Դեզֆուլ (պարս.՝ دزفول), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 264 709 մարդ (2016)[1]։

Քաղաք
Դեզֆուլ
պարս.՝ دزفول
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեսթան
Շահրեստան Դեզֆուլ
ԲԾՄ143 մետր
Բնակչություն264 709 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0641
Դեզֆուլ (Իրան)##
Դեզֆուլ (Իրան)

Աշխարհագրություն խմբագրել

Տեղադրված է Խուզեսթանի դաշտային հատվածի հյուսիսում` Զագրոսի լեռների նախալեռներից քիչ հարավ և արևմուտք, Քարուն գետի աջ վտակ Դեզ գետի ափերին։ Գտնվում է Խուզեսթանի մայրաքաղաք Ահվազից մոտ 122 կմ հյուսիս, դեպի Թեհրան տանող հիմնական ճանապարհի վրա։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 264 709 մարդ, որոնք կազմում էին 78 348 տնտեսություն[2]։ Դեզֆուլը բնակչությամբ Խուզեսթան օսթանի երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Ահվազից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 52 121[4] 84 499[5] 121 251[6] 151 420[6] 181 309[7] 202 639[7] 228 507[8] 248 380[9] 264 709[2]

Բնակիչները հիմնականում պարսկերենի Դեզֆուլի բարբառով խոսող պարսիկներ են[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «DEZFUL ii. Population» (անգլերեն).
  7. 7,0 7,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «DEZFŪLĪ AND ŠŪŠTARĪ DIALECTS» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեզֆուլ» հոդվածին։