Մայամի օրենջ բոուլ մարզադաշտը (անգլ.՝ Miami Orange Bowl) մարզադաշտ էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում, որը նախատեսված էր ռեգբիի և ֆուտբոլային հանդիպումների անցկացման համար։ Մարզադաշտը տեղավորում էր ավելի քան 74 հազար հանդիսականի։ 2005 թ. Օրանժ Բոուլը խիստ տուժեց Վիլմա փոթորկի պատճառով, և 2008 թ. մայիսի 14-ին քանդման ենթարկվեց։ 2009 թ. հուլիսի 1-ից քանդված մարզադաշտի տարածքում սկսվեց նոր բեյսբոլային մարզադաշտի կառուցման շինարարությունը։

Օրենջ բոուլ մարզադաշտ
ՏեսակAmerican football field? և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ՄարզաձևԱմերիկյան ֆուտբոլ
Ամբողջական անվանումՄայամի Օրենջ բոուլ
Նախկին անվանումներԲերդին Ստեդիում
ՏեղագրությունՄայամի
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1936
Բացված1937 դեկտեմբերի 10
Փակված2008 մայիսի 14
Կառուցման գին$340,000 USD
ՍեփականատերՄայամի
Տարողություն74 000
Տնային թիմMiami Hurricanes (NCAA) (1937-2007)
FIU Golden Panthers (NCAA) (2007)
Miami Tropics (football) (SFL) (2000)
Miami Seahawks (AAFC) (1946)
Miami Dolphins (AFL / NFL) (1966–86)
Miami Toros (NASL) (1972–76)
Miami Freedom (ASL / APSL) (1988–92)
Քարտեզ
Քարտեզ
 Miami Orange Bowl Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մարզադաշտի կառուցումը սկսվեց 1936 թ.։ Բացումը տեղի ունեցավ 1937 թ. դեկտեմբերի մեկին։ Նրան տրվեց Բերդին Ստեդիում (Burdine Stadium) անվանումը՝ ի պատիվ Մայամիի պատվավոր քաղաքացի Ռոբի Բերդինի։ 1939 թ. մարզադաշտն ստացավ Օրենջ բոուլ անվանումը ամերիկյան ֆուտբոլի «Օրենջ բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարի ամենամյա անցկացման շնորհիվ։ Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի՝ NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Ֆուտբոլի բարձրագույն լիգայի՝ MLS-ի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունների, 1996 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներ, 1990 թ. բեյսբոլի Կարիբյան սերիան։ Օրենջ բոուլը մեկն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1968, 1969, 1971, 1976, 1979)։ Այստեղ անց են կացրել իրենց տնային հանդիպումները Մայամիի բազմաթիվ սպորտային ակումբներ և թիմեր։ Մասնավորապես մինչև 1987 թ. այն հանդիսանում էր Ֆուտբոլի ազգային լիգայի «Մայամի Դոլֆինս» ակումբի տնային մրցավայրը։ Այստեղ անցկացվել են բազմաթիվ համերգներ, տեղի են ունեցել գեղարվեստական ֆիլմերի նկարահանումներ։ 2008 թ. հունվարի 4-ին անցկացվեց վերջին մարզական միջոցառումը Օրենջ բոուլ մարզադաշտում. տեղի ունեցավ բարձրագույն դպրոցի սաների ամերիկյան ֆուտբոլի աստղերի թիմերի հանդիպումը։

Արտաքին հղումներ խմբագրել