Լյուքսեմբուրգի թանգարան

Լյուքսեմբուրգի թանգարան (ֆր.՝ Musée du Luxembourg), արվեստի թանգարան Փարիզի VI թաղամասում՝ Սենա գետի ձախ ափին, Լյուքսեմբուրգյան այգում, Լատինական թաղամասի հարավային հատվածին մոտ։

Լյուքսեմբուրգի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 6-րդ շրջան
ՎայրԼյուքսեմբուրգյան այգի
ՀասցեՎոժիրար փողոց (19)
Հիմնադրվել է1750
Կայքmuseeduluxembourg.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1750 թվականին։ Ի սկզբանե եղել է պատկերասրահ՝ տեղակայված Լյուքսեմբուրգի պալատի արևելյան հատվածում (արևմտյան հատվածում էր գտնվում Ռուբենսի Մարի դե Մեդիչի շարքը), 1818 թվականին դարձել է ժամանակակից արվեստի առաջին թանգարանը։ Ներկայիս շենք թանգարանը տեղափոխվել է 1884 թվականին։ 2000 թվականին թանգարանի կառավարումն ստանձնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի սենատը, և թանգարանն սկսել է օգտագործվել ժամանակավոր ցուցահանդեսների համար։ 2010 թվականից թանգարանն ընդգրկվել է Թանգարանների ազգային միության կազմում[1][2]։

1750-1780 թվականներին թանգարանը եղել է Փարիզի առաջին հանրային պատկերասրահը, որը ցուցադրել է արքայական հավաքածուն, որն ընդգրկել է Տիցիանի «Մադոննան և ճագարը», Դա Վինչիի «Սուրբ ընտանիք» (կամ «Կույսն ու մանուկը սուրբ Աննայի հետ» (Լեոնարդո դա Վինչի) կամ «Մադոննան ժայռերում») և այն հին վարպետների շուրջ 100 աշխատանքներ, որոնք այժմ Լուվրի թանգարանի հիմնական մասն են կազմում։ 1803 թվականին թանգարանը վերաբացվել է և ներկայացրել այնպիսի նկարիչների, ինչպիսիք Նիկոլա Պուսեն, Ժակ Լուի Դավիդը։ Այստեղ ցուցադրված աշխատանքներից շատերը գտնվում են Փարիզի տարբեր թանգարաններում՝ Ժյո դը պոմ ազգային պատկերասրահում, Musée de l'Orangerie-ում, Փարիզի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում, Օրսե թանգարանում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Un musée, une histoire" Արխիվացված 2014-10-29 Wayback Machine at the Musée du Luxembourg website.
  2. Ochterbeck 2009, p. 202.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգի թանգարան» հոդվածին։