Էռնան Մեդֆորդ

Կոստա Ռիկայի ֆուտբոլի մարզիչ

Էռնան Էվարիստո Մեդֆորդ Բրայան (իսպ.՝ Hernán Evaristo Medford Bryan, մայիսի 23, 1968, Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկական 1980-90-ականների ֆուտբոլային հարձակվող, ներկայումս գվատեմալական «Շելախու» ակումբի գլխավոր մարզիչ։ Կարիերայի ընթացքում խաղացել է կոստառիկական «Սապրիսա» ակումբում և մեքսիկական մի շարք թիմերում (Բարիո Մեխիկո, Սագրադա Ֆամիլիա, Պաչուկա, Լեոն, Նեկակսա)։ Եվրոպական ակումբներից հանդես է եկել Զագրեբի «Դինամոյի», Վիեննայի «Ռապիդի», մադրիդյան «Ռայո Վալեկանոյի» և իտալական «Ֆոջայի» կազմերում։

Էռնան Մեդֆորդ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1968(1968-05-23)[1][2][3] (55 տարեկան)
ԾննդավայրՍան Խոսե, Կոստա Ռիկա[4][2]
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ

Մեդֆորդն իրեն հատկապես վառ դրսևորեց Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Շվեդիայի դեմ հանդիպմանը, երբ 1:1 հաշվի ժամանակ Էռնանը «փախավ» պաշտպաններից և տեխնիկապես լավ իրագործած հարվածով գրավեց Տոմաս Ռավելիի պաշտպանած դարպասը՝ Կոստա Ռիկայի հավաքականի համար ապահովելով 1/8 եզրափակիչում մասնակցությունը։ Էռնան Մեդֆորդը մասնակցել է նաև 2002 թ. աշխարհի առաջնությանը՝ կրելով հավաքականի ավագի թևկապը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել