Նյու Յորք Ռեդ Բուլզ

Նյու Յորք Ռեդ Բուլզ (անգլ.՝ New York Red Bulls), ֆուտբոլային ակումբ Նյու Յորքի ագլոմերացիայում։ Ակումբը հանդես է գալիս MLS-ում։ Մեկն է այն տասը թիմերից, որը հանդես է գալիս առաջնությունում սկսած 1996 թվականից։

Նյու Յորք Ռեդ Բուլզ
Նյու Յորք Ռեդ Բուլզ.png
Ամբողջական անուն Red Bulls (Красные Быки),

Metro, RBNY

Հիմնադրում 1995
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Մարզադաշտ Ռեդ Բուլ Արենա
Նյու Ջերսի
Տարողունակություն 2500[1]
Նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ժերոմ դե Բոնտեն
Մարզիչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյսի Մարշ
Կայք
Լիգա MLS
2014/2015 4-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

ՊատմությունԽմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1995 թվականին։ 1998-ից 2005 թվականների ընթացքում ակումբը կրել է «Մետրո Ստարզ» անցանումը։ 2006 թվականի մարտի 9-ին թիմը ստացավ «Նյու Յորք Ռեդ Բուլզ» անվանումը։ Տնային մարզադաշտը «Ռեդ Բուլ Արենան» է։ 2013 թվականին դարձել է Supporters' Shield մրցաշարի չեմպիոն։ 2008 թվականին էլ ակումբը դարձել է MLS-ի փոխգավաթակիր։

ՄարզադաշտըԽմբագրել

Թիմը իր տնային հանդիպումներն անցկացնում է «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։ Մարզադաշտը բացվել է 2010 թվականին։ Մինչև այդ թիմը իր տնային հանդիպումներն անցկացնում էր «Գիանտ Ստեդիում» մարզադաշտում։ Այնտեղ թիմը հանդես է եկել 1996-ից 2009 թվականների ընթացքում։ Թիմը իր դեբյուտային հանդիպումը «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում անցկացրել է 2010 թվականի մարտի 20-ին բրազիլական «Սանտոսի» դեմ խաղում։ Այդ խաղում բրազիլական թիմը հաղթանակ էր տոնել 3-1 հաշվով։

 
Ռեդ Բուլ Արենայի բացման խաղը

Նյու Յորք Ռեդ Բուլզ IIԽմբագրել

Նյու Յորք Ռեդ Բուլզ II-ը Նյու Յորք Ռեդ Բուլզի երիտասարդական թիմն է։ Ակումբը հիմնադրվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Հանդես է գալիս Ամերիկայի ֆուտբոլի առաջնությունում։

Հայտնի խաղացողներԽմբագրել

ՄարզիչներըԽմբագրել

  •   Էդդի Ֆիրմանի - 1996
  •   Կարլուշ Կեյրոշ - 1996
  •   Կարլոս Պերեյրա - 1997
  •   Ալֆոնսո Մոնդելո - 1998
  •   Բորա Միլուտինովիչ - 1998-1999
  •   Օկտավիո Սամբրանո - 2000-2002
  •   Բոբ Բրեդլի - 2002-2005
  •   Մո Ջոնտսոն - 2005-2006
  •   Բրյուս Արենա - 2066-2007
  •   Խուան Կարլոս - 2007-2009
  •   Ռիչի Ուիլյամս - 2009-2010
  •   Խանս Բակկե - 2010-2012
  •   Մայկ Պետկե - 2013-2015
  •   Ջեսի Մարշ - 2015-ներկա

ՁեռքբերումներԽմբագրել

  • Supporters' Shield մրցաշարի հաղթող - 2013
  • MLS-ի փոխգավաթակիր - 2008
  • MLS Eastern Conference մրցաշարի հաղթող - 2000, 2010, 2013
  • MLS Western Conference մրցաշարի հաղթող - 2008
  • Նյու Յորքի գավաթի հաղթող - 2014
  • Լա Մանգայի գավաթ 2004
  • Կոնկակաֆի Չեմպիոնների լիգա 2009-2010
  • Barclays New York Challenge 2010
  • Էմիրեյթսի գավաթ 2011

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել