Դուեյն Դե Ռոզարիո
Դուեյն Էնտոնի Դե Ռոզարիո (անգլ.՝ Dwayne Anthony De Rosario, մայիսի 15, 1978[1][2], Սքարբորո, Metropolitan Toronto, Օնտարիո, Կանադա), կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ 1998 թվականից 2015 թվականը հանդես է եկել Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականում և համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Դե Ռոզարիոն չորս անգամ ճանաչվել է Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2015 թվականի մայիսի 10-ին Ռոզարիոն հայտարարել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Դուեյն Էնտոնի Դե Ռոզարիո | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կանադա | |||||||||||||||||||||||||||||
Մականուն | ԴեՌո | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1978[1][2] (46 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սկարբորո, Օնտարիո, Կանադա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | գրոհող կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Վաղ տարիներ
խմբագրելԴե Ռոզարիոն գայանական ներգաղթյալների ընտանիքից է[3], ովքեր տեղափոխվել են Կանադա 1970-ական թվականներին։ Երեք տարեկան հասակում Դե Ռոզարիոն սկսում է խաղալ իր հայրենի քաղաքի ակումբներից մեկի՝ «Սկարբորո Բլիզարդի» մանկական կազմում։ 1985 թվականին ծնողները Դուեյնին և նրա երկու եղբայրներին տալիս են Սուրբ Մարիա Գորետիի տարեկան ճամբարը։ Հենց ֆուտբոլիստի խոսքերով՝ ճամբարին մասնակցելը շատ մեծ ազդեցություն է ունենում իր վրա. նա սովորում է թիմային աշխատանք, ինչը շատ անհրաժեշտ է դառնում իր համար ինչպես պրոֆեսիոնալ կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում, իսկ ճամբարային դաստիարակության մեթոդները Դե Ռոզարիոն օգտագործում է ֆուտբոլային ակադեմիայի սանների հետ աշխատանքի ժամանակ[4]։
1994 թվականին Դե Ռոզարիոն, հետևելով իր մեծ եղբոր օրինակին[5], որը բուսակեր էր դարձել հինգ տարի առաջ, սկսում է խիստ բուսական դիետա, սակայն 10 տարի հետո Դուեյնն սկսել է ձուկ ուտել[6]։
Դե Ռոզարիոն կրթություն է ստացել Սկարբորոյում գտնվող Ուինսթոն Չերչիլի անվան համալսարանական հաստատությունում։
Ակումբային կարիերա
խմբագրելԵրիտասարդական կարիերա
խմբագրել1997 թվականին Դե Ռոզարիոն, 18 տարեկան հասակում պայմանագիր կնքելով Ա լիգայում հանդես եկող «Տորոնտո Լինկսի» հետ, սկսում է իր մարզական կարիերան[7]։ Այդ ակումբում Ռոզարիոն հանդես էր գալիս Կանադայի ազգային հավաքականի իր ապագա խաղընկերներից մեկի՝ Փոլ Ստալտերիի հետ։ Մրցաշրջանի միջնամասում Դե Ռոզարիոն որոշում է փոխել իր ակումբային պատկանելությունը և պայմանագիր է կնքում գերմանական «Ցվիկաուի» հետ։ Գերմանիայում նա հանդես է գալիս Երկրորդ Բունդեսլիգայի 1997-98 մրցաշրջանում, որի արդյունքներով Ռոզարիոյի նոր ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը և կրում է դիվիզիոնային մակարդակի իջեցում[8]։ «Ցվիկաուում» անցկացրած մեկ մրցաշրջանից հետո Ռոզարիոն որոշում է վերադառնալ Հյուսիսային Ամերիկա և 1999 թվականին պայմանագիր է կնքում «Ռիչմոնդ Կիկերսի» հետ[9]։ 1999 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, որում դառնում է երկու գոլի հեղինակ և կատարում է հինգ գոլային փոխանցում, Դե Ռոզարիոն 2000 թվականին սկսում է զգալիորեն ավելի հաջող խաղալ և առաջնության արդյունքներով դառնում է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա ակումբը կրում է 20 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ[10]։
«Սան-Խոսե Էրտկվեյքս»
խմբագրելՀաջորդ մրցաշրջանում, երբ կանադացի Ֆրենկ Յելոպը նշանակվում է «Սան-Խոսե Էրտկվեյքսի» գլխավոր մարզիչ, Ռոզարիոն դառնում է նրա առաջին ձեռքբերումներից մեկը։ Դե Ռոզարիոն, 2001 թվականին «Էրտկվեյքսի» կազմում անցկացնելով 1072 րոպե, դառնում է հինգ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[11], ինչը շատ մեծ դեր է խաղում, քանի որ ակումբը հաղթում է ՄԼՍ Գավաթի խաղարկությունում, իսկ Ռոզարիոն, եզրափակչում դառնալով ոսկե գոլի հեղինակ, ճանաչվում է ՄԼՍ Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Նա այդպիսով արդարացնում է Յելոպի սպասումները։ Ռոզարիոն նմանատիպ հաջողությամբ հանդես է գալիս նաև 2002 թվականին, որի ընթացքում նա, խաղադաշտում անցկացնելով 1637 րոպե, իր հաշվին գրանցում է չորս գոլ և ութ գոլային փոխանցում[12], սակայն «Էրտկվեյքսը» չի կարողանում կրկնել նախորդ տարվա հաջողությունը։ 2003 թվականին Դե Ռոզարիոն չի մասնակցում առաջնության խաղերի մեծ մասին, իր անցկացրած 684 րոպեների ընթացքում նրան հաջողվում է խփել ընդամենը չորս գոլ և դառնալ երեք գոլային փոխանցման հեղինակ[13]։ Այնուամենայնիվ ակումբը կրկին հաղթանակ է տոնում ՄԼՍ Գավաթի խաղարկությունում։ 2004 թվականին Դե Ռոզարիոն անցկացնում է 1211 խաղային րոպե և դառնում է հինգ գոլի (այդ թվում նաև ՄԼՍ առաջնության մրցաշրջանի լավագույն գոլը, որը հեղիանկվել էր օգոստոսի 7-ին ընդդեմ «Դի Սի Յունայթեդի») և երեք գոլային փոխանցման հեղինակ[14]։
2004 թվականի դեկտեմբերին Դուեյնը տեղափոխության առաջարկ է ստանում «Նոթինգհեմ Ֆորեստից»[15], սակայն մերժում է այն։
2005 թվականին Լենդոն Դոնովանի հեռանալուց հետո Դե Ռոզարիոն տեղափոխվում է խաղադաշտի կենտրոն և այդ մրցաշրջանում կատարած 13 գոլային փոխանցումների շնորհիվ ճանաչվում է ՄԼՍ-ի տարվա ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ։ Դրանից բացի նա հեղինակում է ինը գոլ[16], որոնցից մեկը կրկին ճանաչվում է ՄԼՍ-ի մրցաշրջանի լավագույն գոլ (կանոնավոր մրցաշրջանի վերջին՝ հոկտեմբերի 15-ին կայացած «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում տուգանային հարվածից կատարած հզոր հարվածին հետևած գոլը)։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը երբևէ երկու տարի անընդմեջ նվաճել է այդ տիտղոսը։ Մրցաշրջանային արդյունքներով նա նաև ներառվում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմում։
«Հյուստոն Դինամո»
խմբագրելԿապված «Սան Խոսե» ակումբի՝ AEG մարզադաշտի վերաբերյալ համաձայնության չհասնելու պատճառով Դե Ռոզարիոն իր թիմակիցներից մի քանիսի հետ 2006 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվում է «Հյուստոն Դինամո»։ 2006 թվականին ՄԼՍ-ի աստղերի թիմի՝ Չիկագոյում կայացած «Չելսիի» հետ հանդիպման 70-րդ րոպեին Դե Ռոզարիոն խփում է խաղի միակ գոլը և այդպիսով հաղթանակ է պարգևում թիմին։ Այդպիսի ընկերական խաղերը լոնդոնյան ակումբի համար մրցաշրջաններից առաջ արդեն դարձել էին սովորական։ Ռոզարիոն թիմի չորս ֆուտբոլիստներից մեկն էր, ով մասնակցեց ամբողջ խաղին[17]։
Դե Ռոզարիոն, «Հյուստոն Դինամոյի» հետ 2006 թվականի նոյեմբերի 12-ին եզրափակչում հաղթելով «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին», ճանաչվում է 2006 թվականի ՄԼՍ Գավաթի խաղարկության հաղթող։ «Դինամոն» հաջողությամբ է ավարտում 11 մետրանոց հարվածաշարը, իսկ Դե Ռոզարիոն վստահորեն է իրացնում իրեն հասանելիք հարվածը։ Մրցաշրջանի վերջում Դե Ռոզարիոն մինչև 2010 թվականը ժամկետով պայմանագիր է կնքում ակումբի հետ, որում նշվված էր, որ նա պիտի վաստակի տարեկան 325000 դոլար։ Հետագայում նա տեղափոխվում է «Տորոնտո»[18]։
Հաջորդ տարի Դե Ռոզարիոն և «Դինամոն», 2007 թվականի ՄԼՍ գավաթի եզրափակչում երկրորդ տարին անընդմեջ հաղթելով «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին», կրկնում են իրենց հաջողությունը։ Դե Ռոզարիոն ճանաչվում է այդ խաղարկության տարվա լավագույն ֆուտբոլիստ և այդպիսով դառնում է միակ ֆուտբոլիստը, ով երբևէ արժանացել է այդ կոչմանը երկու անգամ[19]։
2007 թվականին Դե Ռոզարիոն ՄԼՍ-ի աստղերի թիմի կազմում մասնակցում է շոտլանդական «Սելտիկի» դեմ ընկերական խաղին։ Հանդիպման 36-րդ րոպեին Ռոզարիոյի կատարած փոխանցումից հետո Խուան Պաբլո Անխելը բացում է հանդիպման հաշիվը, իսկ խաղակեսի ավարտից առաջ Խուան Տոխան, խփելով հանդիպման երկրորդ գոլը, ավելի է ընդգծում ամերիկյան աստղերի թիմի առավելությունը։ Այդ խաղի 65-րդ րոպեին Դե Ռոզարիոյին փոխարինում է Կրիստիան Գոմեսը, սակայն հանդիպման հաշիվը մինչև խաղի ավարտը մնում է անփոփոխ[20]։
Դե Ռոզարիոն ՄԼՍ-ի աստղերի թիմում իր երրորդ հանդիպումն անցկացնում է 2008 թվականին իր հայրենի քաղաքում՝ Տորոնտոյում։ Նա դուրս է գալիս փոխարինման հանդիպման 59-րդ րոպեին և տասը րոպե անց վստահաբար իրացնում 11 մետրանոց հարվածը՝ հեղինակելով խաղի որոշիչ գոլը, ինչի շնորհիվ «Դինամոն» 3:2 հաշվով հաղթում է անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդին»[21]։
«Տորոնտո»
խմբագրելԴե Ռոզարիոն տեղափոխվում է «Տորոնտո» 2008 թվականի դեկտեմբերի 12-ին[22]։ Նոր ակումբի կազմում նա նշում է իր նորամուտը մարտի 21-ին «Սպորտինգ Կանզաս-Սիթիի» դեմ խաղում, որը Ջիմ Բրենանի՝ խաղավերջում հեղինակած գոլի շնորհիվ ավարտվում է 3:2 հաշվով։ Դե Ռոզարիոն «Տորոնտոյի» կազմում իր առաջին գոլը հեղինակում է «Դալասի» դեմ հանդիպման ժամանակ՝ գլխով հարված կատարելով։ Այդ հանդիպման ժամանակ Ռոզարիոյի կողմից խփված գոլի շնորհիվ «Տորոնտոն» խուսափում է պարտությունից (1:1)։
Դե Ռոզարիոն Յամայկայի ազգային հավաքականի դեմ 2010 թվականի հունվարի 31-ին ստացած վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ բաց է թողնում Տորոնտոյում անցկացվող ակումբի մարզումները[23] և վերադառնում է խաղադաշտ «Տորոնտոյի» մինչմրցաշրջանային Հարավային Ֆլորիդայի համալսարանի դեմ նվազագույն հաշվով հաղթանակով ավարտված խաղում[24]։
2010 թվականի ապրիլի 8-ին Դե Ռոզարիոն ստանում է «Տորոնտոյի» ավագի թևկապը և դառնում է ակումբի պատմության մեջ երկրորդ ավագը Ջիմ Բրենանի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո[25]։ Երկու օր անց Դե Ռոզարիոն հեղինակում է իր առաջին գոլը 2010 թվականի մրցաշրջանում։ Այդ գոլը «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ 4:1 հաշվով ավարտված հաղթական հանդիպման գոլերից մեկն էր[26]։
2010 թվականի ապրիլի 15-ին Դե Ռոզարիոն «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ տնային հանդիպման ժամանակ դուբլ է ձևակերպում և այդպիսով 2:1 հաշվով հաղթանակ պարգևում իր ակումբին[27]։ Իր հաջորդ՝ «Կոլորադո Ռեպիձի» դեմ խաղում Դե Ռոզարիոն հեղինակում է առաջնությունում իր չորրորդ գոլը և դառնում է կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Տորոնտոյի» պատմության մեջ[28]։ Դե Ռոզարիոն կրկին գրավում է մրցակցի դարպասն ապրիլի 25-ին կայացած «Սիեթլ Սաունդերսի» դեմ տնային հանդիպման ժամանակ, որն ավարտվում է 2:0 հաշվով։ Այդ գոլը Ռոզարիոյի համար առաջնությունում դառնում է 5-րդը։ Այն բանից առաջ, երբ Ուայթ Օ’Բրայանը խփել էր «Տորոնտոյի» կազմում իր երկրորդ գոլը, Դե Ռոզարիոն համարվում էր մրցաշրջանում իր ակումբի բոլոր գոլերի հեղինակը[29]։ Շնորհիվ այդպիսի արդյունավետ խաղի հինգերորդ տուրում Ռոզարիոն ճանաչվում է ՄԼՍ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ[30]։ Ռոզարիոն կրկին արժանանում է այդ տիտղոսին 10-րդ տուրում մեծ մասամբ իր նախկին ակումբ «Սան-Խոսեի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալու համար։ Նա խփել էր այդ խաղի երկրորդ ու երրորդ գոլերը և այդպիսով իր ակումբին 3:1 հաշվով հաղթանակ պարգևել[31]։
Ռոզարիոն Տորոնտոյում 2010 թվականին անցկացնում է հաջող մրցաշրջան, որի գագաթնակետն է դառնում ՄԼՍ-ի բոլոր աստղերի թիմի խաղը։ Այդ խաղում նա մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ գոլի հեղինակ է դառնում, իսկ ակումբը 5:2 հաշվով պարտվում է «Մանչեսթեր Յունայթեդին»[32]։
2010 թվականի օգոստոսի 3-ին Դե Ռոզարիոն հավասարեցնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի «Մոտագուայի» դեմ խաղի հանդիպման հաշիվը։ Հինգ րոպե անց հոնդուրասական ակումբը նորից առաջ է անցնում հաշվում, սակայն «Տորոնտոն» Չեդ Բարետի ջանքերով կարողանում է կրկին հավասարեցնել հանդիպման հաշիվը։ «Տորոնտոն» վերջնական հաշվով հաղթում է այդ խաղում 3:2 հաշվով[33]։
Մարզիչ Նիլ Լենոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ից Դե Ռոզարիոյի հետ բանակցություններ էր վարում շոտլանդական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սելտիկը»[34]։ Դուեյնը և «Սելտիկը» բանակցում էին կապված մինչև ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի մեկնարկը կարճաժամկետ վարձավճարային պայմանագիր կնքելու շուրջ, սակայն «Տորոնտոյի» նոր մարզիչ Արոն Վինտերը հրաժարվում է ակումբի հետ հետագա համագործակցությունից[35]։
Դուեյնը 2011 թվականի մարտի 19-ին խփում է նոր մրցաշրջանում «Տորոնտոյի» առաջին գոլը, իսկ Վանկուվերում կայացած խաղում «Տորոնտոն» պարտվում է 4:2 հաշվով։ Դա լիգայի առաջին իսկական կանադական խաղերից էր։ Դուեյնը հանդիպման 20-րդ րոպեին հեղինակում է այդ խաղի երկրորդ գոլը, որը դառնում է ութհազարերորդը ՄԼՍ առաջնության պատմության մեջ[36]։
Վերադարձ ԱՄՆ
խմբագրել2011 թվականի ապրիլի 1-ին Դե Ռոզարիոն համալրում է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» կազմը։ Տրանսֆերը կատարվում է փոխանակմամբ. Ռոզարիոյի փոխարեն «Տորոնտոն» ստանում է կիսապաշտպան Տոնի Չանիին և պաշտպան Դենլեյ Բորմանին[37]։ «Չիվաս ԱՄՆ» ակումբի դեմ խաղում Դուեյնը, հաջողությամբ իրացնելով 11 մետրանոց հարվածը, հեղինակում է իր առաջին գոլը Նյու Յորքում։ Այդ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում, սակայն նրա ջանքերը չեն փրկում ակումբին, որը 3:2 հաշվով պարտվում է Լոս Անջելեսի ակումբին[38]։
2011 թվականի հունիսի 27-ին «Դի Սի Յունայթեդը» ձեռք է բերում Դե Ռոզարիոյին[39]։ Նոր ակումբի կազմում Ռոզարիոն իր առաջին գոլը խփում է իր նախկին ակումբ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դարպասը։ 2011 թվականի հուլիսի 30-ին Դե Ռոզարիոյի ձևակերպած դուբլը թույլ է տալիս «Յունայթեդին» հաղթել կրկին Ռոզարիոյի նախկին ակումբներից մեկին՝ «Սան Խոսեին» (2:0)։ 2011 թվականի օգոստոսի 6-ին «Յունայթեդը» Ռոզարիոյի հեթ-տրիկի շնորհիվ «Տորոնտոյի» դեմ խաղը ավարտում է 3:3 հաշվով։ Ռոզարիոն այդ խաղում իր բոլոր երեք գոլերը հեղինակել էր այն բանից հետո, երբ «Յունայթեդը» Բիլ Համիդի հեռացումից հետո մնացել էր 10 հոգով։ Ակումբի կազմում նա իր երկրորդ հեթ-տրիկը ձևակերպում է 2011 թվականի սեպտեմբերի 25-ին. Ռոզարիոն խփում է բոլոր երեք գոլերը 9 րոպեների ընթացքում և այդպիսով սահմանում նոր ռեկորդ ՄԼՍ-ի պատմության մեջ[40]։ Կանադացին ավարտում է մրցաշրջանը ընդհանուր հաշվով մասնակցելով 32 խաղի և դառնալով 16 գոլի ու 12 գոլային փոխանցումների հեղինակ (13 գոլը և 7 գոլային փոխանցումները հեղինակվել էին «Յունայթեդի» կազմում անցկացրած 17 հանդիպումների ընթացքում)[41]։ Նրա գոհացնող արդյունավետությունը «Յունայթեդում» պատճառ է դառնում ՄԼՍ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանանալու թեկնածու դառնալու համար։ Կանոնավոր մրցաշրջանի՝ «Պորտլենդ Տիմբերսի» դեմ խաղից հետո վերջինիս գլխավոր մարզիչ և «Չելսիի» նախկին հարձակվող Ջոն Սպենսերը ասում է.
Եթե Դե Ռոզարիոն չստանա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ապա նշանակում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Դա պարզ է և հասկանալի։ Մրցաշրջանի վերջին երեք ամիսների ընթացքում նա անկասկած դարձել է լիգայի լավագույն ֆուտբոլիստը։ Նա պետք է հաղթի այդ մրցանակը[42]։ |
Մրցաշրջանի ավարտից հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին դրականորեն է բնութագրում Դե Ռոզարիոյի հնարավորությունները.
Այս լիգայում ես չեմ տեսել ավելի լավ ֆուտբոլիստի, քան Դուեյն Դե Ռոզարիոն է... Ինձ համար նա այս լիգայի դեմքն է[43]։ |
2011 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվում է, որ Դե Ռոզարիոն պաշտոնապես ճանաչվում է ՄԼՍ լիգայի 2011 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նա, ստանալով այդ մրցանակը և լիգայի Ոսկե խաղակոշիկը, ձևակերպել է յուրահատուկ դուբլ։ Դե Ռոզարիոն դառնում է լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որի ակումբը չի հաղթում լիգայում, սակայն նա ճանաչվում է լիգայի լավագույն ֆուտբոլիստ[44]։
2012 թվականի փետրվարի 20-ին «Դի Սի Յունայթեդը» երկարաձգում է Դե Ռոզարիոյի հետ պայմանագիրը մինչև 2014 թվականը[45][46]։
2012 թվականի օգոստոսի 29-ին Դե Ռոզարիոն «Դի Սի Յունայթեդի» տնային «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում՝ խփում է ՄԼՍ լիգայում իր հարյուրերորդ գոլը[47]։
2013 թվականին, չնայած այն բանին, որ «Դի Սի Յունայթեդը» ՄԼՍ-ի առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականը, Դե Ռոզարիոն օգնում է ակումբին հաղթանակ տանել ԱՄՆ-ի Բաց գավաթի խաղարկությունում և այդ կերպ ապահովել ակումբի մասնակցությունը ԿՈՆԿԱԿՖ-ի Չեմպիոնների Լիգայի 2014-15 մրցաշրջանին։ Ռոզարիոն, Ֆրեդերիկ Պիկոնի հետ հավասար քանակով գոլեր հեղինակելով (5 գոլ), ճանաչվում է գավաթի մրցության լավագույն ռմբարկու (գոլերից երեքը նա խփել էր «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում[48]): Դե Ռոզարիոն գավաթի խաղարկությունում տարած հաղթանակը բնութագրում է այսպես
Ես այնքան երջանիկ եմ, որ մենք մնացինք մասին և հասանք ինչ-որ բանի, ինչ-որ անհավանականի[49]։ |
2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Դի Սի Յունայթեդը» հայտարարում է, որ Դե Ռոզարիոյի հետ պայմանագրի ժամկետը չի երկարաձգվելու[50][51]։
Վերադարձ «Տորոնտո»
խմբագրել«Դի Սի Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Ռոզարիոն 2013 թվականի դեկտեմբերի 18-ին վերադառնում է «Տորոնտո»[52]։ 2014 թվականի հունվարի 9-ին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքում իր նախկին ակումբի հետ[53]։ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի է դառնում, որ «Տորոնտոն» չի պատրաստվում երկարաձգել Դե Ռոզարիոյի հետ ունեցած իր պայմանագիրը[54]։ 2015 թվականի մայիսի 10-ին ֆուտբոլիստն անձամբ հայտարարում է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[55]։ Դե Ռոզարիոն պետք է դառնար «Maple Leaf Sports & Entertainment» ընկերության դեսպանը[56]։
Դերը թիմում
խմբագրելՄԼՍ-ում անցկացրած իր ամբողջ կարիերայի ժամանակ Դե Ռոզարիոն վաստակել է լիգայի ամենաուժեղ կատարողներից մեկի կոչումը[57]։ Նրա կարիերան ընդգրկում է ՄԼՍ գավաթի խաղարկության եզրափակչում հեղինակած երկու գնդակ, որոնց համար նա ստացել է ՄԼՍ-ի գավաթի մրցության լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը և երկու հաղթական գոլ օտարերկրյա թիմերի դեմ ՄԼՍ-ի բոլոր աստղերի խաղերում։ 2009 թվականի հունիսի 18-ին նա դառնում է հեթ-տրիկի հեղինակ և այդպիսով «Մոնրեալ Իմպակտի» դեմ խաղում հաղթանակ է պարգևում «Տորոնտոյին»։ «Տորոնտոյին» Կանադայի առաջնությունում հաղթելու և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու համար հարկավոր էր այդ խաղը հաղթել չորս գոլի առավելությամբ, և արդյունքում նրանք այդ խաղում հաղթանակ են տանում 6:1 հաշվով։ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին, երբ անհաջող առաջին խաղակեսից հետո «Տորոնտոն» «Հյուսթոնին» պարտվում էր 1:0 հաշվով, Դուեյնին հաջողվում է երկու անպատասխան գոլի հեղինակ դառնալ երկրորդ խաղակեսում (երկուսն էլ տուգանային հարվածից), ընդ որում մեկը ավելացված ժամանակում։ Այս կերպ նա արդարացնում է 2010 թվականի փլեյ-օֆֆերում ակումբի մասնակցության հետ կապված երկրպագուների հույսերը։ 2011 թվականին Դե Ռոզարիոն ռեկորդ է սահմանում ՄԼՍ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվելու թվով (6 անգամ)։
Կարիերան հավաքականում
խմբագրելԴե Ռոզարիոն համարվում է Կանադայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա խաղացել է կիսապաշտպանի դիրքում և 71 խաղում դարձել 20 գոլի հեղինակ (2012 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով)[58]։ Նա հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 20 տարեկան հասակում 1998 թվականի մայիսի 18-ին ընդդեմ Մակեդոնիայի ազգային հավաքականի։ Նա նաև Կանադայի երիտասարդական հավաքականի կազմում 1996 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Ռոզարիոն այդ գավաթի խաղարկությունում՝ Նիկարագուայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի դեմ խաղում դուբլ է ձևակերպում և այդպիսով օգնում է իր հավաքականին խաղում տանել 3:0 հաշվով հաղթանակ։ Կանադայի երիտասարդական հավաքականն իր խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նաև Դե Ռոզարիոն խփած գոլերով աչքի է ընկնում չեմպիոնական խմբի երկու խաղերում. նա հավասարեցնում է հաշիվը Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում՝ մրցակցի գոլից ընդամենը երկու րոպե անց (վերջնական հաշիվ՝ 2:2) և բացում է ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի հաշիվը, որում Կանադան հաղթում է 2:0 հաշվով և դառնում է մրցաշարի չեմպիոն և որակավորվում է աշխարհի երիտասարդական առաջնությանը[59]։
1997 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կանադայի երիտասարդական հավաքականը, իր հաշվին ունենալով մեկական հաղթանակ, պարտություն և ոչ-ոքի, իր խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Դե Ռոզարիոն եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած Հունգարիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսում Դե Ռոզարիոն հավասարեցնում է հանդիպման հաշիվը, իսկ հավաքականը երկրորդ խաղակեսում հաշվով անցնում է առաջ և հաղթանակ տանում։ 1/8 եզրափակչում Կանադայի երիտասարդական հավաքականը հանդիպում է Իսպանիայի երիտասարդական հավաքականին, որի դեմ խաղի վերջին 15 րոպեների ժամանակ բաց է թողնում երկու գնդակ և դուրս մնում հետագա պայքարից[60]։
1999 թվականին Դե Ռոզարիոն մասնակցություն է ունենում Վիննիպեգում անցկացվող Պանամերիկյան խաղերին (Կանադա մ-22)։ Մրցաշարում իր առաջին գոլը նա խփում է Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասը, բայց մրցակցին հաջողվում է հավասարեցնել հանդիպման հաշիվը (1:1)։ Հաջորդ՝ Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում (գոլ է խփում հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերում), նրա գոլերը մնում են խաղում միակը։ Կանադայի ազգային հավաքականը, զիջելով միայն Մեքսիկայի ազգային հավաքականին, խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Կիսաեզրափակչում կանադացիները 2:0 հաշվով պարտվում են հոնդուրասցիներին, իսկ երրորդ տեղի համար ընթացող պայքարում՝ Միացյալ Նահանգների ազգային հավաքականին (2:1)[61]։
Դե Ռոզարիոն 2000 թվականին մասնակցել է Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին հաղթական ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը[62]։ Մրցաշարում նա իր առաջին գոլը հեղինակել է 2002 թվականին երրորդ տեղի համար ընթացող Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ Կանադայի հավաքականի։ Մինչև այդ խաղը՝ 1/2 և 1/4 եզրափակիչներում Կանադան Մարտինիկայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ խաղերում հասել է մինչև հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շրջան, որոնցում Դե Ռոզարիոն եղել է իր հավաքականի երրորդ իրացնողը և հաջողությամբ իրացրել է հարվածները[63]։
2007 թվականին Դե Ռոզարիոն իր կարիերայում արդեն երրորդ անգամ ճանաչվում է Կանդայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2007 թվականին նա հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում դառնում է 5 գոլի հեղինակ, ինչը տարվա ընթացքում հավաքականի կազմում հեղինակած գոլերի քանակով երկրորդ արդյունքն է Ջոն Կատլիֆի՝ 1993 թվականին գրանցած արդյունքից հետո[58]։
Ռոզարիոն հաջորդ անգամ մասնակցում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության մրցաշարին չորս տարի անց։ Նա ընդգրկվում է 2011 թվականի մայիսի վերջին Ստիվեն Հարտի կողմից կազմված 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմի մեջ։ Մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի Միացյալ Նահանգների ազգային հավաքականի դեմ 2:0 հաշվով պարտությունից հետո Կանադայի հավաքականը չի կարողանում «ուշքի գալ» և խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Հավաքականը խումբը լքում է հետևյալ արդյունքներով՝ մեկ պարտություն, հաղթանակ և ոչ-ոքի։ Նրանց միակ ձեռքբերումն է դառնում Ռոզարիոյի 11 մետրանոցից խփած երկու գոլերը, որոնք նա հեղինակել էր համապատասխանաբար Գվադելուպայի և Պանամայի հավաքականների դեմ խաղերում[64]։ Դե Ռոզարիոն շարունակում է գոլերի հեղինակ դառնալ հավաքականի կազմում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի բացման խաղերում երկու գոլով աչքի ընկնելով. մեկը նա խփում է սեպտեմբերի սկզբին ընդդեմ Սենտ Լյուսիայի հավաքականի, իսկ մյուսը նոյեմբերի միջնամասում՝ ընդդեմ Սենթ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ազգային հավաքականի։ Սենտ-Կիտսի հավաքականի դարպասը հեղինակած նրա գնդակը միջազգային հարթակում դառնում է իր 19-րդ գոլը և այդ ցուցանիշը թույլ է տալիս նրան հավաքականի կազմում խփած գոլերի քանակով հավասարվել հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի՝ Դեյլ Միտչելի հետ[65]։ Դեկտեմբերի 14-ին Դե Ռոզարիոն դառնում է 2011 թվականի Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (նա հավաքում է ընտրողների 47,7 %-ի ձայները, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար Սայմոն Ջեքսոնը և Ջոշ Սիմպսոնը)։ Այդպիսով՝ Դե Ռոզարիոն իր կարիերայի մեջ արդեն չորրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին[66]։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը խփած Դե Ռոզարիոյի գոլը նրան դարձնում է Կանադայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու[67]։
Հավաքականի կազմում Դե Ռոզարիոյի վերջին հանդիպումը դառնում է նաև նրա կարիերայի վերջինը։ 2015 թվականի հունվարի 19-ին Ռոզարիոն դուրս է գալիս խաղադաշտ Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում և անգամ գոլի հեղինակ է դառնում. խաղն ավարտվում է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով[68]։ Այդ խաղից հետո նա հրաժեշտ է տալիս ֆուտբոլին։
Անձնական կյանք
խմբագրելԴե Ռոզարիոն ամուսնացած է Բրենդի Դե Ռոզարիոյի հետ և ունի երկու որդի և մեկ դուստր։ Բրենդի Դե Ռոզարիոն շուրջ 25 տարի Արևմտյան Աֆրիկայում աշխատում է որպես ուսուցիչ և պարուսույց։ Նա Վիրջինիայի համալսարանի կողմից ստացել է գիտությունների բակալավրի աստիճան կինեզիոթերապիայի ոլորտում և համարվում է յոգայի հավաստագրված մարզիչ[69]։ Ներկա պահին Դե Ռոզարիոն իր ընտանիքի հետ ապրում է Էշբյորնում (Վիրջինիա)[70]։
Դե Ռոզարիոյի ոչ հարազատ քույրը՝ Պրիսցիլ Լոպես-Շլիպը, պատնեշային մրցավազորդ է[71][72][73][74]։
Ելույթների վիճակագրություն
խմբագրել- 2013 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ
Ելույթները ակումբներում | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Մայրցամաքային առաջնություն |
Այլ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Թիմ | Լիգա | — | A լիգայի փլեյ օֆֆ | Հյուս. Ամերիկա | Այլ | Ընդհանուր | ||||||||
Տորոնտո Լինկս | A լիգա | 1997 | 7 | 3 | — | — | — | — | 7 | 3 | ||||
Գերմանիա | Լիգա | Գերմանիայի գավաթ | Գերմ. լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||||
Ցվիկաու | Երկրորդ Բունդեսլիգա | 1997/98 | 12 | 1 | 1 | 0 | — | — | — | 13 | 1 | |||
ԱՄՆ | Լիգա | ԱՄՆ բաց գավաթ | Լիգայի փլեյ օֆֆ | Հյուս. Ամերիկա | Հյուսիսամերիկյան սուպերլիգա |
Ընդհանուր | ||||||||
Ռիչմոնդ Կիկերս | A լիգա | 1999 | 12 | 2 | — | 1 | 0 | — | — | 13 | 2 | |||
2000 | 23 | 15 | 2 | 0 | 3 | 0 | 28 | 15 | ||||||
Սան-Խոսե Էրտկվեյքս | ՄԼՍ | 2001 | 21 | 5 | 3 | 1 | 4 | 2 | — | 28 | 8 | |||
2002 | 27 | 4 | 2 | 1 | 2 | 0 | 4 | 0 | 35 | 5 | ||||
2003 | 11 | 4 | — | 3 | 0 | — | 14 | 4 | ||||||
2004 | 21 | 5 | — | 3 | 0 | 2 | 0 | 26 | 5 | |||||
2005 | 28 | 9 | 2 | 0 | 2 | 0 | — | 32 | 9 | |||||
Հյուստոն Դինամո | 2006 | 30 | 11 | 3 | 1 | 4 | 0 | — | 37 | 12 | ||||
2007 | 24 | 6 | — | 4 | 2 | 4 | 0 | 3 | 1 | 35 | 9 | |||
2008 | 24 | 7 | — | 2 | 0 | 7 | 3 | 5 | 2 | 38 | 12 | |||
Կանադա | Լիգա | Կանադայի առաջնություն | Լիգայի փլեյ օֆֆ | Հյուս. Ամերիկա | Հյուսիսամերիկյան սուպերլիգա]] |
Ընդհանուր | ||||||||
Տորոնտո | ՄԼՍ | 2009 | 28 | 11 | 4 | 3 | — | 2 | 0 | — | 34 | 14 | ||
2010 | 27 | 15 | 4 | 1 | — | 8 | 1 | — | 39 | 17 | ||||
2011 | 2 | 1 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 2 | 1 | ||||
ԱՄՆ | Լիգա | ԱՄՆ բաց գավաթ | Լիգայի փլեյ օֆֆ | Հյւոս. Ամերիկա | Այլ | Ընդհանուր | ||||||||
Նյու Յորք Ռեդ Բուլզ | ՄԼՍ | 2011 | 13 | 2 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 13 | 2 | ||
Դի Սի Յունայթեդ | 18 | 13 | — | — | — | 18 | 13 | |||||||
2012 | 26 | 7 | 0 | 0 | 1 | 0 | — | 27 | 7 | |||||
2013 | 24 | 3 | 5 | 5 | 0 | 0 | — | 29 | 8 | |||||
Կանադա | Լիգա | Կանադայի առաջնություն | Լիգայի փլեյ օֆֆ | Հյուս. Ամերիկա | Այլ | Ընդհանուր | ||||||||
Տորոնտո | ՄԼՍ | 2014 | 7 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 10 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | Կանադա | 71 | 30 | 11 | 4 | 0 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 92 | 35 | |
Գերմանիա | 12 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 13 | 1 | |||
ԱՄՆ | 290 | 91 | 17 | 8 | 31 | 4 | 14 | 3 | 8 | 3 | 361 | 109 | ||
Ընդհանուր | 373 | 122 | 29 | 12 | 31 | 4 | 24 | 4 | 8 | 3 | 465 | 145 |
Ձեռքբերումներ
խմբագրել- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի հաղթող (մինչև 20) (1) – 1996
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի հաղթող (1) – 2000
- MLS գավաթ (2) – 2001, 2003
- MLS Supporters’ Shield (1) – 2005
- Արևմտյան կոնֆերենցիա (2) – 2006, 2007
- Կանադայի չեմպիոն (2) – 2009, 2010
- ԱՄՆ-ի բաց գավաթի դափնեկիր (1) – 2013
Անձնական
- MLS-ի տարվա ամենանշանակալի ֆուտբոլիստ – 2011
- MLS-ի ոսկե խաղակոշիկ – 2011
- MLS-ի տարվա խորհրդանշական հավաքականի անդամ (6) – 2005, 2006, 2007, 2009, 2010, 2011
- MLS-ի տարվա լավագույն գոլ (2) – 2004, 2005
- MLS գավաթի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2) – 2001, 2007
- «Տորոնտոյի» տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2009
- Տարվա լավագույն կանադացի ֆուտբոլիստ – 2005, 2006, 2007, 2011
- Կանադայի առաջնության ոսկե խաղակոշիկ (2) – 2009, 2010
- Ջորջ Գրոսի հիշատակին նվիրված մրցանակ (2) – 2009, 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «MLS Player of the Week: Week Five». Soccacritics. 2007 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Kimberley Fowler. «Camp Alumni: Dwayne De Rosario». ourkids.net.
- ↑ «Vegetarian Journal November / December 2001 Dwayne DeRosario: Message from the Yards - The Vegetarian Resource Group». Vrg.org. 2001 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Dwayne De Rosario».
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «A-League 1997 Season». tripod.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «2. Bundesliga Clubs & Spieler». bundesliga.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «The Year in American Soccer - 1999». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «The Year in American Soccer - 2000». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Statistics 2001». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Statistics 2002». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Statistics 2003». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Statistics 2004». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Forest end interest in De Rosario». BBC News. 2004 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Statistics 2005». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «MLS All-Star Game 2006». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ CBC Sports (2007 թ․ հուլիսի 9). «Dwayne De Rosario inks extension with Dynamo - CBC News». Cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Dynamo stun Revolution, repeat as champions». mlsnet.com. 2007 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «2007 MLS All-Star Game Recap». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «MLS All-Star First XI announced». Major League Soccer. 2008 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Fallas, Bernardo (2008 թ․ դեկտեմբերի 12). «Dynamo trade star midfielder De Rosario to Toronto | Sports | Chron.com - Houston Chronicle». Chron.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «De Rosario to miss two to four weeks». Web.mlsnet.com. 2011 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Asif Hossain (17.02.2012). «Toronto To Face USF Friday». torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Wileman, Luke (2010 թ․ ապրիլի 8). «Preki Names New Captain». Torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Revs Rout Reds». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «De Rosario Notches Brace In Win». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Setlur, Vijay (2010 թ․ ապրիլի 23). «De Ro Set To Duel Against Seattle Top Striker». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «De Rosario attack stuns Seattle». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «De Rosario Named Player of the Week». MLSsoccer.com. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Wileman, Luke (2010 թ․ մայիսի 31). «De Rosario wins league award». torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «De Rosario Goal In All-Star Game». MLSsoccer.com. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «TFC earns 1st Champions League Berth». CBC.ca. 2010 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Dwayne De Rosario joins Freddie Ljungberg on trial at Celtic - ESPN Soccernet». Soccernet.espn.go.com. 2010 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Major League Soccer (2011 թ․ հունվարի 15). «Toronto FC Say No To Ewayne De Rosario's Potential Celtic Loan». Goal.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Toronto Falls Short in Vancouver». Toronto FC. 2011 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Red Bulls acquire five-time MLS Best XI midfielder Dwayne De Rosario» (Press release). Red Bull New York Media Relations. 2011 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Braun's hat trick too much to overcome as Chivas USA defeats Red Bulls». MLSsoccer.com. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «D.C. United acquires five-time MLS All-Star Dwayne De Rosario». D.C. United. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Travis Clark (24.09.2011). «De Ro steals the spotlight in historic outing for D.C.». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «STATISTICS». D.C. United. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Steven Goff (2011 թ․ հոկտեմբերի 20). «Poll: MLS MVP award goes to ...». Soccer Insider. The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Kristian Dyer (2011 թ․ նոյեմբերի 10). «Henry Lauds DeRo as Red Bulls Seek New No. 10». MLSsoccer.com. Major League Soccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Matthew Doyle (18.11.2011). «D.C. United's De Rosario voted Volkswagen MLS MVP». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Dwayne De Rosario signs new contract». dcunited.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «De Rosario receives two-year extension from D.C. United». washingtonexaminer.com. 20.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «DeRo knocks in No.100». MLSsoccer. 28.08.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «DC United 3, Philadelphia Union 1 US Open Cup Match Recap». mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Goff, Steven (2013 թ․ հոկտեմբերի 2). «D.C. United 1, Real Salt Lake 0: United captures U.S. Open Cup». washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «D.C. United declines option on captain Dwayne De Rosario» (անգլերեն). dcunited.com. 31 октября 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Dwayne De Rosario thanks DC United fans amid report his 2014 option has been declined» (անգլերեն). mlssoccer.com. 31 октября 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Larson, Kurtis (2013 թ․ դեկտեմբերի 13). «TFC selects Dwayne De Rosario in re-entry draft | Toronto FC | Sports». Toronto Sun. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Toronto Signs Dwayne De Rosario». Toronto FC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Toronto FC decline contract option of Dwayne De Rosario amid bevy of offseason roster moves». MLSsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Де Росарио завершил карьеру». soccer.ru.
- ↑ «Canadian, MLS legend Dwayne De Rosario announces end of playing career on Instagram post». 2015 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Tenorio, Paul (2007 թ․ նոյեմբերի 19). «After Heady Play, De Rosario Is MVP». The Washington Post.
- ↑ 58,0 58,1 «Goalscoring for Canada National Team». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CONCACAF U-20 Championship 1996». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «World Youth Cup (U-20) 1997 (Malaysia, June 16-July 5)». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Panamerican Games 1999». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CONCACAF Championship, Gold Cup 2000 - Full Details». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «CONCACAF Championship, Gold Cup 2002 - Full Details». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Late goal gives Panama 1-1 draw with Canada». CONCACAF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Canada's Dwayne De Rosario wins MLS MVP award». National Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «De Rosario is male selection for 2011 BMO Canadian Players of the Year Award». Canadian Soccer Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «DE ROSARIO'S BECOMES CANADA'S ALL-TIME LEADING GOALSCORER». TSN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Bottjer, Steve (2015 թ․ հունվարի 19). «Canada play to 1-1 stalemate with Iceland».
- ↑ «Oyabunmi Brandy De Rosario». liwi68.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Dwayne De Rosario (Soccer player)». spokeo.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «SLAM! Sports». Slam.canoe.ca. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Roll call: Canada's medal winners». Sympatico MSN. 2008 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ The Canadian Press (2008 թ․ օգոստոսի 19). «Lopes-Schliep wins bronze in women's 100M hurdles». TSN.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ NBC Television, Olympic Evening, 19 Aug 2008
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում (անգլ.)
- De Rosario envisions himself in FC colours (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Դուեյն Դե Ռոզարիո Թվիթթերում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուեյն Դե Ռոզարիո» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |