվեստի ստեղծագործությունը առաջանում է արվեստագետից՝ խորհրդավոր, հանելուկային և առեղծվածային կերպով»[5]: Մ. Բախտինը գրել է, որ գեղարվեստական ստեղծագործությունը միջնորդ է հանդիսանում հեղինակի գիտակցման և յուրացնողի՝ ընթերցողի, դիտողի, լսողի գիտակցման միջև[6]:

Արվեստի ստեղծագործությունը նույնպես հեղինակային իրավունքի հիմնական առարկան է համարվում, այսինքն՝ հեղինակը անձամբ է ստեղծագործություն ստեղծում:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Философия для студентов технических вузов. Краткий курс (ռուսերեն)։ Издательский дом "Питер"։ ISBN 9785947238075 
  2. Вопросы философии (ռուսերեն)։ Правда։ 1973 
  3. «Могут ли видеоигры быть искусством?*» 
  4. «Произведение художественное» 
  5. Большой психологический словарь (ռուսերեն)։ ОЛМА Медиа Групп։ 2003։ ISBN 9785938780866 
  6. Петренко Виктор Федорович (2005)։ Основы психосемантики (ռուսերեն)։ Издательский дом "Питер"։ ISBN 9785947235272