Փիթեր Պրենդերգաստը (անգլ.՝ Peter Prendergast, ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 23-ին) ճամայկացի ֆուտբոլային մրցավար է։ ՖԻՖԱ-ի մրցավար է 1994 թ. հունվարի 1-ից։ Առաջին միջազգային հանդիպումը վարել է 1996 թ. հունիսի 9-ին՝ Միացյալ Նահանգների և Իռլանդիայի միջև։ Որպես գլխավոր մրցավար վարել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի, օլիմպիական ֆուտբոլային մրցաշարի, աշխարհի առաջնության և կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունների հանդիպումներ։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին։

Փիթեր Պրենդերգաստ
Ծնվել էսեպտեմբերի 23, 1963(1963-09-23) (57 տարեկան)
ԾննդավայրՃամայկա
ՔաղաքացիությունFlag of Jamaica.svg Ճամայկա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Փիթեր Պրենդերգաստի անվան հետ են կապված 2002 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիայի ու Բելգիայի միջև հանդիպման վիճահարույց հարցերը։ Առաջին խաղակեսի ժամանակ նա չեղյալ հայտարարեց բելգիացի Մարկ Վիլմոցի կողմից խփած մաքուր գոլը։ Հանդիպումից հետո Վիլմոցը և Բելգիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները մամուլին հայտնեցին, որ ընդմիջման ժամանակ մրցավարը հանդերձարանում իրենցից ներողություն է խնդրել այդ դրվագի հետ կապված, սակայն Պրենդերգաստը ճամայկական մամուլում հերքեց այդ խոսքերը։ Բելգիայի հավաքականն արժանացավ «ֆեյր փլեյի» (արդար խաղի) մրցանակին հիմնականում հենց այս հանդիպման պատճառով։ Հանդիպումից մեկ շաբաթ անց Պրենդերգաստին ուղարկեցին տուն, և նա մեկնեց Բրազիլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից ֆինանսավորված արձակուրդ դեպի Ռիո դե Ժանեյրո։ Բրազիլիան հաղթեց առաջնությունում, իսկ բրազիլացի ֆուտբոլիստները հայտարարեցին, որ ամենից մրցաշարի ամենից դժվար հանդիպումը հանդիսացել է հենց 1/8 եզրափակիչի հանդիպումը Բելգիայի դեմ։

ՀղումներԽմբագրել