Ծուղրութ
Ծուղրութ (վրաց.` წყრუთი - Ծղրութի), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1130 մ բարձրության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ծուղրութ | |||
վրաց.՝ წყრუთი | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
ԲԾՄ | 1130 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1056[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,7 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1194 բնակիչ, հիմնականում հայեր, որից 567 տղամարդ և 627 կին, իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 1056 մարդ, որից 523 տղամարդ և 533 կին։
ՏնտեսությունԽմբագրել
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց (1969 թվականից)[2], գրադարան, ակումբ և բուժկայան։ Գյուղի մոտակայքում կա շինարարական քարի հանքավայր, որով կառուցվել են Ախալցխայի բազմաթիվ հասարակական շենքեր և տներ։
ՊատմությունԽմբագրել
Ծուղրութի հայերը գաղթել են Էրզրումի նահանգի Իլիճե գյուղից։ Գյուղի եկեղեցին (Սուրբ Սիոն) հիմնադրվել է 1881 թվականին։
1918 թվականի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժել են Անդրկովկաս, Ծուղրութի հայերը հարկադրված տեղափոխվել են Ախալցխա և տեղի բնակչության հետ վեց ամիս շարունակ հերոսաբար դիմադրել են թշնամուն, որի համար թուրքերը այրել և ավերել են Ծուղրութ գյուղը։
Ծուղրութում պահվում է 974 թվականին ընդօրինակված մանրանկարներով զարդարված Ավետարան (Ծուղրութի Ավետարան)։
Ծուղրութում է ծնվել հայագետ և պատմաբան Գալուստ Տեր-Մկրտչյանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ სსიპ საგანმანათლებლო და სამეცნიერო ინფრასტრუქტურის განვითარების სააგენტო(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 146)։ |