Խուլգումո (Խուլգումա, վրաց.՝ ხულგუმო), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 3 կմ արևմուտք։ Գտնվում է Փարվանա գետի աջ ափին, ծովի մակարդակից 1670 մ բարձրության վրա։

Գյուղ
Խուլգումո
վրաց.՝ ხულგუმო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1670 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1004 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,1 %
Կրոնական կազմհայ կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+4
Խուլգումո (Վրաստան)##
Խուլգումո (Վրաստան)
Խուլգումո (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Խուլգումո (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 1254
2014[2] 1004

Գյուղում գործում են դպրոց, գրադարան և ակումբ։

Պատմությունը խմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են Արդահանի գավառի Վել գյուղից, 1829 թվականին։ Նրանց մի մասը հաստատվել է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում։

Կան երկու եկեղեցու ավերակներ, իսկ նոր եկեղեցին (Սուրբ Ստեփանոս), կառուցվել է 1903—1907 թվականներին։

1930 թվականին Խուլգումոյի մի խումբ բնակիչներ բնակություն են հաստատել Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գյուղում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 99