Ծղուկ (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծղուկ (այլ կիրառումներ)

Ծղուկ (նախկինում` Հայկավան, Բորիսովկա), գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Գյուղը գտնվում է Որոտան գետի ձախ կողմում, մարզկենտրոնից 120 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2120-2160 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղից 1 կմ հյուսիս-արևելք, “Կալեր” կոչված վայրում կան հին բնակավայրերի հետքեր։ Սպանդարյանի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է 1,5 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Ծղուկ
ռուս.՝ Борисовка
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիք
ՇրջանՍիսիան
ԳյուղապետԱնուշավան Հայրապետյան
Մակերես50.98 կմ²
ԲԾՄ2220 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն422 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունծղուկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (286)
Ծղուկ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ծղուկ (Սյունիքի մարզ) (Հայաստան)
Ծղուկ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Ծղուկ (Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Բնակչություն Խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծղուկի մշտական բնակչությունը կազմել է 422, առկա բնակչությունը` 329 մարդ[2]։ Գյուղի սկզբնական բնակիչները եղել են մոլոկաններ, որոնք հետագայում տեղափոխվել են Հյուսիսային Կովկաս[3]։ 1920-ական թվականների սկզբից բնակվում են հայեր[4][3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1914 229 մարդ [5]
1926 511 մարդ [6]
1959 846 մարդ [5]
1970 313 մարդ [5]
1979 323 մարդ [5]
1989 340 մարդ [7]
2001 427 մարդ [5]
2011 422 մարդ [1]


Պատմություն Խմբագրել

Նախկինում գյուղը կոչվել է Բորիսովկա, իսկ 1925 թվականին կարճ ժամանակով կոչվել է նաև Հայկավան։ Ծղուկ անունը գյուղը ստացել է 1960-ական թվականներին՝ Ծղուկ գավառի անվամբ։ Գյուղի սկզբնական բնակիչները մալական ռուսներն էին, սակայն 1920-30-ական թվականներին նրանք փոխադրվել են Հյուսիսային Կովկաս։ Այստեղ ծնվել են սոցիալիստական աշխատանքի հերոս Ս. Խ. Ավետիսյանը, դոկտոր-պրոֆեսոր Գ. Ս. Ղարիբյանը։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 734
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 714.

Արտաքին հղումներ Խմբագրել