Բանդար Էմամ Խոմեյնի
Բանդար Էմամ Խոմեյնի (պարս.՝ بندر امام خمینی), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանի Մահշահր շահրեստանում։ Կարևոր նավահանգիստ է Պարսից ծոցի ափին։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 78 353 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բանդար Էմամ Խոմեյնի | ||
պարս.՝ بندر امام خمینی | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Խուզեսթան | |
Շահրեստան | Մահշահր | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | 78 353 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | IRDT? | |
| ||
Գտնվում է Խուզեսթան օսթանի հարավային մասում` օսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 80 կմ հարավ-արևելք։ Քաղաքի նավահանգիստը գտնվում է Պարսից ծոցի Մուսա ծովածոցի ափին, բուն քաղաքը տեղադրված է մի քանի կմ ավելի հյուսիս։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 78 353 մարդ, որոնք կազմում էին 21 810 տնտեսություն[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 6 013[3] | 56 998[4] | 55 936[4] | 67 078[5] | 72 357[6] | 78 353[2] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Էմամ Խոմեյնի» հոդվածին։ |