Շուշթարում

քաղաք Իրանում

Շուշթարում կամ Շուշթար (պարս.՝ شوشتر` Šuštar), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում (նահանգում), Շուշթար շաhրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 101 878 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Շուշթար
պարս.՝ شوشتر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեսթան
Շահրեստան Շուշթար
ԲԾՄ50 մետր
Բնակչություն101 878 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիIRDT?
Շուշթարում (Իրան)##
Շուշթարում (Իրան)

Քաղաքի մոտ գտնվում է Շուշթարի հին ոռոգման համակարգը, որը 2009 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 101 878 մարդ, որոնք կազմում էին 28 373 տնտեսություն[3]։ Շուշթարը Խուզեսթան օսթանի բնակչությամբ իններորդ ամենախոշոր քաղաքն է[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
1956196619911996200620112016
18 527[5]21 999[6]70 294[7]94 124[7]99 204[8]106 815[9]101 878[3]

Պատմություն խմբագրել

Քաղաքի անունը (գրավոր Šurkutir) առաջին անգամ հանդիպել է տախտակների վրա՝ էլամերեն լեզվով, որոնք գտնվել են Պերսեպոլիս քաղաքում։ Ներկայիս Շուշթար անվանումը գիտնականների կողմից կապվում է Շոշ քաղաքի անվան (պարս.՝ شوش — Šuš) և -tar (պարս.՝ تر) վերջածանցի հետ, որը ցույց է տալիս կա՛մ համեմատական աստիճանը, կա՛մ ուղղությունը («Ճանապարհ դեպի Շոշ»)[10]։

Հին Պարսկաստանում Շուշթար քաղաքով անցել է Արքայական ճանապարհը, որն Էլամի Շոշ մայրաքաղաքը կապում էր Աքեմենյանների կայսրության մայրաքաղաք Պերսեպոլիսի հետ։ Մ․թ․ա․ 331 թվականին Շուշթարի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու բանակը գետանցել է Քարուն գետը։ Մեր դարաշրջանի սկզբին Շուշթար քաղաքը Առաջավոր Ասիայի քրիստոնեության տարածման շրջաններից մեկն էր։ Դեռ Աքեմենյանների ժամանակ քաղաքի շուրջ սկսել է ստեղծվել ոռոգման համակարգ, որպեսզի աճեցվեն շաքարեղեգի բազմաթիվ տեսակներ։ Սասանյանների դինաստիայի գահակալության տարիներին քաղաքը վերածվել է քաղաք-կղզու, որը շրջապատված է եղել բազմաթիվ արհեստական ջրանցքներով։

Հռոմեացի կայսր Վալերիանոսի բանակից պարտություն կրելուց հետո, ըստ պարսկական աղբյուրների, բազմաթիվ ռազմագերիներ ուղարկվել են Շուշթարի ոռոգման աշխատանքների կատարման համար։ Քաղաքում կառուցվել է Բանդ Է Կայսար կառույցը[11], որը ունի 500 մետր երկարություն։ Ստեղծված կառույցը մեծ ազդեցություն է ունեցել պարսից ինժեներա-շինարարական արվեստի զարգացման համար։ Շեֆևիդների դինաստիայի օրոք ստեղծվել են նոր ոռոգման կառույցներ, որոնք մասամբ պահպանվել են մինչև մեր օրերը։

Շուշթար քաղաքի բնակիչները խոսում են պարսկերենի հատուկ բարբառով, որը հայտնի է որպես շուշթարի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. Kramers, J. H. «Shushtar».
  11. По титулу пленного римского императора.

Գրականություն խմբագրել

  • «Шустер, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Hartung, Fritz; Kuros, Gh. R.: «Historische Talsperren im Iran», in: Garbrecht, Günther (Hrsg.): Historische Talsperren, Bd. 1, Verlag Konrad Wittwer, Stuttgart 1987, S. 221—274, ISBN 3-87919-145-X
  • Hodge, A. Trevor: Roman Aqueducts & Water Supply, Duckworth, London 1992, S. 85, ISBN 0-7156-2194-7
  • Huff, Dietrich: «Bridges. Pre-Islamic Bridges», in: Yarshater, Ehsan (Hrsg.): Encyclopædia Iranica Online, 2010
  • Kleiss, Wolfram: «Brückenkonstruktionen in Iran», in: Architectura, Bd. 13 (1983), S. 105—112 (106)
  • Kramers, J. H.: «Shushtar», in: Bearman, P. (Hrsg.): Encyclopaedia of Islam, 2. Aufl., Brill Online, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուշթարում» հոդվածին։