Բեհբեհան (պարս.՝ بهبهان), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեսթան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 122 604 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Բեհբեհան
بهبهان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեսթան
ՇահրեստանԲեհբեհան
ԲԾՄ325 մետր
Բնակչություն122 604 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0671
Բեհբեհան (Իրան)##
Բեհբեհան (Իրան)

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 122 604 մարդ, որոնք կազմում էին 35 826 տնտեսություն[3]։ Բեհբեհանը Խուզեսթան օսթանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է Ահվազից, Դեզֆուլից, Աբադանից, Բանդար Մահշահրից, Անդիմեշքից և Խորամշահրից հետո[4]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Բնակչության թվաքանակը
19561966198619911996200620112016
29 886[5]39 874[6]78 69485 846[7]88 213[7]99 204[8]107 412[9]122 604[3]

Ազգային կազմում գերակշռում են պարսիկներն ու լոռերը։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Խուզեսթանի հարավ-արևելքում՝ Զագրոսի լեռնային համակարգի նախալեռներում, ծովի մակարդակից 325 մետր բարձրության վրա[10], Խուզեսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 160 կմ հարավ-արևելք և Շիրազից 240 կմ հյուսիս-արևմուտք։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման բնորոշվում է որպես արևադարձային։ Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 50 °C է, բացարձակ նվազագույնը՝ 0 °C[11]։

Բեհբեհանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.0
(62.6)
18.2
(64.8)
20.1
(68.2)
28.1
(82.6)
32.9
(91.2)
39.5
(103.1)
42.4
(108.3)
43.7
(110.7)
42.2
(108)
35.0
(95)
27.2
(81)
20.5
(68.9)
30.57
(87.03)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
7.5
(45.5)
8.5
(47.3)
15.8
(60.4)
19.3
(66.7)
24.9
(76.8)
28.3
(82.9)
28.8
(83.8)
26.2
(79.2)
19.9
(67.8)
14.8
(58.6)
9.9
(49.8)
17.56
(63.58)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 54
(2.13)
41
(1.61)
50
(1.97)
11
(0.43)
5
(0.2)
0
(0)
0
(0)
5
(0.2)
0
(0)
0
(0)
43
(1.69)
116
(4.57)
325
(12.8)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատմություն խմբագրել

Ժամանակակից Բեհբեհանի տեղում բնակավայր գոյություն է ունեցել դեռևս էլամական պետության ժամանակ։ Սասանյանների դինաստիայի օրոք քաղաքը հայտնի էր որպես Արեջան, որի ավերակները գտնվում են քաղաքից հյուսիս և զբաղեցնում են մոտ 4 կմ² տարածք։ Ըստ էության, Բեհբեհան տեղանունը ի հայտ է եկել 14-րդ դարում։

Ժամանակակից վիճակ խմբագրել

Վերջին տասնամյակում Բեհբեհանում կառուցվել են ժամանակակից թաղամասեր՝ Համանակ, Շահրի-Նոու, Դու-լ-ֆեկարի, Ֆալակայե-Բիդե-Բոլանդ։ Քաղաքում գործում են մոտ 60 մզկիթներ, որտեղ աղոթում են ջաֆարիական մազհաբի շիաները, որոնք կազմում են Բեհբեհանի հիմնական բնակչությունը, ինչպես նաև փակ շուկան։ Ունի պետական գրադարան, յոթ բարձրագույն ուսումնական հաստատություն, երկու միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 17 միջնակարգ դպրոց, 31 տարրական դպրոց[11]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Խայիզ գյուղը գտնվում է Բեհբեհանից 22 կմ հյուսիս-արևելք՝ Հայիզ լեռան ստորոտում։ Գյուղը հայտնի է իր հնագույն պատմությամբ, որի սկիզբը վերաբերում է Սասանյանների դինաստիայի կառավարման դարաշրջանին։ Պատմական հուշարձաններից այնտեղ պահպանվել են քարե պարիսպներ հին շահական ճանապարհի վրա, ինչպես նաև երեք ջրաղաց։ Գյուղն լեռնագնացությամբ զբաղվելու վայր է, ինչպես նաև Իմամզադեի դամբարան տանող ուխտատեղի[12]։

Բեհբեհանից 25 կմ հեռավորության վրա է գտնվում Իրանի ազգային ժառանգության ցուցակում ընդգրկված Հեյրաբադ քարվանսարան։ Այն կառուցվել է այրված աղյուսից և գիպսից, շահ Սոլեյման Սեֆիի օրոք և ի սկզբանե ունեցել է 9943 մ² տարածք։ Քարվանսարան բաղկացած էր մզկիթից, դասախոսների սենյակներից, խոհանոցից, բաղնիքից և փոքր շուկայից։ Այս պահին պահպանվել է միայն ուսումնարանի հիմնական շենքը՝ 2500 մ² մակերեսով։

Բեհբեհանից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Աբազար իմամզադեի դամբարանը, որը կառուցվել է 18-րդ դարի վերջին և զարդարված է հախճասալիկով[13]։

Բոկան բաղնիքի ավերակները վերաբերում են Սասանյանների կառավարման դարաշրջանին, գտնվում են Բեհբեհանից 10 կմ հեռավորության վրա[14]։

2006 թվականին բացվել է քաղաքային թանգարան, որը բաղկացած է հնագիտական և ազգագրական բաժիններից։ Գլխավոր սրահում ցուցադրվում են տեղի բնակչության սովորույթների (հարսանեկան և գյուղատնտեսական ծեսերի) հետ կապված իրեր և ավանդական հագուստ։ Այլ սրահներում ցուցադրված են ավանդական բնակարանի մակետը, կանացի զարդեր, տարբեր ժամանակաշրջանների գրերի և մետաղադրամների նմուշներ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. Физико-географические данные
  11. 11,0 11,1 Behbehān(անգլ.) // Encyclopædia Iranica
  12. بهبهان روزنه‌ای به بهشت جنوب‌غرب ایران(չաշխատող հղում)(պարս.) // Fars News Agency
  13. سفر به بهبهان + تصاویر(պարս.)
  14. حمام بکان(պարս.)
  15. موزه بهبهان(պարս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեհբեհան» հոդվածին։