Խոտհունձ Օվերնում
«Խոտհունձ Օվերնում» (ֆր.՝ Fenaison d'Auvergne), ֆրանսիացի անիմալիստ-նկարչուհի Ռոզա Բոնյորի նկարներից[2]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1854 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 215 × 422 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռոզա Բոնյոր[1] |
տարի | 1855 |
բարձրություն | 215 սանտիմետր |
լայնություն | 422 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր և բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ֆոնթեբլո |
հավաքածու | Օրսե թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Այսօր «Խոտհունձ Օվերնում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆոնտենբլո ապարանքում (Սեն է Մառն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա)[3][4]։
Պատմություն
խմբագրելՌոզա Բոնյորի «Հերկումը Նիվեռնեում» կտավի մեծ հաջողությունից հետո հեղինակը երկու նոր նկարների էսքիզները ցույց է տալիս կերպարվեստի նախարար Շառլ դը Մորնին։ Վերջինս մերժեց «Ձիերի տոնավաճառը» և ընտրեց «Խոտհունձ Օվերնում» նկարը։
«Խոտհունձ Օվերնում» ստեղծագործությունը գնեց Ֆրանսիայի կառավարությունը 1854 թվականին 20 հազար ֆրանկով։ Նկարներն արժանացել են ոսկե մեդալի 1855 թվականին կայացած Համաշխարհային ցուցահանդեսին։
1874 թվականից մինչև 1878 թվականը նկարը գտնվել է Լյուքսեմբուրգի թանգարանում, որից հետո տեղափոխվել է Ֆոնտենբլո։
Նկարագիր
խմբագրել«Խոտհունձ Օվերնում» կտավում հեղինակը վրձնել է չորս եզով լծված սայլին խոտի դեզի բարձման տեսարանը։ Եզները համբերատար սպասում են․ վերջիններիս մոտ կանգնած է լայնեզր գլխարկով մի մարդ։ Նկարի աջ և ձախ կողմերում պատկերված են հնձող, եղանով հավաքով տղամարդիկ և կանայք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 JocondeLab — 2014.
- ↑ «La Fenaison en Auvergne». BnF Essentiels (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Anna Klumpke Rosa Bonheur: The Artist's (auto)biography. — University of Michigan Press, 2001. — 356 с. — ISBN 9780472088423 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Claude Summers The Queer Encyclopedia of the Visual Arts. — Cleis Press Start, 2012-03-23. — 366 с. — ISBN 9781573448741 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- La fenaison en Auvergne, Օրսե թանգարան
- Rosa Bonheur, La fenaison en Auvergne Արխիվացված 2018-11-26 Wayback Machine, Օրսե թանգարան
- Rosa Bonheur: The Artist's (auto)biography, Anna Klumpke, p. 146-151
- The Queer Encyclopedia of the Visual Arts, edited by Claude Summers, p. 57
- Haymaking (print), Բրիտանական թանգարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խոտհունձ Օվերնում կատեգորիայում։ |