Կարտիկամ (վրաց. კარტიკამი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավային կողմում։ Գտնվում է Ախալքալաքից 5 կմ արևելք, ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա:

Գյուղ
Կարտիկամ
վրացերեն՝ კარტიკამი
Կոորդինատներ: 41°24′30″ հս․ լ. 43°32′26″ ավ. ե. / 41.40833° հս․. լ. 43.54056° ավ. ե. / 41.40833; 43.54056
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1740 մ
Բնակչություն1695 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմհայ կաթոլիկներ
##Կարտիկամ (Վրաստան)
Red pog.png
##Կարտիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ (հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակություն) և անասնապահությամբ։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 2017
2014[2] 1695

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1886 թվականին), գրադարան, կինոկետ, բուժկետ, կապի բաժանմունք։

ՊատմությունըԽմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են 1829—1830 թվականներին, Արևմտյան Հայաստանի Արդահանի գավառի Վել գյուղից։ Մի քանի ընտանիք գաղթել են 1917-1920 թվականներին։ Մի մասը հաստատվել են Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում։

1904 թվականին կառուցված եկեղեցու մոտակայքում կա հին գերեզմանոց։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348