Խուզեսթան

նահանգ Իրանում
(Վերահղված է Խուզեսթանի նահանգից)

Խուզեսթան (պարս.՝ استان خوزستان, Օսթան-է Խուզեսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությանի հարավ-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Իլամ, հյուսիսից` Լոռեսթան, արևելքից` Չհարմահալ և Բախտիարի և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, հարավ-արևելքից` Բուշեհր օսթաններին, արևմուտքից` Իրաքին, հարավից ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Օսթանի տարածքը կազմում է 64 055 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 4 710 509 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Ահվազ քաղաքն է։

Խուզեսթան օսթան
պարս.՝ استان خوزستان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԱհվազ
Բնակչություն4 710 509 մարդ (2016)[1]
Տարածք64 055 կմ²
Սահմանակցում էԻլամի նահանգ, Բուշեր, Չհարմահալ և Բախտիարի, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Maysan Governorate?, Լոռեսթանի նահանգ և Բասրա
Ժամային գոտիUTC+3:30 և UTC
ISO 3166-2 կոդIR-06
Հեռախոսային կոդ0632422
ostan-kz.ir

Խուզեսթան 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Խուզեսթանից անջատվել են Լոռեսթան և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 192 598 մարդ` 862 491 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 531 720 մարդ, որոնք ապրում էին 1 112 664 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 710 509 մարդ` 1 280 645 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Ահվազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 184 788 մարդ), Դեզֆուլը (264 709 մարդ), Աբադանը (231 476 մարդ), Բանդար Մահշահրը (162 797 մարդ), Անդիմեշքը (135 116 մարդ), Խորամշահրը (133 097 մարդ), Բեհբեհանը (122 604 մարդ), Իզեհը (119 399 մարդ), Շուշթարը (101 878 մարդ), Մասջեդ Սոլեյմանը (100 497 մարդ), Բանդար Էմամ Խոմեյնին (78 353 մարդ), Շուշը (77 148 մարդ), Ռամհորմոզը (74 285 մարդ), Օմիդիեն (67 427 մարդ), Քութ Աբդոլլան (56 252 մարդ), Սուսանգերդը (51 431 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 3 554 205 մարդ կամ օսթանի բնակչության 75,5%-ը[6]։

Վարչական բաժանում խմբագրել

Խուզեսթան օսթանը բաժանված է 30 շահրեստանների (գավառների).

 

Խուզեսթան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Աբադան շահրեստան 275 126 271 484 298 090 Աբադան
Ահվազ շահրեստան 1 317 377 1 395 184 1 302 591 Ահվազ
Աղաջարի շահրեստան1 17 654 Աղաջարի
Անդիմեշք շահրեստան 154 081 167 126 171 412 Անդիմեշք
Անդիքա շահրեստան2 50 797 47 629 Քալե Խաջե
Բաղե Մալեք շահրեստան 103 217 107 450 105 384 Բաղե Մալեք
Բավի շահրեստան3 89 160 96 484 Մոլլասանի
Բեհբեհան շահրեստան 172 597 179 703 180 593 Բեհբեհան
Գոթվանդ շահրեստան 58 311 64 951 65 468 Գոթվանդ
Դաշտե Ազադեգան շահրեստան 126 865 99 831 107 989 Սուսանգերդ
Դեզֆուլ շահրեստան 384 851 423 552 443 971 Դեզֆուլ
Դեզփարթ շահրեստան4 Դեհդեզ
Իզե շահրեստան 193 510 203 621 198 871 Իզե
Լալի շահրեստան 35 549 37 381 37 963 Լալի
Խորամշահր շահրեստան 155 224 163 701 170 976 Խորամշահր
Համիդիե շահրեստան3 53 762 Համիդիե
Հաֆթքել շահրեստան5 22 391 22 119 Հաֆթքել
Հենդիջան շահրեստան 35 932 37 440 38 762 Հենդիջան
Հովեյզե շահրեստան6 34 312 38 886 Հովեյզե
Մահշահր շահրեստան 247 804 278 037 296 271 Բանդար Մահշահր
Մասջեդ Սոլեյման շահրեստան 167 226 113 257 113 419 Մասջեդ Սոլեյման
Շադեգան շահրեստան 138 226 153 355 138 480 Շադեգան
Շուշ շահրեստան 189 793 202 762 205 720 Շուշ
Շուշթար շահրեստան 182 282 191 444 192 028 Շուշթար
Ռամհորմոզ շահրեստան 120 194 105 418 113 776 Ռամհորմոզ
Ռամշիր շահրեստան 49 238 48 943 54 004 Ռամշիր
Սեյդուն շահրեստան7 Սեյդուն
Քարխե շահրեստան8 Ալվան
Քարուն շահրեստան3 105 872 Քութ Աբդոլլա
Օմիդիե շահրեստան 85 195 90 420 92 335 Օմիդիե
Ընդհանուր 4 192 598 4 531 720 4 710 509
1Առանձնացվել է Բեհբեհան և Օմիդիե շահրեստաններից
2Առանձնացվել է Մասջեդ Սոլեյման շահրեստանից
3Առանձնացվել է Ահվազ շահրեստանից
4Առանձնացվել է Իզե շահրեստանից
5Առանձնացվել է Ռամհորմոզ շահրեստանից
6Առանձնացվել է Դաշտե Ազադեգան շահրեստանից
7Առանձնացվել է Բաղե Մալեք շահրեստանից
8Առանձնացվել է Շուշ շահրեստանից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  7. «IRAN: Khuzestan» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուզեսթան» հոդվածին։