Խուան Ագուդելո

ֆուտբոլիստ

Խուան Սեբասիան Ագուդելո (անգլ.՝ Juan Sebastián Agudelo, նոյեմբերի 23, 1992(1992-11-23)[2][3], Manizales, Կոլումբիա), կոլումբիական արմատներ ունեցող ամերիկացի ֆուտբոլիստ։ Ներկա պահին հանդիսանում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն» ամերիկյան ակումբի և Ամերիկայի ազգային հավաքականի հարձակվողը։

Խուան Ագուդելո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խուան Սեբաստիան Ագուդելո[1]
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 22, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Մանիսալես, Կոլումբիա
Հասակ 185 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն
Համար 17
Պատանեկան կարիերա
2007-2010 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 33 (6)
2012-2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիվաս ԱՄՆ 26 (5)
2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն 16 (5)
2014-2015 Անգլիա Սթոք Սիթի 0 (0)
2014  Նիդերլանդներ Ուտրեխտ 14 (3)
2015-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն 1 (0)
Ազգային հավաքական
2012 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 23) 2 (2)
2010-մ.հ. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 17 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի մարտի 10-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2013 թվականի հոկտեմբերի 27-ի

Ագուդելոյի ընտանիքը Կոլումբիայից է, նրանք արտագաղթել են ԱՄՆ, երբ Խուանը 7 տարեկան էր[4]։

Ակումբային կարիերա խմբագրել

Ագուդելոն «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սանն է։ 2010 թվականի ապրիլի 27-ին Լամար Հանթի գավաթի մրցության շրջանակներում՝ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը[5]։ Նույն թվականի հոկտեմբերի 9-ին նա «Ռեալ Սոլթ-Լեյքի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը արդեն՝ MLS-ում։ 2011 թվականի մարտի 20-ին «Սիեթլ Սաունդերսի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։

2011 և 2012 թվականների մրցաշրջանների միջև ընկած հատվածում Ագուդելոն մարզվել է սկզբում գերմանական «Շտուտգարտի»[7] այնուհետև՝ անգլիական «Լիվերպուլի» հետ։ 2012 թվականի մայիսին Խուանը որպես Խիտ Պիրսին փոխարինող տեղափոխվում է «Չիվաս ԱՄՆ»։ Մայիսի 20-ին կայացած «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[8]։ 2013 թվականի մարտի 10-ին «Դալլասի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է «Չիվասի» կազմում իր առաջին գոլը[9]։ Արդեն 2013 և 2014 թվականների մրցաշրջանների արանքում Խուանը սկսում է իր մարզումները շոտլանդական «Սելտիկի»[10] և անգլիական «Վեստ Հեմի» հետ[11]։

2013 թվականի մայիսի 7-ին Ագուդելոն տեղափոխվում է «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն»[12]։ Մայիսի 19-ին «Դինամո Հյուսթոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[13]։ Մեկ շաբաթ անց «Տորոնտոյի» դեմ խաղում Ագուդելոն հեղինակում է իր առաջին գոլը «Նյու-Ինգլենդ Ռևոլյուշնի» կազմում[14]։

Ամռանը Խուանը ստանում է ծնկի վնասվածք, որի պատճառով էլ մեկ ամսով հեռանում է ֆուտբոլից։ Օգոստոսի 9-ին անգլիական «Սթոք Սիթին» հայտարարում է Ագուդելոյի հետ նախնական պայմանագրի կնքման մասին, համաձայն որի Ագուդելոն ձմեռային տրասֆերային պատուհանի ընթացքում՝ 2014 թվականի հունվարի 1-ին պետք է համալրի թիմի կազմը[15][16]։ Տեղափոխումից շատ քիչ ժամանակ անց Խուանը կնքելով վարձավճարային պայմանագիր տեղափոխվում է նիդերլանդական «Ուտրեխտ»[17]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2014 թվականի մայիսի 3-ի դրությամբ[18]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ[A] Ընդհանուր
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Նյու Յորք Ռեդ Բուլզ 2010 ՄԼՍ 2 0 3 0 2 0 7 0
2011 ՄԼՍ 27 6 1 0 1 0 29 6
2012 ՄԼՍ 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 33 6 4 0 3 0 40 6
Չիվաս ԱՄՆ 2012 ՄԼՍ 20 3 2 1 0 0 22 4
2013 ՄԼՍ 6 2 0 0 0 0 6 2
Ընդհանուր 26 5 2 1 0 0 28 6
Նյու-Ինգլենդ Ռևոլյուշն 2013 ՄԼՍ 14 7 2 0 2 0 16 7
Ընդհանուր 14 7 2 0 2 0 16 7
Սթոք Սիթի 2013-14 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0
Ուտրեխտ (վարձ.) 2013-14 Էրեդիվիզի 14 3 0 0 0 0 14 3
Ընդհանուրը կարիերայում 87 21 8 1 0 0 5 0 100 22

Միջազգային կարիերա խմբագրել

Ագուդելոն հանդես է եկել տարբեր տարիքայինների համախմբող ազգային հավաքականներում։ 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀԱՀ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում։ Հենց այդ խաղում նա հեղինակում է իր նորամուտային և առաջին, իսկ հավաքականի համար հաղթական գոլը[19]։ 2011 թվականին նա մասնակցություն է ունենում ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթին, որի շրջանակներում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Այդ մրցաշարում Ագուդելոն թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից էր և առանց բացառությունների մասնակցություն էր ունեցել բոլոր խաղերին։

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2015 թվականի ապրիլի 18-ի դրությամբ
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
ԱՄՆ
2010 1 1
2011 14 1
2012 1 0
2013 1 0
2014 1 0
2015 2 1
Ընդհանուր 20 3

Գոլերը ԱՄՆ-ի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 17, 2010 Քեյփթաուն (մարզադաշտ), Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա   ՀԱՀ 1–0 1–0 Ընկերական խաղ [1]
2. Մարտ 27, 2011 Մետլայֆ, Իստ Ռաթերֆորդ, ԱՄՆ   Արգենտինա 1–1 1–1 Ընկերական խաղ [2]
3. Ապրիլ 16, 2015 Ալամոդոմե, Սան Անտոնիո, ԱՄՆ   Մեքսիկա 2–0 2–0 Ընկերական խաղ [3]

Ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF). Premier League. 2014 թ․ փետրվարի 4. էջ 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Gold Cup 2011» [Gold Cup 2011: Juan Agudelo]. NJ.com. 2011 թ․ հունիսի 5. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  5. Kristian Dyer (2010 թ․ ապրիլի 28). «Chinn's brace leads Red Bulls over Union 2-1». MLSSoccer.com. ՄԼՍ.
  6. «Нью-Йорк Ред Буллз VS. Сиэтл Саундерс 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011—03—20.
  7. «Training guest from across the pond». vfb.de. VfB Stuttgart. 2011 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. «Чивас США VS. Лос-Анджелес Гэлакси 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2012—05—20.
  9. «Чивас США VS. Даллас 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2013—03—10.
  10. «Juan Agudelo on Celtic, living up to the hype and Maurice Edu's advice». STV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Borg, Simon. «Agent: Chivas USA's Agudelo to train at West Ham this week». MLS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  12. «Revolution acquire Agudelo via trade with Chivas USA». Soccer By Ives. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Динамо Хьюстон VS. Нью-Инглэнд Революшн 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013—05—19.
  14. «Нью-Инглэнд Революшн VS. Торонто 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013—05—26.
  15. «US Star Signs Pre-Contract». Stoke City F.C. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «Stoke City: Juan Agudelo signs pre-contract agreement». BBC Sport. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «Amerikaan Agudelo (21) op huurbasis naar FC Utrecht» (հոլանդերեն). fcutrecht.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 20.1.2014-ին.
  18. «Juan Agudelo». Soccerway. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  19. «ЮАР VS. США 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010—11—17.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Ագուդելո» հոդվածին։