Նոր Խուլգումո
Նոր Խուլգումո (վրաց.՝ ახალი ხულგუმო - Ախալի Խուլգումո), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գտնվում է Փարվանա լճի ձախ ափին, Նինոծմինդա քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք։ Հիմնադրվել է 1930 թ-ին։ Բնակչությունն հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։ Փարվանա լճին մոտ գտնվելու պատճառով ուներ զարգացած ձկնատնտեսություն։ Խորհրդային տարիներին բնակվում էին հայեր, ռուսներ և հույներ։ Հայերը եկել են Ախալքալաքի Խուլգումո գյուղից։
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Նոր Խուլգումո | ||||
վրաց.՝ ახალი ხულგუმო | ||||
Երկիր | Վրաստան | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Բնակչություն | 169[1] մարդ (2002) | |||
Ազգային կազմ | Հայեր | |||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
|